Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատերազմը իրերի կենսագրությամբ և մանկան աչքերով

06.22.2020

Ի հիշատակ Խորհրդային Միության դեմ 1941թ.-ի հունիսի 22-ին սանձազերծած պատերազմի, Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնը համացանցի առցանց տիրույթում կցուցադրի «Սրբազան թալիսման» ֆիլմ-ներկայացումը: Բեմադրության պատրաստմանը մասնակցել են «Պրեդմետա» թատրոնի նկարիչ-պերֆորմերիստները, Մոսկվայի հրեական թանգարանը և հանդուրժողականության կենտրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բրուսնիկինի արվեստանոցի («Պրակտիկա» թատրոնի) ռեժիսոր Միխայիլ Պլուտախինը մանկական փխրուն կյանքը և առարկաների կենսագրությունը ներկայացնում է և օբյեկտային թատրոնի տեխնիկայի և կինամատոգրաֆիայի միավորմամբ: Տեսախցիկը ակնդետ խորանում է մանկական հիշողությունների մեջ, որտեղ թիկթակում է ժամանակի մեխանիզմը և պատուհանում վառվում է հարմարավետ լույս, իսկ երաժշտությունը, այդ թվում նաև եբրայերեն կատարվող երգերը հանդիսատեսին ուղեկցում են դեպի պատմություն, որտեղ կա կորուստ և վերածնունդ:

Այդ պատմությունը հորինել է տղան, որին մահվան վախը քշել է մահճակալի տակ և որտեղ նա փորձում է ծանր-մահացու փորձությանը դիմակայել երևակայությամբ: Նրա համար ՝ մանկական սենյակը վերածվում է չար ուժերով շրջապատված երևակայական ամրոցի, իսկ խաղալիքներն՝ այդ ամրոցի բնակիչների...

ֆիլմ-ներկայացման անունը վերցված է պատերազմով ու խորհրդային ճամբարներով անցած բանաստեղծ և կոմպոզիտոր Լեյբ Լևինի ստեղծագործության կերպարից: «Սրբազան թալիսմանը» դա հրեական հեքիաթի օրորոցայինից վերցված մի ճերմակ այծիկ է:

«Նա մանկության խորհրդանիշ է և կորուսյալ դրախտի մասին հիշողություն և, անշուշտ, հույս, որ մի օր պատերազմը կավարտվի»,- նշում են այծիկի այս նախագծի հեղինակները:

Այս ֆիլմ-ներկայացումը ստեղծվել է կարանտինի ժամանակ: «Պրակտիկա» թատրոնի YouTube-ալիքով և ֆեյսբուքյան էջով այն 24 ժամվա ընթացքում հասանելի կլինի սկսած ժամը 21:00-ից:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1169 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների