Հոբելյանը՝ on-line04.10.2020
Այսօր, ապրիկի 10-ին, Մոսկվայի «Գելիկոն օպերա» թատրոնը on-line կնշի իր 30-ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:
Դմիտրի Բերտմանի գեղարվեստական ղեկավարությամբ գործող հաստատությունը մինչև համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ ռեժիմին անցնելը նախատեսել էր այդ իրադարձությանը նվիրված միջոցառումների շարք, որի բարձրակետը պետք է լիներ «Մենք 30 տարեկան ենք» խորագրով գալա համերգը: Սակայն ստեղծված ինքնամեկուսացման և կարանտինային իրավիճակը սրբագրումներ է կատարել այդ ծրագրերի մեջ և տոնակատարությունն այդ ձևաչափով կկայանա մեկ այլ հարմար ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է թատրոնի Facebook-ի պաշտոնական էջը:
Իսկ այսօրվա on-line հոբելյանական միջոցառումը սոցիալական ցանցի օգտատերերին հասանելի է Youtube-ում՝ ժամը 14:30-ից:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: