Վատ տղաները
Մայքլ Կունի Վատ տղաները Տիպիկ բրիտանական կատակերգություն` երկու մասից Թարգմանությունը` Լևոն Մութաֆյանի Գործող անձեր ԹՈՄ ՔԵՐՎՈՒԴ – մոտ 30 տարեկան ԼԻՆԴԱ ՔԵՐՎՈՒԴ – նրանից փոքր-ինչ երիտասարդ ԴԻՔ ՔԵՐՎՈՒԴ – հմայիչ ճարպիկ ՀԱՐՐԻ ՔԵՐՎՈՒԴ – հանճարեղ է, բայց քիչ է… ԿԱՏԵՐԻՆԱ – մոտ 30 տարեկան, Կոսովոյից եկած սովորական գյուղական գեղեցկուհի, ինքնավստահ և վտանգավոր ԱՆԴՐԱՇ - Կոսովոյից եկած ծերուկ, մոտ 80 տարեկան, հագած է կեղտոտ ցնցոտիներ ԴԱՈՒՆԶ – մոտ 40 տարեկան, շատ պարտաճանաչ ՄԻՍԻՍ ՓՈԹԵՐ – 50-ին մոտ, իսկական լեդի ԲՈՐԻՍ – Արևելյան Եվրոպայից եկած «ախպերիկ» հագնված է թափթփված շքեղությամբ Պիեսի բոլոր գործողությունները տեղի են ունենում Թոմի և Լինդա Քերվուդի տանը: Էդվարդյան ոճի երկհարկանի կառույց է, որը բաժանված է ներքևի և վերևի բնակարանների: Չնայած այն բանին, որ տունը կառուցվել է առաջին աշխարհամարտից առաջ, ներսույթը պիտի լինի ժամանակակից և համեստորեն հարմարավետ: Այդպես է հիմա ապրում «բանվորական արիստոկրատիան»: Տան հետևի պատին երևում է մուտքի դուռը: Նրանից ձախ` աստիճան է ձգվում դեպի ձեղունն ու Դիք Քերվուդի բնակարանը: Ձախ պատին խոհանոց տանող դուռն է, նրա կողքին` պատուհան, որը բացվում է հետնաբակի վրա: Պիեսի սկզբում այն բաց է: Հետին մասում` ննջարան տանող դուռ, իսկ խոհանոց տանող դուռը ձախ կողմում է: Սենյակի կենտրոնում դրված է բացովի բազմոց, նրա կողքին` սեղան, որի վրա դրված է hands-freeհեռախոսը: Ձախից` բազկաթոռ, նրանից աջ` փոքրիկ սեղան: Մուտքի դռան մոտ կախիչ կա: Ժամացույցի սլաքները վարագույրը բացվելիս ցույց են տալիս 9-անց 5 րոպե… ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Խոհանոց և ննջարան տանող դռները բաց են: Ննջարանից դուրս է գալիս ԹՈՄ ՔԵՐՎՈՒԴԸ` քայլելով սրբելով գլուխը մեծ սրբիչով: Թոմն իսկական լոնդոնցի է, 30 տարեկան: Հագած է կոստյումի տաբատը, գուլպաներ և կոշիկներ, վերնաշապիկ չկա: ԹՈՄ – (դեպի խոհանոց): Դու ի՞նչ ես անում այդտեղ: Խոհանոցից դուրս է գալիս Լինդան, հագած է կիսաշրջազգեստ և վերնաշապիկ, ձեռքին ունի ինչ-որ պաշտոնական թուղթ և գրիչ: Երկուսն էլ հուզված և լարված են: ԼԻՆԴԱ – Կաթսայի բռնակները: ԹՈՄ – Հիշիր, կաթսայի բռնակները միշտ պետք է ներսից լինեն: Միայն այդպես: ԼԻՆԴԱ – Հրաշալի է: (Թղթի վրա նշան է դնում:) Էլեկտրական սարքե՞րը: ԹՈՄ – Դա ես անգիր եմ հիշում: «Էլեկտրական սարքերը պահեք փոքր երեխաների համար անհասանելի տեղերում և օգտագործելուց հետո անմիջապես վերցրեք դրանք, ցանկալի է պահել պահարաններում, երեխաներից հեռու»: Ահա այսպես: ԼԻՆԴԱ – Առաջին օգնության դեղարկղի՞կը: ԹՈՄ - (ինքնավստահ): Առաջին օգնության դեղարկղիկ պետք է տեղադրել բոլոր հարկերում: Մենք երկուսն ունենք, լոգարանում և Դիքի բնակարանում: ԼԻՆԴԱ – Բոլոր կանոնները դու, դե, արդեն բերանացի գիտես: Նստում է Թոմի կողքին և գրկում նրան: ԹՈՄ – Մենք ախր պատրաստվում ենք երեխա որդեգրել: Նրանք համբուրվում են: Խոհանոցից լսվում է թեյնիկի սուլոցը: ԼԻՆԴԱ – Թեյը եփվեց: Ժամը քանի՞սն է: (Գնում է խոհանոց): ԹՈՄ – Ինն անց է հինգ րոպե: Այդ տիկինը` տեսուչը, այստեղ կլինի 55 րոպեից: (Դեպի խոհանոց:) Ի՞նչ է նրա անունը: ԼԻՆԴԱ - (խոհանոցից): Միսիս Փոթեր: ԹՈՄ – Ախ, այո, միսիս Փոթեր: (Պատկերելով հնդկացու): Կարմրամորթների Մեծագույն առաջնորդ միսիս Փոթերը երեխաների որդեգրման գործակալությունից: Եթե միսիս և միստեր Քերվուդները նրան դուր չեկան, ապա նրանց կնշտահարի Փոթերը: ԼԻՆԴԱ - (վերադառնում է խոհանոցից, փակում դուռը): Հուսամ, որ մենք նրան դուր կգանք: ԹՈՄ - (ծիծաղելով): Իսկ ու՞ր կարող է նա փախչել սուզանավից: Ստիպված կլինի սիրել մեզ: Թոմը գնում է ննջարան: Լինդան մնում է շեմին կանգնած: ԼԻՆԴԱ – Նկատի ունեցիր, նա իրեն հատուկ անձ է պատկերացնում: Այ թե կարդացած լինեիր նրա հարցազրույցը. «Մեր գործակալությունն ընդունում է ճակատագրական որոշումներ, եթե խոսքը վերաբերում է երեխաներին»: Թոմը վերադառնում է վերնաշապիկը հագած: |
ԹՈՄ – Դե դու գիտես, այն ամենը, ինչ պահանջում է գործակալությունը, մենք կատարել ենք: Նա պարզապես պետք է համոզված լինի, որ մեր տանը երեխայի համար լավ և հանգիստ պայմաններ կան: ԼԻՆԴԱ – Բայց այս տունը մեր սեփականությունը չէ: Մենք այն վարձակալում ենք: Իսկ առաջին հարցն էր. «Այս տունը ձե՞զ է պատկանում»: ԹՈՄ – Բայց մենք պատրաստվում ենք տուն ձեռք բերել: Ես այդ ծեր փնթփնթանին առաջարկություն եմ արել, իսկ նա առայժմ մտածում է: ԼԻՆԴԱ – Այժմ նա կողքի է դրել բոլոր նման առաջարկությունները: ԹՈՄ – Բացի այդ, մենք վերևի հարկը վարձով ենք տվել, ինչը բերում է լրացուցիչ եկամուտ: Սա քեզ համար կատվի փռշտոց չէ: ԼԻՆԴԱ - (խաղաղվելով): Գուցե դու ճիշտ ես: (Անսպասելի): Իսկ ու՞ր է քո թեթևսոլիկ եղբայրիկը: Ես նրան այսօր չեմ տեսել: (Գնում է վերև:) ԹՈՄ – Ավելի ճիշտ` թավալ է տալիս մահճակալում: ԼԻՆԴԱ – Դե չեմ ուզում, որ նա այստեղ նկարվի միսիս Փոթերի ներկայությամբ: Բախում է դուռն ու բացում այն: - Դիք, ծույլիկ, Ախր, արթնացիր է… ԹՈՄ – Եթե մտածենք, որ ես նրան չեմ տեսել ուրբաթ օրվանից, երբ ինձանից պարտքով վերցերց ֆուգոնը: ԼԻՆԴԱ – Պարզ է, որ աղջիկների մոտ է գնացել: ԹՈՄ – Ման եկողի մեկն է: Մտնում է ննջարան: Լինդան դեմքի երկիմաստ արտահայտությամբ Նայում է նրա հետևից և նետում բարձը: ԼԻՆԴԱ – Եթե տեսնես նրան, զգուշացրու, որ միսիս Փոթերի աչքին չերևա: Նրա կեղտոտ կատակները հազիվ թե Փոթերի ճաշակով լինեն: ԹՈՄ - (բեմից դուրս): Դե ես դրան դա կհասկացնեմ: ԼԻՆԴԱ – Եվ հիշեցրու, որ տան վարձն էլ վճարի: Թոմը վերադառնում է` կապելով փողկապը: ԹՈՄ – Կհիշեցնեմ: (Պարզում է փողկապը:) Կօգնե՞ս ինձ օղակը վզիս անցկացնեմ: Լինդան կապում է փողկապը: ԼԻՆԴԱ – Այ թե ընտանիք է: ԹՈՄ – Խնդրեմ, իր երգեհոնիկը լարեց: ԼԻՆԴԱ – Ու քո Հարրին էլ ոչնչով լավը չէ: ԹՈՄ – Նա հիմա իր տունն ունի: ԼԻՆԴԱ – Այդ դեպքում, հանուն ինչի՞ է նա շաբաթը երկու-երեք անգամ գալիս այստեղ մեր բազմոցին նստելու: ԹՈՄ – Դու լավ գիտես, որ երբ նա կաֆի տակ է, տանտիրուհին նրան տուն չի թողնում: ԼԻՆԴԱ – Ասում եմ, չէ, որ անգործի մեկն է: ԹՈՄ – Նա աշխատանք գտել է, հիվանդանոցում: ԼԻՆԴԱ – Սանիտարի երրորդ օգնական: ԹՈՄ – Դա դեռ սկզբի համար է: Նրան բարձրացում են խոստացել: ԼԻՆԴԱ – Ինչպես չէ… Կձգի մինչև սանիտարի ավագ օգնականի: Փայլուն կարիերա է: Պարզապես հավատս չի գալիս, որ դուք բոլորդ եղբայրներ եք: ԹՈՄ – Դիքի և Հարրիի բախտը պարզապես այս կյանքում չի բերել: ԼԻՆԴԱ – Պատրաստ է: (Ավարտում է փողկապի հանգուցավորումը, նայում:) Մենք ոչինչ չե՞նք մոռացել: ԹՈՄ – Ոչինչ: ԼԻՆԴԱ – Թխվա՞ծքը: ԹՈՄ – «Երեխաներին թխվածքներ և կոնֆետներ պետք է տալ փոքր չափաբաժիններով ոչ հաճախ, քան օրական երեք անգամ: Եթե երեխան ինչ-որ բանից վիրավորված է, ոչ մի դեպքում չի կարելի մխիթարել նրան` քաղցրավենիք տալով»: ԼԻՆԴԱ – Ծաղիկները: ԹՈՄ – «Ծաղիկները չպետք է ունենան ծակող ցողուններ և թունավոր տերևներ»: ԼԻՆԴԱ – Չէ, մենք ծաղիկներն ենք մոռացել: Ի~նչ դդումի մեկն եմ ես: ԹՈՄ – Առանց խուճապի: Դու առայժմ քեզ կարգի բեր: Ցանիր այն օծանելիքը, որը Ծննդյան տոներին նվիրեցի: Ու՞ր է իմ դրամապանակը: Պատրաստվում է ննջարան մտնել, բայց այդ պահին հնչում է Դռան զանգը: Լինդան նայում է ժամացույցին: ԹՈՄ – Չէ, սա չի կարող պատահել: Ամբողջ հիսուն րոպե առաջ… Բացում է դուռը: Մտնում է Դիքը: ԴԻՔ – Բարև, քաղցրիկ: Ես բանալիներն եմ մոռացել: Համբուրում է Լինդայի պարանոցը: ԼԻՆԴԱ – Դու… ԴԻՔ – Մի՞թե այդպես են դիմավորում ընտանիքի անդամին: ԼԻՆԴԱ – Դու անդամ ես ոչ իմ ընտանիքի: Նրա: |
Ցույց է տալիս Թոմին և գնում ննջարան: ԴԻՔ – Ինձ այս տանը թեյ կտա՞ն: ԼԻՆԴԱ - (բեմից դուրս): Եվ հույս չունենաս: Դիքը թափով նետվում է բազմոցին: ԹՈՄ – Քենով զբաղվելու ժամանակ չկա: Սպասում ենք որդեգրման գործակալության տեսչին: ԴԻՔ – Էլ ինչ կասեք: Մի ինչ-որ փսլնքոտ ինձ հորեղբայր պիտի դարձնի: ԹՈՄ – Հասկացիր, ծերուկ, հիմա մեր խնդիրը դու չես: Մեզ մոտ պատասխանատու պահ է: Լինդան վերադառնում է պայուսակով: ԼԻՆԴԱ – Ու քիթդ այս գործերի մեջ մի խոթիր: ԴԻՔ – Պրոբլեմ չկա: Ես միայն եկա, որ ֆուրգոնի բանալիները հրամցնեմ: Ահա վերադարձնում եմ երախտագիտությամբ: Տալիս է Թոմին: Լինդան տեսնելով, որ դրամապանակը տեղում է, Արագորեն համբուրում է Թոմին և ուղղվում դեպի դուռը… ԼԻՆԴԱ – Ես ակնթարթորեն: (Թոմին): Սանրվիր: (Դիքին): Իսկ դու… ԴԻՔ – Ես ի՞նչ, քաղցրիկս: ԼԻՆԴԱ – Վճարիր բնակարանի վարձը: ԴԻՔ - (Թոմին): Մի՞թե ես այս ամսվա վարձը չեմ տվել: ԼԻՆԴԱ – Դու անցածի համար էլ չես վճարել: ԴԻՔ – Ո~նց է թռչում ժամանակը… Հենց վաղը բանկի քարտ կգրեմ: ԼԻՆԴԱ – Իսկ որ այսօր գրես, ձեռքերդ կցավե՞ն: Դուրս է գալիս: ԴԻՔ – Այ թե կպչուն է կինդ, հա, ախպերս: ԹՈՄ – Դու մի քիչ կարգին խոսիր: (Գնում է ննջարան): ԴԻՔ – Մեքենայի համար քեզ ինչքա՞ն եմ պարտք: Վեր է կենում: Վերցնում է Լինդայի գավաթն ու նստում աթոռին: Մտնում է Թոմը` մազերը քսուկով սրբելով: ԹՈՄ – Ոչինչ պարտք չես: Դու չէ որ ընկերոջդ ես օգնել տեղափոխվելու: ԴԻՔ – Տեղափոխվե՞լու: ԹՈՄ – Հա դե, նոր բնակարան: ԴԻՔ – Չես ասի, թե ինչ տրամադրությամբ եմ այդ ոթորկին քշել: Առհասարակ ասած, ես քշել եմ Կալա: ԹՈՄ – Ֆրանսիա ես գնացել իմ ֆուրգոնո՞վ: ԹՈՄ – Հա դե: Ծխելիք առնելու: (Ֆռթացնում է թեյը:) ԹՈՄ – Ռիչարդ, հույս ունեմ, որ որևէ հակաօրինական բան չես արել: ԴԻՔ – Հարյուր տոկոսով… Կարծում եմ, որ մաքսատները շատ ավելի կարևոր գործեր ունեն, քան իմ մի քանի տասնյակ ծխախոտը… ԹՈՄ – Ինչքա՞ն: ԴԻՔ – Չեմ հաշվել: ԹՈՄ – Մոտավորապե՞ս: ԴԻՔ - (ուսերը թոթվելով): Ասենք, երկու հարյուր: ԹՈՄ - (զարմացած): Դու հանուն երկու հարյուր ծխախոտի Լա Ման՞նշն ես անցել: ԴԻՔ – Բա ես կկեղտոտվեի ավելի քչի համար: ԹՈՄ – Երկու հարյուր տու՞փ: ԴԻՔ – Մի մանրանա: ԹՈՄ - Երկու հարյուր բլո՞կ: ԴԻՔ – Հանուն երկու հարյուր արկղի: ԹՈՄ – Մի արկղի մեջ քանի՞ հատ է տեղավորվում: ԴԻՔ – Ծխախո՞տ, տուփ, թե՞ բլոկ: ԹՈՄ - Ծխախոտ: Եվ բազմապատկիր այն արկղերի թվով: ԴԻՔ – Ես թվաբանությունից ուժեղ չեմ: Ասենք այսպես, մի տուփի մեջ քսան ծխախոտ, մի բլոկում տասը տուփ... Մի արկղում (շշնջում է ինքն իրեն)... Ուրեմն, չորս հարյուր հազար ծխախոտ: |
ԹՈՄ - (ցնցված): Դու չորս հարյուր հազար ծխախո՞տ ես անցկացրել սահմանով: ԴԻՔ – Բացառապես անձնական օգտագործման համար: ԹՈՄ – Դու ցնդե՞լ ես: ԴԻՔ - (ծիծաղում է): Մի շաբաթում ես դրանք կիրացնեմ: Ինձ համար ոնց որ մի բաժակ ջուր... ԹՈՄ – Անհապաղ դրանք քարշ տուր քո սենյակը: (Նրան է նետում բանալիները:) ԴԻՔ – Կես արկղը քոնն է: ԹՈՄ – Ինձ քո չմաքսազերծված ծխախոտները պետք չեն: ԴԻՔ – Իսկ ի՞նչ կասես մի արկղ կոնյակի մասով: ԹՈՄ – Կարիքը չունեմ...(հանկարծակի կարմրում է): Դու ինչ ես արե՞լ: Ի՞նչ կոնյակ: Քանի՞ արկղ: ԴԻՔ – Ընդամենը վեց: Ավելի չտեղավորվեց: Քեզ պետք է ավելի մեծ ֆուրգոն գնել, հասկանու՞մ ես: ԹՈՄ – Այ թե տիպն ես: Լինդան կկատաղի, եթե իմանա: Անմիջապես դրանք կորցրու նրա աչքից: Դիքին հրում է դեպի դուռն ու փակում այն: Շեմին հայտնվում է Հարրին, հագած Սպիտակ հիվանդանոցային խալաթ, չորս մեծ պոլիէթիլենե փաթեթով: ՀԱՐՐԻ - (Թոմին): Մեծ եղբայր: (Դիքին): Միջնեկ եղբայր: ԴԻՔ - (Հարրիին): Կրտսեր եղբայր: ԹՈՄ – Դու շատ սխալ ժամանակ ես եկել, Հարրի: Հարրին անցնում է Թոմի կողքով և փաթեթները դնում գետնին: ՀԱՐՐԻ – Ես ուզում էի քեզ նվեր անել: ԹՈՄ – Ինձ այսօրվա նվերները բավական են: ՀԱՐՐԻ – Բայց սա քեզ դուր կգա: (Դիքին): Կտեսնես, նա կհավանի: ԹՈՄ – Ոչ: ԴԻՔ – Գուցե ինձ դուր գա: ՀԱՐՐԻ – Ոչ, սա միայն Ավագ եղբոր համար է: (Թոմին ստիպում է նստել): Դու չէ՞ որ ուզում ես քո տունն ունենալ: Եվ Լինդան է ուզում: ԹՈՄ – Հարրի... ՀԱՐՐԻ - (թույլ չտալով նրան ոտքի կանգնել): Դու ինձ երախտապարտ կլինես: (Դիքին): Նա դեռ ինձ շնորհակալություն կհայտնի: ԴԻՔ - (Թոմին): Դու և Լինդան դեռ ուզու՞մ եք գնել տուն: ԹՈՄ – Դու գիտես, որ տանտերն անհավանական գին է սահմանել: ՀԱՐՐԻ – Նա ինչքա՞ն է ուզում: ԹՈՄ – Ամենաքիչը երեք հարյուր հազար: (Դիքին): Դե տար էստեղից այդ զզվելի ծխախոտները: ՀԱՐՐԻ - (հետաքրքրված): Ծխախոտնե՞ր: ԴԻՔ – Ինձ հաջողվեց Ֆրանսիայում մի գործ սարքել: ՀԱՐՐԻ – Հաջո՞ղ էր: ԴԻՔ – Էն էլ ոնց: ՀԱՐՐԻ – Ես կօգնեմ քեզ իրացնել ապրանքը: ԴԻՔ – Խմելի՞քն էլ: ՀԱՐՐԻ – Հեշտությամբ: ԹՈՄ – Լսիր, Հարրի: ՀԱՐՐԻ – Կներես, շեղվեցի: Ուրեմն այսպես, այդ տունը... ԹՈՄ – (ընդհատում է): Եվ լսել չեմ ուզում: (Դիքին): Դու գնա ֆուրգոնը դատարկիր: (Հարրիին): Իսկ դու էլ ինձ վրա բաներ մի բարդիր, կորիր էստեղից: ՀԱՐՐԻ – Իսկ ինչ կասես, եթե տունը քեզ հասնի երկու հարյուր հազարից էլ պակաս գնով: ԹՈՄ – Կասեմ, որ դու չափից շատ ես ֆորմալդեգիդ շնչել դիահերձարանում: ԴԻՔ - (ծիծաղելով): Լավ է ասված, Թոմմի: (Հարրիին): Իսկ ինչո՞վ են ուտում քո ասած ֆորմալդեգիդը: ՀԱՐՐԻ – Ես հանճարեղ ծրագիր ունեմ: ԹՈՄ – Մի խցկվիր իմ տուն քո հանճարեղ ծրագրերով: ՀԱՐՐԻ - (Դիքին): Իսկ այդ ֆորմալգելդիդը իսկական զզվանք է: ԹՈՄ – Ահա նույնն էլ նա ասաց ֆրանսիական գինու մասին, որը իմ մառանում է պահվում: Դեռ հինգ հարյուր լիտր մնացել է: ԴԻՔ – Դե նա որտեղից պիտի իմանա, թե «Vin de Aigre» ֆրանսերեն քացախ է նշանակում: ՀԱՐՐԻ – Դու մինչև հիմա դա խմու ՞մ ես: Ավագ եղբայր, այ թե կոկորդ ունես, հա... Բայց դու նայիր, թե ես ինչ ունեմ: Հարրին թերթիկ է հանում: Թոմը հոգոց է հանում և խլում: ԹՈՄ – Ախր սա անշարժ գույքի վաճառքի թերթոն է: |
ՀԱՐՐԻ - (ցույց տալով): Այստեղից կարդա: Տեսնում ես, այս տները, որոնք վաճառվում են ձեր շրջանում: Ամենաէժանը երկու հարյուր ութսունհինգ հազար է: ԹՈՄ – Ահա ինչու էն ծերացած քոթուկն ուզում գնորդից պոկել երեք հարյուր: ՀԱՐՐԻ – Այստեղ նայիր: ԹՈՄ - (կարդում է): Բեկտոն սթրիթ, տուն քսանվեց: ՀԱՐՐԻ – Հինգ սենյակ, երեք ննջարան, երկու լոգասենյակ, կառուցիկ խոհանոցային կահույք, կաբելային հեռուստատեսություն, համացանց, լավ այգի... Իսկ հիմա գինը նայիր... ԹՈՄ - (զարմացած): Հարյուր վաթսուն հազար: Սա նույնն է, թե տունը ձրի տան: Նայում է Հարրիին: Վերջինս հաղթական ժպտում է: ԴԻՔ – Սպասիր... Բեկտոն սթրիթ... Անցած տարվա արյունարբու մոլագարը այնտեղից չէ ՞ր պատահաբար: ՀԱՐՐԻ – Մարդասպանը Բեկտոն սթրիթից: Հենց ինքն էր: ԴԻՔ – Իհարկե, հիշում եմ: Երիտասարդ ամուսինները գնել էին այդ տունը և այգում գտել էին երկու անդամահատված դիակ: Մեղրամիսի համար վատ սկիզբ չէր, հը ՞... ԹՈՄ – Բավական է: Ես ու Լինդան չենք ուզենա ապրել նման տանը: ՀԱՐՐԻ – Իսկ ձեզ ոչ ոք էլ չի առաջարկում: Պարզապես ես իմացա, որ տերերը պատրաստ են տունը վաճառել կես գնով: Միայն թե մոռանան այդ սարսափը: Ինձ մոտ էլ միտք հղացավ... ԹՈՄ - (հեգնանքով): Էլ ի ՞նչ միտք: ՀԱՐՐԻ - Անցած շաբաթ հերթապահում էի դիահերձարանում և այնտեղից պարտքով մի դիակ վերցրեցի... Թոմ, սարսափելի ոչինչ չկա; Ուսանողները դրա վրա վիրաբուժական դասեր են անցնում: Մենք դա կթաղենք մեր բակում, այ այնտեղ: (Ցույց է տալիս պատուհանից:) Մյուս շաբաթ քավթառը պիտի ծաղկանոց կառուցի: Կհայտնվի դիակը, խուճապ կսկսվի, ոստիկանությունը կնախաձեռնի հետաքննություն, ու տանն էլ գինն էլ երկու անգամ կընկնի: Հարրին ինքն իրենով հիացած է: Թոմն անվստահությամբ նայում է եղբորը և Սկսում ծիծաղել: Կարծում է, թե Դիքը կմիանա իրեն, բայց Դիքը լուրջ է: ԹՈՄ - (ընդհատելով ծիծաղը): Դու դա լու ՞րջ ես ասում: (Դիքին): Նա դա լուրջ ասաց: ԴԻՔ – Փայլուն գաղափար է: ԹՈՄ - (վեր է կենում): Դուք երկուսդ էլ ցնդե ՞լ եք, հա: Հանցագործներ: Մոլագարներ: Մեր ողջ ցեղը կխայտառակեք: ԴԻՔ – Դե գիտես ինչ, երիտասարդ ժամանակ դու էլ սուրբ չէիր: ԹՈՄ – Այո, բայց ես մինչև կյանքիս վերջը թողել եմ դա: Ահա ինչ, ծխելիքը տար քեզ մոտ ու այնպես արա, որ քեզ շատ երկար փնտրեն: Հասկացա ՞ր: (Դիքին հրում է դեպի ելքի դուռը): ԴԻՔ – Լավ, լավ: Լսիր, Հարրի, դու չգիտե՞ս, թե որտեղից կարելի է ձեռք բերել այդ ֆորմալգեդիդը: ԹՈՄ – Դուրս: (Դիքը հեռանում է): Հարրի, ես հասկանում եմ, որ դու ուզում ես ինձ օգնել: Բայց նման բաների համար պատկառելի տարիներ կշալակես: Թոմը բռնում է դուռը, որպեսզի Հարրին դուրս գա: ՀԱՐՐԻ – Իսկ դիակն ի ՞նչ անենք: Դադար: Թոմը մտածում է, հետո դուռը բաց է թողնում և Հարրիին բերում Սենյակի կենտրոն: ԹՈՄ – Դիակը ՞: ՀԱՐՐԻ – Դե որ դիահերձարանից եմ վերցրել: ԹՈՄ - (կարծես չհավատալով): Ուզում ես ասել, որ դու այնուամենայնիվ դիակ ես թռցրել: Առմի ՞շտ: ՀԱՐՐԻ – Իսկ ինչու ՞ ոչ: ԹՈՄ - (բղավում է): Չքվիր, անասուն: (Փորձում է պահել հավասարակշռությունը:) Չէ, դրա հետ այդպես վարվել չի կարելի, ախպերս: Հանգստություն: Թոմ Քերվուդ, միայն հանգստություն: Դու ինչպե ՞ս ես բերել այդ դիակը: ՀԱՐՐԻ – Մեքենայի բեռնախցում դրած: ԹՈՄ - (գերագույն ճիգեր գործադրելով): Նշանակում է, բեռնախցով: Շատ լավ: ՀԱՐՐԻ – Աղբի համար նախատեսված պոլիէթիլենե պարկով: ԹՈՄ – Լավ է, որ կռահել ես դրան խցկել պարկի մեջ: Իսկ քո մեքենան որտե ՞ղ է: ՀԱՐՐԻ – Տան առաջ, քո ֆուրգոնի կողքին: ԹՈՄ - (կենտրոնացած): Իմ ֆուրգոնի կողքին... Հասկանալի է: Նշանակում է, տան առաջ, իմ ֆուրգոնի կողքին կանգնած է քո մեքենան, իսկ նրա բեռնախցում ցելոֆանե պարկի մեջ դիակ կա ՞: ՀԱՐՐԻ – Ոչ, մեքենան կանգնած է քո տան դիմաց, իսկ պարկի մեջ դրված դիակը քո այգում է: Հարրին ցույց է տալիս պատուհանի ուղղությամբ: Թոմը նայում է: ԹՈՄ – Չէ, դու իսկական խելագար ես: (Խփում է իր գլխին): Իսկ ինչու՞ այս ամենը պիտի տեղի ունենար հենց այսօր: Կգա այդ մորաքույրը... Եվ կբախվի դիակին: Հենց այն ժամանակ, երբ մենք ուզում ենք երեխա վերցնել: Չէ, սա անտանելի է: Բարձով խփում է աթոռին, հետո գլուխը խփում է սեղանին: Մտնում է Դիքը` Ծանր արկղով: ԴԻՔ – Դե, սա տեղավորեք: (Հարրիին): Նրա հետ ի ՞նչ է կատարվում: ՀԱՐՐԻ – Նրան իմ գաղափարը դուր չի գալիս: ԹՈՄ - (Դիքին, ցույց տալով Հարրիին) Այդ անասունը պարկի մեջ դրած դիակ է քարշ տվել իմ այգին: ՀԱՐՐԻ - (Դիքին): Ես ասացի չէ, որ դիակն արդեն մեռած էր: ԹՈՄ - (բղավում է): Ես հասկանում եմ, հասկանում եմ: Թոմն ընկնում է ձախ կողմի աթոռին և բռնում գլուխը: Դիքն արկղը քարշ է տալիս դեպի բազմոցը: Ես միայն մի մարդու գիտեմ, ում կուզենայի թաղել այգում.. |
ԴԻՔ – Թոմ, քեզ մի պատեպատ խփիր: Արի քննարկենք իրավիճակը: ԹՈՄ - (զայրացած` Դիքին): Խոսքս հետ եմ վերցնում: Ուրեմն այսպես, Հարրի, հիմա դու մեքենայովդ կմտնես բակ, կվերցնես այդ պարկն ու կվերադարձնես հիվանդանոց... ՀԱՐՐԻ – Ես չեմ կարող: ԹՈՄ - (սպառնալից): Կարող ես: ՀԱՐՐԻ – Նրանք գիտեն, որ ես դիակիզարան եմ տարել: ԹՈՄ - (հաստատում է): Դիակիզարան: ԴԻՔ – Այնտեղ, որտեղ կիզում են... ԹՈՄ – Չքվիր: (Հարրիին): Ի՞նչ է, նրանց ամեն ինչ հայտնի՞ է: ՀԱՐՐԻ – Ես պարկի մեջ հատակի հին կտորներ խցկեցի, իսկ դրան ոչ ոք չտեսավ: ԴԻՔ - (Թոմին): Տեսնում ես, նրա մոտ ամեն ինչ դասավորվել է: ՀԱՐՐԻ – Նրանք արդեն հատակի կտորները վառել, մոխիրն էլ քամուն են տվել: ԴԻՔ – Դե դու իսկական հանճար ես: ԹՈՄ – Վերցրու քո էդ անիծյալ ողջ ծխելիքն ու ռադ եղիր այստեղից: (Դիքին է տալիս արկղն ու հրում է դեպի աստիճանները: Հետո բռնում է Հարրիի օձիքից ու տանում դեպի դուռը): Իսկ դու պոկ եկ էդ դիակից: Եվ անհապաղ: ՀԱՐՐԻ – Ինչպե ՞ս: ԹՈՄ – Շպրտիր ինչ-որ տեղ: ՀԱՐՐԻ – Այդպես գործն առաջ չի գնա: Պետք է լավ մտածել: ԹՈՄ - (բացելով դուռը): Ես արդեն ամեն ինչ մտածել եմ: Գցիր դրան մի անմարդաբնակ տեղ, ու համարիր գործն ավարտված: Փորձում է Հարրիին դուրս ուղեկցել, բայց վերջինս դիմադրում է: ՀԱՐՐԻ – Սկզբից որոշենք, թե մնացած կտորների հետ ինչ ենք անելու: ԹՈՄ - (բղավում է): Սրիկա: (Կանգ է առնում, բռնում Հարրիին և բերում կենտրոն ): Դու ասացիր նյուս կտորնե ՞րը: ՀԱՐՐԻ – Դե հա: ԹՈՄ - (պատրաստ է ավելի վատ բան լսել): Հիմա դրանք որտե ՞ղ են: ՀԱՐՐԻ – Այս փաթեթների մեջ: Ես բերել եմ, որպեսզի ցույց տամ քեզ: Թոմը հուսահատված է: Հարրին վերցնում է փաթեթն ու մեկնում Թոմին: Նա նայում է և որձկում: ԹՈՄ – Տեսնել անգամ չեմ կարողանում: Մի քայլ է անում և քրքրում փաթեթը: Դիքն իջնում է աստիճաններով և տեսնում, որ Թոմի հետ ինչ-որ բան է կատարվում: ԴԻՔ – Էս խառնաշփոթն ինչի ՞ համար է: ԹՈՄ – Հարրին նմուշներ է բերել փորձելու համար: ԴԻՔ – Իսկ ի ՞նչ նմուշներ: ԹՈՄ – Կռահիր: Դիքը նայում է փաթեթները, այդ ժամանակ մտնում է Լինդան: Լինդայի ձեռքին մեծ ծաղկեփունջ է և գնումներ: ԼԻՆԴԱ – Ահա և ես: Թոմը և Դիքն անմիջապես նստում են բազմոցին: Հարրին նստում է բազմոցի թիկնակին: Լինդան գնումները դնում է ձախ աթոռի վրա: Տղամարդիկ տեսք են ընդունում, թե շատ հանգիստ են: Թոմն է միայն մի քիչ լարված: Օ, երեք հրացանակիրներ: ԴԻՔ - (ծիծաղելով): Մայրիկն էլ մեզ երեք հրացանակիր էր ասում: ԼԻՆԴԱ – Հումորի զգացումը դուք հաստատ նրանից եք ժառանգել: (Հարրիին): Իսկ դու ինչու ՞ աշխատանքի չես, Հարրի: ՀԱՐՐԻ – Ես մի րոպեով եկա: ԼԻՆԴԱ - (Թոմին): Դու մի ՞թե չես զգուշացրել, որ ժամը տասին գալու է միսի Փոթերը: ԹՈՄ - (չընկալելով): Ո ՞վ: ԼԻՆԴԱ - (Դիքին): Իսկ դու չքվիր այստեղից: Դե արագ: ԴԻՔ - (պատիվ առնելով): Լսում եմ, սերժանտ: Ես միայն մի երկու արկղ էլ գցեմ: (Գնում է:) ԼԻՆԴԱ - (ծաղիկներով): Ես սրանք ծաղկամանի մեջ դնեմ: (Իսկ քեզ, Հարրի, հրաժեշտ եմ տալիս: Ամեն դեպքում... Գնում է խոհանոց: Թոմը վերցնում է չորս փաթեթն ու խցկում Հարրիի թևի տակ, նրան Ուղեկցում դեպի դուռը: |
ԹՈՄ – Հեռացիր քո փաթեթներով: Իսկ այն, ինչ այգում է, դա էլ վերցրու: Նրանց թիկունքին հայտնվում է Դիքը մի նոր ծանր արկղով, որտեղ կոնյակն է: ՀԱՐՐԻ – Ու ՞ր տանեմ դրանք: ԹՈՄ – Աղբանոց: Եվ շատ արագ: ԴԻՔ – Այնտեղ երբեմն ոստիկաններն են հայտնվում: ՀԱՐՐԻ – Ախր մենք պատրաստվում էինք դրանք թաղել քո այգում: ԹՈՄ – Ոչ: Դիք – Իզուր: Վարդերի համար շատ լավ պարարտանյութ է: (Թոմը սպառնում է բռուցքներով): Դու ճիշտ ես, այդտեղ հնարավոր է համը դուրս գա: (Արկղով շտապում է վերև): ՀԱՐՐԻ – Թոմ, ես ամեն ինչ մտածել եմ: (Փաթեթները դնում է բազմոցին): ԹՈՄ – Սա ամենասարսափելի արտահայտությունն է բոլոր նրանցից, որոնք ես երբևէ լսել եմ: (Հարրին վերցնում է մի փաթեթը): ՀԱՐՐԻ – Քեզ ոչ ոք չի կասկածի, քանի որ մենք կթաղենք այստեղ: (Սկսում է փաթեթից ինչ-որ բան հանել): ԹՈՄ – Պետք չէ: (Փակում է աչքերը): ՀԱՐՐԻ – Երկրորդ աշխարհամարտի ժամանակների զինվորական մունդիրով: (Հանում է հին զինվորական մունդիր: Թոմը նայում է նրան: Իջնում է Դիքը, ում նույնպես հետաքրքիր է:) Բայց սկզբում կտրատենք կտորները: ԴԻՔ – Ոստիկանները կմտածեն, թե ինչ-որ մոլագար սրան թրջել է վաթսուն տարի առաջ: (Թոմին): Ճի՞շտ է, չէ, որ Հարրին հրաշալի է: ԹՈՄ - (սարկազմով): Վաթսուն տարի առա՞ջ: Իսկ դու չե՞ս կարծում, որ այդքան ժամանակ դիակը կարող էր քայքայվել: ԴԻՔ – Պատասխանիր նրան, Հարրի: ՀԱՐՐԻ – Իսկ մենք մարմնի վրա լիմոնի հյութ և աղի ջուր կլցնենք: (Շրջվում է դեպի մյուս փաթեթը): ԹՈՄ - Ես հիացած եմ: Թթու դրած դիակ: ՀԱՐՐԻ – Դա կարագացնի փտեցման գործընթացը: ԴԻՔ - (հիացմունքով): Պարզապես հավատս չի գալիս, որ սա իմ եղբայրն է: ԹՈՄ – Իսկ ես էլ հենց հավատում եմ: Դժբախտաբար: (Թոմը մունդիրը խցկում է փաթեթի մեջ): ՀԱՐՐԻ – Ես սա հեռուստատեսությամբ եմ տեսել, մի դետեկտիվում: ԹՈՄ – Դե եթե նման բան հեռուստատեսությամբ են ցույց տալիս... (Նետում է փաթեթը Հարրիին): ՀԱՐՐԻ – Երաշխավորում եմ, որ այս հնարքը ոստիկանությունը կուլ կտա: ԹՈՄ – Կամ էլ կմտածի, որ ես սերիական մարդասպան եմ, որն իր զոհերին սոուսի մեջ է պահում: (Զգուշությամբ վերցնում է փաթեթն ու տալիս Հարրիին): ԴԻՔ – Եթե այս պատմությունն ընկնի թեթերի մեջ, տան գինը կգցեմ նվազագունը հարյուր հազարի: ԹՈՄ – Իմ տանը պետք է լինի երեխայի ադապտացիայի և դաստիարակության համար համապատասխան միկրոկլիմա, այլ ոչ թե մոլագարի կացարան...(Վերցնում է մնացած երկու փաթեթը): Կացարան, հատկապես խախտվածների համար: Հայտնվում է Լինդան` ծաղկամանով: ԼԻՆԴԱ - (քայլելով): Դուք միայն հմայվեք այս գեղեցկությամբ: (Բոլոր երեքն էլ նստում են բազմոցին և անմեղ տեսք ընդունում: Թոմը բռնել է երկու փաթեթը): ԹՈՄ – Տղաներ, հրաժեշտից առաջ ասում եմ` շնորհակալություն... Շնորհակալություն, Հարրի: (Դիքին): Շնորհակալություն... էէէէէէ... ԴԻՔ – Դիք: ԹՈՄ – Հենց դա, Դիք: Շնորհակալություն լավ մտահղացման համար: Հանգստի ժամանակ մենք կմտածենք դրա մասին, արդյոք պետք է երեխային կնքել քո անվամբ: ԼԻՆԴԱ – Ոչ մի Դիք, սատանան տանի: (Ծաղիկները դնում է սեղանին:) ԹՈՄ – Եթե աղջիկ լինի, ապա, իհարկե... Ես ախր բացատրեցի... ԼԻՆԴԱ - (բռնում է Հարիի օձիքից և տանում դեպի դուռը): Շնորհակալություն, որ այցելեցիք: Մենք կտեղեկացնենք, թե ինչ կորոշենք կոչել երեխային: Թոմը փաթեթներով մոտենում է: ԹՈՄ< - Սպասիր, դու դեռ չես կարող գնալ: ԼԻՆԴԱ – Սխալվում ես: (Հարրիին հրում և փակում է դուռը:) Ես միսիս Փոթերի համար թխվածքաբլիթ և կարկանդակ եմ բերել: Տուր այստեղ: (Թոմի ձեռքից վերցնում է փաթեթներն ու գնում խոհանոց: Թոմն ու Դիքը քարացած են: Սարսափով նայում են իրար և Լինդային, որն արդեն մտել է խոհանոց): ԹՈՄ, ԴԻՔ – Ոչ... ԼԻՆԴԱ - (Վեր է թռչում): Ի ՞նչ է պատահել: (Թոմը դանդաղ մոտենում է նրան` հանգիստ ձևանալով): ԹՈՄ – Այդ փաթեթներն իմն են: ԼԻՆԴԱ - (զարմացած): Է՞լ ինչ կուզես: ԹՈՄ – Սրանք իմ փաթեթներն են, հետ տուր: (Բռնում է փաթեթներն ու զգույշ քաշում դեպի իրեն): ԼԻՆԴԱ – Հիմարություններ մի անի: (Խլում է նրանից փաթեթը): ԹՈՄ – Փաթեթներն իմն են: (Ուզում է խլել): ԼԻՆԴԱ – Ընդհանրապես ասած, սրանք իմ փաթեթներն են: (Կատաղությամբ քաշում է դեպի իրեն: Դիքը մի քայլ է անում դեպի Լինդան): ԴԻՔ – Լսիր, քաղցրիկս, սրանք ոջիլներով լցված փաթեթներ են, ընտանեկան վեճի պատճառ չեն: ԼԻՆԴԱ – Իսկ դու չքվիր: |
ԴԻՔ - (նահանջելով): Արդեն: (Նստում է): ԼԻՆԴԱ - (Թոմին): Ո՞վ է ոտքդ տրորել: Ես ինքս եմ քարշ տվել այս փաթեթները: ԹՈՄ - (վախվորած): Ոչ թե սրանք, այլ` դրանք: (Ցույց է տալիս Լինդան նայում է դրանց): Այ, նրանք, քոնն են, իսկ սրանք` իմը… ԼԻՆԴԱ – Դու ե՞րբ հասցրեցիր խանութ գնալ… Ախր այս ամբողջ ժամանակահատվածում դու տանն էիր… Թոմը բացում է բերանը, սակայն չի կարողանում խոսել: ԴԻՔ - (վեր է կենում): Մեր պատվերով տուն բերեցին: ԹՈՄ – Դե, իհարկե… ԼԻՆԴԱ – Ոչ մի հիպերմարկետ գնորդների պատվերները տուն չի առաքում: Թոմը նայում է Դիքին: ԴԻՔ – եթե շատ լավ խնդրես… ԼԻՆԴԱ - (Թոմին): Եվ ի՞նչ են առաքել: Դիքը խոժոռվում է: ԹՈՄ – Անակնկալ է միսիս Փոթերի համար: ԼԻՆԴԱ – Մեզ համար նրա որոշումը շատ բան է նշանակում: Լավ, ապրենք առանց անակնկալների: Թոմից վերցնում է մի փաթեթն ու ուզում է բացել: ԹՈՄ, ԴԻՔ – Ոչ: ԼԻՆԴԱ - (ցնցվելով): Աաաաաաաաա… ԴԻՔ – Լինդա, հոգյակս, սա անակնկալ է միսիս Փոթերի համար: Եթե վերցնես քեզ, ապա նրան ի՞նչ կմնա: ԼԻՆԴԱ – Եթե դու չլռես, ես կփեմ քեզ: Քո ամենաթույլ տեղը… ԴԻՔ – Դե շուտ արա, դա իմ ամենաուժեղ տեղն է: ԼԻՆԴԱ – Բայց ամենացավոտ տեղը: ԴԻՔ – Լռում եմ… լռում եմ… ԼԻՆԴԱ – Եվ այսպես… (Բացում է փաթեթը:) ԹՈՄ – ԴԻՔ - (միասին): Լինդա, պետք չէ: ԼԻՆԴԱ – Իսկ ի՞նչ կա այստեղ: ԹՈՄ – Հանգստացիր, սիրելիս, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ: ԼԻՆԴԱ – Եվ սա դու պահում էիր միսիս Փոթերի համա՞ր: ԴԻՔ – Գիտես, դժվար է անծանոթ մարդու համար նվեր ընտրելը: ԼԻՆԴԱ – Մի ամբողջ փաթեթ կիտրո՞ն: Հանում է կիտրոնը, Թոմն ու Դիքն ապշած են: Բռնկվում է նրանց ծիծաղը: ԹՈՄ – Այո: ԴԻՔ – Այո: ԹՈՄ – Սա Դիքն էր մտածել: ԴԻՔ – Ընդհանրապես, գաղափարը պատկանում էր Հարրիին: ԼԻՆԴԱ – Նրան մի ամբողջ պարկ կիտրոն նվիրե՞լը: ԴԻՔ-ԹՈՄ - (միասին): Այո: ԼԻՆԴԱ – Բայց ինչու՞: (Ծիծաղը դադարում է, Թոմը նայում է Դիքին): ԴԻՔ – մենք ուզում ենք նրա համար թարմ կիտրոնի հյութ պատրաստել: ԹՈՄ – Միսիս Փոթերի համար: ԼԻՆԴԱ – Հյու՞թ: ԴԻՔ – Սա մեր ընտանեկան հին ավանդույթն է, ինչի մասին հիշեցրեց Հարրին: ԹՈՄ – Իսկ ո՞վ է այդ ավանդույթի հիմնադիրը: Մեր պապի՞կը: ԴԻՔ – Ավելի հետ գնա, նախապապիկը: ԼԻՆԴԱ – Իսկ ա՞ղն ինչի համար է: ԹՈՄ – Հենց աղն էլ դրա մեջ է: Եթե նոր քամված հյութի մեջ աղ լցնես, ապա նա շատ լավ կազդի քեզ վրա… |
ԴԻՔ – Ինչպես ասենք, թարխունն ու հավկիթը: ԹՈՄ - (Լինդային): Վերցրու քո փաթեթները, սիրելիս: (Լինդային է տալիս նրա փաթեթները և վերցնում իր փաթեթները): ԼԻՆԴԱ – Ես դրանք կբացեմ և սուրճ կեփեմ` քաղցրեղենի հետ մատուցելու համար: (Բացում է խոհանոցի դուռը: Նրա հետևից լսվում է այս ամենին ականջ դնող Հարրիի խոսակցությունը: Նրա ձեռքին մեծ սև պարկ է, որը կապված է սև ժապավենով, Հարրին բռնել է նաև երկու պոլիէթիլենե պայուսակ: Երբ դուռը բացվում է, նա թռնում է սենյակ և ընկնում մեծ պարկի վրա: Թոմն ու Դիքը քարանում են:) ՀԱՐՐԻ - (ուրախ): Ողջույն բոլորին: ԼԻՆԴԱ – Դու ի՞նչ էիր անում իմ խոհանոցում: ՀԱՐՐԻ – Ես այստեղ էի հընթացս: Ողջույն, Թոմ, ողջույն, Դիք: ԼԻՆԴԱ – Իսկ այդ ի՞նչ պարկ է քեզ մոտ: ՀԱՐՐԻ – Սա Թոմի համար է: Լինդան նայում է Թոմին: Նա գլուխն է թափահարում: ԼԻՆԴԱ – Իսկ քեզ մոտ ի՞նչ կա: Նարինջնե՞ր են: ՀԱՐՐԻ – Նարինջնե՞ր: ԼԻՆԴԱ – Դրանք կարող ենք խառնել կիտրոններին: Թե չէ շատ թթու բան կստացվի: ՀԱՐՐԻ – Կիտրոնների հե՞տ: ԼԻՆԴԱ - (ցույց է տալիս կիտրոններով լի պարկը): Սա նախապապի դեղատոմսով: ՀԱՐՐԻ – Հա, նախապա՞պը… Հարրին նայում է պարկին, ապա` Լինդային, որը շտապ գնում է խոհանոց: Դադար: Թոմը դուրս է գալիս իր ափերից: ԹՈՄ - (Հարրին): Դու քեզ ինչե՞ր ես թույլ տալիս: Ի՞նչ փիղ ոտքդ տրորեց, որ այս պարկն այստեղ քարշ տվեցիր: Լրիվ ցնդե՞լ ես, հա՞; ԴԻՔ – Հերթով հարցեր տուր և առաջինը` Հարրիին: Նա դյուրությամբ կպատասխանի: ԹՈՄ – Ձայներդ… (Հարրիին): Սկսի դանդաղ և հենց սկզբից: ՀԱՐՐԻ – Ես, ինչպես ինքդ ասացիր, մեքենայով գնացի հետևի բակը… ԹՈՄ - (անհամբեր): Հետո՞… ՀԱՐՐԻ - … և որոշեցի հավաքել բոլոր պարկերը, որոնք այստեղ էի թողել… ԹՈՄ – Հա, հետո՞… ՀԱՐՐԻ – Որպեսզի դրանք տեղադրեի մեծ պարկի մեջ: ԴԻՔ – Դե էլ մի ձգիր: Կարճ կապիր: ՀԱՐՐԻ – Բայց այգում մի խնդիր ծագեց: ԹՈՄ - (անհամբեր): Սատանամ տանի, ինչ խնդիրներ… ՀԱՐՐԻ – Այնտեղ բանվորն արդեն ջերմոցի հիմքերն էր փորում: ԹՈՄ - (նայում է պատուհանին):Ե՞վ… ՀԱՐՐԻ – Նա նստել էր պարկին ու հանգիստ ծխում էր: ԴԻՔ – Իսկ նրան մի երկու բլոկ չգցե՞նք: ԹՈՄ – Լռել: ՀԱՐՐԻ – Ես վախեցա, թր պարկը կպատռվեր ու նրա միջից դուրս կգար… ԹՈՄ - (բղավում է): Հարրի:(Խոսակցության ընթացքում Թոմն իր փաթեթները կողք-կողքի է դնում, սկսում կապել մեծ պարկը):Քո էս հնոտիքը տար աղբանոց և առաջիկա կես տարում աչքիս չերևաս: (Դիքին): Իսկ դու էլ քո չմաքսազերծված ապրանքները տար քո սենյակ, որտեղից ես քեզ շուտով կվռնդեմ: ԴԻՔ _ Դե այդ ժամանակ ես էլ կսկսեմ հյութ քամելով զբաղվել: (Թոմը, չարությունից սևակնած, շրջվում է դեպի նա): Դե լավ, մի ուրիշ անգամ: (Արագորեն հեռանում է): ԹՈՄ – Ու եթե մեկ անգամ էլ քո այդ դատարկ ուղեղում ինչ-որ փայլուն մտքեր ծնվեն… (Նա քանդում է կապիչն ու, դեմքն ամբողջապես քարանում է): Աստված իմ… Սա ինչ սրիկայություն է: (Արագորեն կապում է պարկի բերանը: Հարրին բացում է պատուհանը:)Փրկեցեք ինձ: (Դարձյալ բացում է պարկի բերանը, իսկ Հարրին օգնում է նրան այնտեղ մտցնել մյուս չորս փոքրիկ պարկերը): Արագ, արագ: Ես սա չեմ կարող տանել: ՀԱՐՐԻ – Երևի բեռնախցում մի քիչ շոգ էր: ԹՈՄ – Ես քեզ ցույց կտամ` մի քիչ շոգ էր: Մինչ Թոմը հասցնում է կապել պարկի բերանը, խհանոցից դուրս է գալիս Լինդան: Նա գոգոնոց է կապել, ձեռքին բռնել է կետչուպի շիշը: ԼԻՆԴԱ – Թոմ… (Թոմն ու Հարրին արագ նստում են պարկի վրա և ընդունում անմեղ տեսք:) Դու այստեղ ի՞նչ ես անում: ԹՈՄ – Զրուցում եմ Հարրիի հետ: |
ԼԻՆԴԱ – Իսկ որտեղի՞ց է փչում այս գարշահոտը: ԹՈՄ – Ոչինչ չեմ զգում: Հա, դու դեռ այս գարշահոտի մասի՞ն ես ասում: ԼԻՆԴԱ – Հարրիի բերած պարկից է փչում: ԹՈՄ – Ոչ: ԼԻՆԴԱ – Այն տպավորությունն է, թե ինչ-որ մեկը ջարդել է մի քանի տասնյակ հոտած ձու: ՀԱՐՐԻ – Ոչ: ԼԻՆԴԱ – Դե մենք հիմա կնայենք: (Փորձում է իրենց տակից հանել պարկը): ԹՈՄ - (Վեր է թռչում ու դեպի բազմոց հրում պարկը:) Սա Հարրին է արել: ԼԻՆԴԱ – Ինչպե՞ս: ԹՈՄ – Դե, Հարրին հոտ հանեց: ԼԻՆԴԱ – Ուզում ես ասել, որ սա… ԹՈՄ – Այո: ՀԱՐՐԻ – Լսիր: ԹՈՄ - (արագ): Ամաչել պետք չէ: (Լինդային): Ոչինչ չես կարող անել, եթե մարդու փորն աղմկում է: (Շուրթերով համապատասխան ձայներ է հանում): Միանգամայն անսպասելի: (Կրկնում է): Առանց ավելորդ պատճառների: Բժիշկն ասել է, որ սա կանցնի: (Հոտ է հանում): Հուզված Դիքը ներխուժում է սենյակ և փակում իր հետևից դուռը: ԴԻՔ - (շնչակտուր): Թոմ, դու պետք է անհապաղ…(Տեսնելով Լինդային, ուրախ): Բարևիկներ, Լինդա: ԼԻՆԴԱ – դու քո գործերն ավարտեցի՞ր: ԴԻՔ – Գրեթե: ԼԻՆԴԱ – Արագացրու: (Հարրիին): Հարրի, ես ամբողջ սրտով ցավակցում եմ քեզ… (Հարրին վեր է կենում): Բայց ես թույլ չեմ տա, որ միսիս Փոթերի ներկայությամբ այստեղից գարշահոտ գա: Վերադարձիր հիվանդանոց և ներկայացիր բժշկին` աղիքների գծով մասնագետին… (Վերադառնում է խոհանոց: Թոմը կապում է պարկը:) ԴԻՔ – Այստեղ մի փոքրիկ… ՀԱՐՐԻ - (ընդհատելով նրան, Թոմին): Թոմ, քո կողմից դա շատ տհաճ քայլ էր: ԴԻՔ – Փակիր բերանդ: (Թոմին): Մեզ մոտ խնդիր է առաջացել: ԹՈՄ – Սպասիր: (Հարրիին): Արա, ինչ ուզում ես, միայն թե այստեղից տար այդ պարկը: (Հարրիին հրում է դեպի պարկը): ԴԻՔ – Ինձ լսիր, ծերուկ: ԹՈՄ – դու լռիր: ՀԱՐՐԻ – ես չեմ կարող քարշ տալ խոհանոցով: Լինդան այնտեղ է: ԹՈՄ – Գիտեմ, դրա համար էլ դուրս կբերես պատուհանից: ՀԱՐՐԻ – հասկացիր, պարկը ծանրացել է, իսկ դա նշանակում է, որ այգու միջով մինչև մեքենան տանելը շատ դժվար… ԹՈՄ - (շունչ առնելով): Վերցրու էն քարշակը, որով ծերուկ ցախավելը պարարտանյութեր է փոխադրում, դրա մեջ տեղավորիր պարկը, հասցրու մինչև մեքենան, պարկը դիր բեռնախցի մեջ ու քշիր դեպի աղբանոց: Այս ընթացքում Հարրին դուրս է եկել պատուհանից և կախվել դեպի սենյակ: ԴԻՔ – Դե մի անգամ էլ ինձ լսիր, խնդրում եմ: ԹՈՄ – Ես արդեն մինչև կոկորդ կուշտ եմ: Հրում է Հարրիին, նա ընկնում է այգի: ՀԱՐՐԻ - (ընկնելով): Օօօօօօօօօօօօյ… Ցավուուուուուում է… Աղմուկ, հավանաբար Հարրին ընկել է ինչ-որ երկաթի վրա: ԹՈՄ - (Դիքին): Հիմա ես կարող եմ քեզ լսել: ԴԻՔ – Հյուրերիդ հետ հարցերը ինքդ լուծիր: (Ցույց է տալիս դուռը): ԹՈՄ - (ցնցվում է): Միսիս Փոթերն արդեն այստե՞ղ է: ԴԻՔ – Ոչ: Ախր դեռ ինձ չես լսում: Ես բեռնում էի ֆուրգոնը… ԹՈՄ – Դե՞… ԴԻՔ – Եվ այնտեղ, ծխախոտների, կոնյակի արկղերի կողքին… ԹՈՄ - Հետո՞: ԴԻՔ –…հայտնվել էին երկու անօրինական էմիգրանտ: Թոմը սփրթնում է: Գնում դեպի աստիճանը, ապա վերադառնում: ԹՈՄ – Երկու անօրինական վտարանդի՞… ԴԻՔ – Գրազ կգամ, որ նրանք Կալաում էին խցկվել մեքենա, քանի դեռ ես նստած էի բարում: Ծերունի է և մի ջահել քածիկ: Իմ կարծիքով, նրանք վախից վարտիքների մեջ լցրել էին: Կտրում հրաժարվում են դուրս գալ: Ու ապաստան են խնդրում: ԹՈՄ – Տեղ են գտել: (Ընկնում է բազմոցին: Դիքը նրան ինչ-որ թուղթ է տալիս:) ԴԻՔ – Ծերուկն ինձ էս թղթի կտորը տվեց: Այստեղ հասցե ու հեռախոս կա: ԹՈՄ - (շփոթված, թուղթը բռնել հակառակ ձևով:) Այստեղ ինչ-որ անհասկանալի լեզվով է գրված: |
Դիքը շուռումուռ է տալիս թուղթը: Հարրին երևում է պատուհանին: ՀԱՐՐԻ – Ես ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել էդ քարշակը: ԹՈՄ - (դանդաղ բարձրացնում է հայացքը): Ախր այս օրը պիտի դառնար իմ կյանքի ամենաերջանիկ օրը: ԴԻՔ - (սփոփելով նրան): Դեռ ամեն ինչ կորած չէ: ԹՈՄ - (թռչում է տեղից և նայում նրան զարմացած): Ախ, դեռ ամեն ինչ կորած չէ՞: Քո չմաքսազերծված քաջագործություններին ու այս դիակներ ուտողին դեռ էլի՞ բան պիտի ավելանա: Ահա հեռախոսը, ինքդ զանգիր ոստիկանություն: ՀԱՐՐԻ – Ի՞նչ է պատահել: ԹՈՄ – Հիմա քեզ ամեն ինչ կասեմ, դիահերձարանի հանճար: Քո եղբայրը` ֆինանսական հանճարը, մեր տուն է բերել երկու անօրինական վտարանդի: ԴԻՔ - (Հարրիին): Նրանք Ֆրանսիայում են խցկվել իմ մեքենան: ՀԱՐՐԻ – Այ քեզ հրաշալի բան: Դե թող օգնեն մեզ դիակը բարձենք մեքենայի մեջ: ԹՈՄ – Ոչ մի դեպքում: ՀԱՐՐԻ – Իսկ էլ որտե՞ղ կգտնես նման էժան աշխատուժ: ԹՈՄ - (սառը): Օրենքը խախտողներին պետք է իշխանություններին հանձնել: ԴԻՔ – Իսկ ինձ ի՞նչ է սպասվում: ԹՈՄ – Կտուգանեն: Դա մահացու չէ: ԴԻՔ – Չէ, նման քոսոտ բաների համար ես չեմ տուգանվի: Սա իմ առաջին դեպքը չէ: ԹՈՄ – Այսինքն ինչպե՞ս: ԴԻՔ – Ախր ես քեզ ասել եմ: ՀԱՐՐԻ – դու ինձ ոչինչ չես ասել: ԹՈՄ - (Հարրիին): Լռիր: ԴԻՔ – Ես ծակվեցի: ԹՈՄ - (սպասելով ավելի վատ բանի): Ինչու՞մ: ԴԻՔ – Երկու հարյուր արկղի հարցում: ԹՈՄ – Ուրեմն, ստիպված ես լինելու վճարելու ահռելի տուգանք: Ինձ համար միևնույն է: Զանգահարիր ոստիկանություն: ԴԻՔ – Բայց դա դեռ բոլորը չէ: ԹՈՄ – Էլ ի՞նչ կա… ԴԻՔ – Ես առհասարակ չէի կարողանում վերցնել քո ֆուրգոնը: ԹՈՄ - (անհույս): Ինչու՞: ԴԻՔ – Ես վարորդական իրավունք չունեմ: ԹՈՄ – Իսկ ի՞նչ ես արել քոնը: ԴԻՔ - (Հարրիին): Ես քեզ այդ մասին ասել եմ, չէ՞: ՀԱՐՐԻ – Ի՞նձ: Հա, ասել ես: ԹՈՄ - (Հարրիին): Դու լռիր: ԴԻՔ – Ես իմ մեղքն ախր խոստովանել եմ: Բայց մի՞թե սա կեղտոտություն չէ, մարդուն յոթ տարով զրկել վարորդական իրավունքից: ԹՈՄ – Ի՞նչ մի գարշելի բան ես արել, այ սողուն: ԴԻՔ – Քեզ ասել եմ… ԹՈՄ – Դու ինձ ոչինչ չես ասել: ԴԻՔ - (Հարրիին): Բայց քեզ հո ասե՞լ եմ: ՀԱՐՐԻ – Ի՞նձ: Այո: ԹՈՄ - (Հարիին): Ձայնդ… ԴԻՔ – Երդվում եմ, նրանց ալկոմետրը լրիվ փչացած էր: Կանաչ լույսը վառվեց իմ փչելուց էլ շատ առաջ: ԹՈՄ - (անսեթևեթ): Դու հարբած նստել ես ղեկի՞ն: Ու ընկել ոստիկանությու՞ն: ՀԱՐՐԻ – Նա բարեհաջող տուն հասավ, ավելի քիչ հարբած, քան նախորդ անգամ: ԹՈՄ – Լռել… Զանգիր ոստիկանություն: ԴԻՔ – Բրիտանիայում Մեծ թվով վտարանդիներ կան: Երկուսով ավել, երկուսով պակաս` ի՞նչ տարբերություն: ԹՈՄ – Բայց սրանք անօրինական են: ՀԱՐՐԻ – Ոմանց հաջողվում է ձեռք բերել անհրաժեշտ թղթերը, մյուսներին` ոչ… Ում բախտն ինչպես կբերի: ԹՈՄ – Դու ի վերջո կպապանձվե՞ս: (Դիքին): Զանգիր: ԴԻՔ – Թոմ, ես հրաշալի ծրագիր ունեմ: ԹՈՄ – Ձեր հիմար ծրագրերից ես արդեն կշտացել եմ: ԴԻՔ – Ոստիկանությունն ամենալավ տարբերակը չէ: Իհարկե, քո վիճակում: |
ԹՈՄ – Զանգիր ոստի… (համրանում է): Սպասիր..Ի՞նչ է նշանակում` իմ վիճակում: ԴԻՔ – Ես քո մեքենայով եմ բռնվել, ճի՞շտ է: Նրանք իրենց թաթերը քո մեքենայի վրա կդնեն, քեզ կտուգանեն ու կսկսեն հիմար հարցեր տալ: Ու ամենահարմար պահին տունդ կլցվի ոստիկաններով: Լինդան այս ամենի մասին կիմանա: Տեսչուհին շոկի մեջ կընկնի, իսկ դու անգամ դիակից դեռ չես ազատվել: Կարճ դադար: ԹՈՄ – Օքեյ, բլբլացրու քո ծրագիրը: (Աղմուկով վայր է դնում ընկալուչը): ԴԻՔ – Կեցցես: Զանգենք այս համարով և ասենք, որ մենք այստեղ երկու անօրինական ունենք: Անհապաղ ձերբակալեք նրանց: Ու երբ նրանք գան, մենք էլ կհետաքրքրվենք մի փոքր փրկագնի մասին: ԹՈՄ – Ես ոչ մի փոքր փրկագին էլ չեմ ուզում: ՀԱՐՐԻ – Ճիշտ է, ավելին պահանջիր: ԹՈՄ – Իսկ դու մեջ մի ընկնիր: ԴԻՔ – Իսկ ես գնամ բջջայինս բերելու: Գնում է դեպի աստիճանը:Թոմը քաշում է նրա փեշից: ԹՈՄ – Ժամանակ մի կորցնի, այստեղից զանգիր: ԴԻՔ – Չի անցնի: Նրանք կարող են ձայնորսիչի միջոցով պարզել, թե որտեղից է զանգը եղել: ԹՈՄ – Նույն հաջողությամբ էլ նրանք կարող են պարզել, թե ում է պատկանում բջջայինը: ԴԻՔ – Դու հանգիստ մնա: Ես Ֆրանսիայում մի ապուշից, ինչպես ասում են, փոխարինաբար վերցրեցի: Շտապում է վերև: Հաջորդ երկխոսության ժամանակ Թոմը Հարրիին սեղմում է պատուհանին, այնպես որ, վերջինս հարկադրաբար նստում է պատուհանագոգին: ԹՈՄ – (Հարիին): Իսկ դու էլ գնա սայլակը քշելու: ՀԱՐՐԻ - Ես արդեն ասացի, որ չեմ կարողանում գտնել: ԹՈՄ – Իսկ խորդանոցու՞մ նայել ես: ՀԱՐԻԻ – Ոչ: ԹՈՄ – Դե այնտեղ փնտրիր, ապուշ: Բացվում է խոհանոցի դուռը, մտնում է Լինդան: Նա բերում է սեղանի ծածկոց և ափսներով լի սկուտեղ: ԼԻՆԴԱ - (չնայելով շուրջբոլորը): Թոմ: Թոմը Հարրիին հրում է պատուհանից: Ինքն է նստում նրա տեղը: Անկման աղմուկն այս անգամ լսելի չէ: ՀԱՐԻԻ - (անհետանալով): Աաաաաաաաաաա… Լինդան շրջվում է դեպի ձայնի ուղղությունը: ԹՈՄ – Աաաա…. Աաաաաա…Ինչ գեղեցիկ տեսարան է: Եվ ինչպե՞ս է, որ սա ես վաղուց չեմ նկատել: Այս քարե պատը, հեռախոսի այս սյունը, այս հին խորդանոցը ստեղծում են… ԼԻՆԴԱ – Քեզ հետ ի՞նչ է կատարվում: ԹՈՄ – Ես հուզվում եմ: Ես դեռ առիթ չեմ ունեցել դիակ քարշ տալ… Ավելի ճիշտ, գործ չեմ ունեցել փոքրիկ երեխայի հետ: ԼԻՆԴԱ - (նկատում է աղբի պարկը): Իսկ սա՞ ինչ է: (Ոտքով հարվածում է պարկին:) ԹՈՄ – Ախ, դա… Ոտքով մի հարվածիր, գոնե փոքր-ինչ հարգանք ունեցիր…աղբի հանդեպ: ԼԻՆԴԱ – Ես այնպես հասկացա, որ Հարրին այս պարկը քեզ է բերել: ԹՈՄ – Այո: ԼԻՆԴԱ – Հարրին այստեղ է բերել իր ա՞ղբը: ԹՈՄ – Դե դու նրան միշտ հիմարի տեղ ես դնում: Նա ինքը սա աղբ է անվանում, բայց առհասարակ այստեղ հին հագուստ է, որն ինքը չի հագնում, ուստի առաջարկեց ինձ ինչ-որ բան ընտրել ինձ համար: ՈՄ – Քո պահարանը լիքն է զգեստներով, որոնք ինքդ դեռ չես հագել: ԹՈՄ – Իսկապե՞ս: ԼԻՆԴԱ – Հեռացրու այս անպետքությունը, քանի դեռ միսիս Փոթերը չի եկել: ԹՈՄ – Ես արագ… ԼԻՆԴԱ – Իսկ սկուտեղն էլ հյուրասենյակ տար, իսկ ես այդ ընթացքում սենդվիչներ պատրաստեմ: (Թոմին է տալիս սկուտեղը:) ԹՈՄ – Լսում եմ: (Լինդային շրջում է դեպի խոհանոց): ԼԻՆԴԱ – Քո հիմարները գնացի՞ն: ԹՈՄ – Այո, և այլևս չեն վերադառնա: Հայտնվում է Դիքը: ԹՈՄ - (տեսնում է Լինդային և ջանում է պահպանել հարգանքը նրա նկատմամբ): Մեղավոր եմ… Դուռն եմ շփոթել…(Անհետանում է): Եթե նա մեկ անգամ էլ միսիս Փոթերի գալուց առաջ հայտնվեց այստեղ, ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ լինի…(Լինդան գնում է: Հայտնվում է Դիքը:) ԴԻՔ – Թոմ: (Արագորեն իջնում է աստիճաններով): ԹՈՄ – Դե, ու՞ր է քո բջջայինը: ԴԻՔ – Բջջայինի ժամանակը չէ: Մի ինչ-որ ոստիկանը սևեռվել է քո ֆուրգոնին ու այնպես է նայում, ինչպես ոչխարը նոր դարպասներին: ԹՈՄ – Ի՞նչ: |
ԴԻՔ – Նա արդեն պետհամարանիշն է գրել: ԹՈՄ – Կատարյալ հետույքային վիճակ: Թոմն անվստահությամբ գնում է դեպի ելքի դուռը և պատրաստվում հեռանալ, բայց հազիվ է հասցնում դուռը բացել, երբ սենյակ է խուժում Կատերինան՝ իր հետևից քարշ տալով Անդրաշին: Նրա թիկունքին ուսապարկ կա, ձեռքին՝ սուր դանակ: Կատերինան Անդրաշին պահում է իր դիմաց, հենվում դռանն ու փակում այն: ԿԱՏԵՐԻՆԱ – Ոստիկան: Ոստիկան: ԱՆԴՐԱՇ – (վախեցած մատնացույց է անում): Ոստիկան... ոստիկան... Կարճ դադար: ԹՈՄ – Գրողը տանի, այստեղ ի՞նչ է կատարվում: ԴԻՔ – Գուցե թեմայից դուրս եմ խոսում,մ բայց լավ է, որ սա կնիկ է, ոչ թե տղամարդ: ԿԱՏԵՐԻՆԱ – Ոստիկան... Նա մեզ հետապնդում է: ԴԻՔ – Գրազ կգամ, որ էդ կեղտը սրանց հոտն առել է: ԱՆԴՐԱՇ – Ոստիկան, ոստիկան... Ես որտե՞ղ թաքնվեմ: Վազում է ննջարան` աղմուկով փակելով դուռը: ԹՈՄ – Հետ գնա, տականք: Թոմը նետվում է նրա հետևից, բայց հենց այդ պահին հնչում է դռան զանգը: ԴԻՔ – Այ սա հաստատ ոստիկանն է: ԹՈՄ – Արագ, քանի Լինդան այստեղ չէ: Դրան տար քեզ մոտ: ԴԻՔ – Ու ոնց ինքս գլխի չէի ընկել: Դիքը տանում է Կատերինային: Թոմը նետվում է դեպի պարկը: Հոտից նա գլխապտույտ է ունենում, վազում դեպի պատուհանը: ԹՈՄ – Հարրի~… Հարրի~… Դարձյալ դռան զանգ: Թոմը գլխով խփում է պատուհանին: Օօօօօօ… Թոմը պարկը քարշ է տալիս դեպի պատուհանը: Մեծ դժվարությամբ բարձրացնում այն: Այդ պահին Լինդան բացում է դուռը: Նա Թոմին չի տեսնում: ԼԻՆԴԱ – Թո~մ… ԹՈՄ – Էխխխխխխ…. Թոմը շրջվում և նստում է պատուհանագոգին: Ի դեպ, պարկը հայըտնվում է նրա ծնկներին: ԼԻՆԴԱ – Ի՞նչ ես անում: ԹՈՄ – Դուրս եմ նետում հին Հարրիի բերած փալասները: (Պատուհանից դուրս է շպրտում պարկի պարունակությունը: ) ԼԻՆԴԱ – Մի՞թե միսիս Փոթերն արդեն եկել է: ԹՈՄ – Ինչու ՞ այդպես որոշեցիր: ԼԻՆԴԱ – Զանգը հնչեց, չէ՞: ԹՈՄ – Ես չեմ լսել: (Փորձում է ազատվել Լինդայից` նրան մղելով խոհանոց: Բայց նորից հնչում է դռան զանգը:) Հիմա արդեն լսում եմ: Լինդան նրան մղում է դեպի դուռը: ԼԻՆԴԱ – Պայմանավորված ժամից քսան րոպե առաջ: Նրան ներս թող, ես էլ կարգի բերեմ ինձ: ԹՈՄ – Դու դա լավ մտածեցիր: (Լինդային հրում է դեպի ննջարան, բայց հասկանում է, որ այնտեղ չի կարելի:) Ոչ; (Նրան քարշ է տալիս դեպի խոհանոց): Սենդվիչներ պատրաստիր, իսկ մինչ այդ ես կզբաղվեմ միսիս Փոթերով: ԼԻՆԴԱ – Նրան ուղեկցիր հյուրասենյակ: Ես հինգ րոպեում ինձ կարգի կբերեմ: Դարձյալ դռան զանգ: ԹՈՄ – Կարող ես չշտապել, տասը րոպեն էլ վատ չէ: Մի նայիր, թե ում ես նմանվել: (Լինդային հրում է խոհանոց: Պատրաստվում է գնալ, բայց վերադառնում և փակում է դուռը:) Երրորդ կանոն. Դռները միշտ պետք է բանալիով փակված լինեն: (Զանգը համառորեն հնչում է: Թոմը թաթերի վրա քայլելով, մոտենում է դռանը և նայում անցքից, սակայն հենց այս պահին ննջարանից դուրս է գալիս Անդրաշը): ԱՆԴՐԱՇ – Էյ… ԹՈՄ - (ցնցվում է): Ահա… ԱՆԴՐԱՇ – Արդեն կարոլի՞ է դուրս գալ: ԹՈՄ - (մոտենալով նրան): Նստիր այդտեղ ու չշարժվես: Անդրաշը վերցնում է հեռախոսի ընկալուչն ու պարզում Թոմին: ԱՆԴՐԱՇ – Դու զանգիր: Զանգիր: Ալո, ալո, ալո… ԹՈՄ – Հանգստություն, միայն հանգստություն: Նստիր և քիթդ մի խոթիր ամեն տեղ: (Նրան հրում է դեպի ննջարան): Երրորդ կանոն. Դռները միշտ պետք է բանալիով փակված լինեն: (Փակում է և արագորեն գնում դեպի ելքի դուռը: Բացում է դուռը: Սենյակ է մտնում ոստիկան Դաունզը, նա շատ բորբոքված է և սկսում է զննել սենյակը): ԴԱՈՒՆԶ - Արդյո՞ք ձեր տուն քիչ առաջ չներխուժեցին երկու տիպ: ԹՈՄ - (անմեղ): Ի՞նչ երկու տիպ: ԴԱՈՒՆԶ – Ես նայեցի ձեր տան դիմաց կանգնած ֆուրգոնը: ԹՈՄ – Դա իմն է: |
ԴԱՈՒՆԶ – Այնտեղ մեծ քանակությամբ արկղեր կան: ԹՈՄ – Արկղերն էլ իմն են: ԴԱՈՒՆԶ – Եվ նկատեցի, թե ինչպես ֆուրգոնից դուրս թռան մի աղջիկ և մի ծեր մարդ ու վազեցին դեպի ձեր տուն: ԹՈՄ - (տարուբերում է գլուխը): Երիտասարդ աղջիկ և ծերունի… Դուք նկատի ունե՞ք իմ կնոջն ու Բերտ հորեղբո՞րը: ԴԱՈՒՆԶ – Ձեր կնո՞ջը: ԹՈՄ – Եվ հորեղբայր Բերտին: Նրանք այստեղ գալիս են եղել: Այսինքն, ներողություն, կինս միշտ է այստեղ ապրում: Իսկ ահա հորեղբայր Բերտը, պատկերացնում եք, բաժանվել է կնոջից և հեռացել տանից… Եվ դա հիսնամյա ամուսնական կյանքից հետո: ԴԱՈՒՆԶ – Եվ բնակություն է հաստատել ձեր ֆուրգոնու՞մ: ԹՈՄ – Ֆուրգոնում նրանք կատվին էին որոնում: Իմ կինն էր փնտրում: Մեր բախտը չի բերել, նա բոզի մեկը դուրս եկավ: Նրան աչքից բաց չպետք է թողնես, հենց աչքդ հեռացրեցիր, նա արդեն սիրաբանում է մեր հարևանների Թոմի հետ: Իսկ դա մի աժդահա կատվաձև է: Էլ հարցեր կա՞ն: ԴԱՈՒՆԶ - (փորձում է ամեն ինչ հասկանալ, բայց շուտով հրաժարվում է նման մտադրությունից): Կարծես թե այլևս ոչ… ԹՈՄ – Այդ դեպքում` չեմ համարձակվի ձեզ պահել: Ոստիկանին ուղեկցում է մինչև դուռը, այդ պահին Լինդան սկսում է հարվածել դռանը: Դաունզը շրջվում է: Թոմը ժպտում է… ԼԻՆԴԱ – Թոմ, հեյ, Թո~մ… Դաունզը նայում է Թոմին: Թոմը մոտենում է դռանը, խփում և գոռում: ԹՈՄ – Թանկագինս, պատրաստիր սենդվիչները: Ահավոր ծույլն է կինս: Ստիպված եմ նրան պահել փակի տակ, այլապես ոչ մի բան չի պատրաստի: ԴԱՈՒՆԶ – Ձեր կատու՞ն: ԹՈՄ – Ոչ, կինս: Ժպտում է: Դաունզը կասկածանով նայում է նրան, բայց, ձեռքը թափ տալով, հեռանում է: Թոմը փակում է դուռը, ընկնում աթոռին: Հիմա ես կսկսեմ խելագարվել: Շեմին հայտնվում է Դիքը: ԴԻՔ – Քո կինը և հորեղբայր Բերտը: Ուղղակի հանճարեղ է: ԹՈՄ - (բղավում է խոհանոցից): Թո~մ, դուռը չի բացվում: ԹՈՄ – Սոսնձվել է… Տեսնեմ, թե ինչպես է հնարավոր բացել: ԱՆԴՐԱՇ - (բախում է ննջարանի դուռը): Բացեք դուռը: ԹՈՄ – Լռել… ԴԻՔ - (գրպանից հանում է բջջային հեռախոսը): Վերցրու բջջայինը: ԹՈՄ – Այդ ապուշին այստեղից ինչ-որ տեղ տար, քանի դեռ Լինդան նրան չի տեսել: ԴԻՔ – Կարող եմ գրազ գալ, որ էդ ծերուկն էս քածի պապն է: Շարժումների և դիմախաղի միջոցով կարելի է ամեն ինչ բացատրել: Նրանց ընտանիքը մեծ փորձությունների միջով է անցել: (Հեռախոսը մի կողմ է դնում և սկսում շարժումների միջոցով պատկերել իր մենախոսոթյունը): Այս ծերուկի, այսինքն, այս բալիկի մայրիկը, այսինքն ծերուկը, ուրեմն, էդ աղջկա պապիկը, ավելի ճիշտ, աղջիկը մայրիկը Կոսովոյից փախել է իր երկու աղջիկների հետ: Նրա ամուսնուն գազանաբար սպանել են: Այսինքն ոչ թե վերևում գտնվողի, այլ մայրիկի, ծերուկի աղջկա ամուսնուն… Հիմա ծերուկն ու էս աղջիկը փախել են Կոսովոյից: Ճանապարհը սարսափելի է եղել, ութ օր են նրանք անցկացրել ճանապարհին… Բայց հիմա, մեր շնորհիվ, Անգլիայում կարող են միանալ մայրն ու իր երկու աղջիկները: (Այս ընթացքում Թոմը շարժումներով վերարտադրում է Դիքի պատմածը): ԹՈՄ – Ես երևի առաջ ե, ընկնում… ԴԻՔ - (շարունակում է պատմել): Այս ծերունու աղջիկը, այսինքն այս մի աղջկա մայրիկը… ԹՈՄ - (ընդհատում է նրան): Բավական է: ԱՆԴՐԱՇ - (բախում է դուռը): Բացե~ք դուռը: ԹՈՄ – Լռություն: (Գնում է դեպի ննջարանը, սակայն հիմա էլ Լինդան է բախում դուռը): ԼԻՆԴԱ – Գրողը տանի, ի՞նչ է կատարվում այդտեղ: ԹՈՄ – Ոչինչ: Ես… ԴԻՔ – Փնտրում եմ մուրճը: ԹՈՄ - (բղավում է): Փնտրում եմ մուրճն ու ուրագը: ԴԻՔ – Հրաշալի է: Թոմը բացում է ննջարանի դուռը: ԹՈՄ – Դուրս արի: (Դուրս է բերում Անդրաշին և փակում դուռը): ԱՆԴՐԱՇ – Կու էշտե վայզա իմե՞: ԹՈՄ – Միանգամայն ձեզ հետ համաձայն եմ: (Դիքին): Ի՞նչ է ասում ծերուկը: ԴԻՔ – Դե երևի պիտի հարցնի, թե ուր է իր թոռնիկը: Չլսեցի՞ր, հարց կար խոսքի մեջ: ԱՆԴՐԱՇ – Հա, կներեք ես մեր լեզվով… Ի՞նչ եք արել իմ թոռնիկի հետ: ԹՈՄ – Ոչինչ: Չի կորչի: Դու քաղաքակիրթ երկրում ես, քո թոռնիկին այստեղ ոչ ոք չի նեղացնի: (Նրան հրում է դեպի աստիճանը, ծերուկը զայրանում է): ԱՆԴՐԱՇ – Իմ թոռնիկը: Որտե՞ղ է իմ թոռնիկը: թՈՄ – Լռել: ԴԻՔ – Հանգստացիր: Ես հիմա նրան կբացատրեմ: Դու փնտրում ես քո գեղեցկուհի թոռնիկին: Ես հիմա նրան քեզ ցույց կտամ:Քո գեղեցկուհի թոռնիկը վերևում է, ինձ հետ: ԱՆԴՐԱՇ – Քեզ հե՞տ: ԴԻՔ – Իհարկե: Իմ ննջարանում: ԱՆԴՐԱՇ – Դու վերևում իմ թոռնիկի՞ն: (Ցույց է տալիս, թե ինչպես է տեղի ունենում սեռական ակտը:) |
ԴԻՔ – Չէ, չէ, թոռնիկիդ նման բան չեմ արել: ԱՆԴՐԱՇ – Խոզ…խոզ… (Բռնում է Դիքի կոկորդից և տանում դեպի բազմոցը; ԹՈՄ – Լռել: (Անդրաշը խեղդում է Դիքին): ԴԻՔ – Օգնությու~ն… ԹՈՄ - (դեխի խոհանոցի կողմը): Ես ռադիոյի ձայնը մի քիչ իջեցնեմ: ԼԻՆԴԱ – Թո~մ… (Հարվածում է դռանը; ԹՈՄ – Հիմա, ես գրեթե գտել եմ մուրճը: Կատերինան իջնում է աստիճաններով: ԿԱՏԵՐԻՆԱ – Ի՞նչ է այստեղ կատարվում: ԴԻՔ – Փոքրիկ թյուրիմացություն: Անդրաշը հրում է Դիքին և գնում դեպի Կատերինեն: ԱՆԴՐԱՇ – Կատերինո, Է վոգլա իմէ… Մի՞թե այս խոզը…(ցույց տալով սեռական ակտը): ԹՈՄ – Խնդրեմ, դարձյալ սկսվեց: ԿԱՏԵՐԻՆԱ – Էյո, էյո, Այե նուկ: (Ցույց է տալիս, որ սեռական ակտ չի եղել): ԴԻՔ - (Կատերինային): Ասա նրան, որ ես լավ մարդ եմ: ԿԱՏԵՐԻՆԱ - (ցույց է տալիս Դիքին): Այ էշտե նյերի շումէ ի միրէ… ԱՆԴՐԱՇ ( համբուրում է Դիքին): Ներիր ինձ: Ներիր ինձ: ԴԻՔ – Շնորհակալության կարիք չկա: ԱՆԴՐԱՇ ( համբուրում է Թոմին): Կե վյեն կէի: ԹՈՄ – Բավական է: Խոհանոցից դռան բախոց: ԼԻՆԴԱ – Դե բացիր այս անիծյալ դուռը: ԹՈՄ - (Դիքին): Դրանց վերև տար ու այնպես արա, որ ձայն չլսվի: ԴԻՔ – Գնանք: (Քաշում է նրանց թևերից): Գնում են, Լինդան շարունակում է բախել դուռը: Ես հիմա կջարդեմ այս դուռը… Թոմը բացում է փականն ու դուրս թողնում Լինդային: ԹՈՄ - (նրբորեն): Ներիր, թանկագինս: (Գրկում է Լինդային և փակում դուռը): ԼԻՆԴԱ – Դու ոչինչ չես կարողանում անել… Իսկ միսիս Փոթերը չի՞ եկել: ԹՈՄ – Ոչ, ոչ… (ուրախ): Եկել էր նրա քարտուղարը: ԼԻՆԴԱ – Քարտուղա՞րը: ԹՈՄ – Տեղեկացրեց, որ հանդիպումը տեղափոխվում է գործակալություն: ԼԻՆԴԱ – Գործակալությունու՞մ: Հաջորդ երկխոսության ժամանակ Թոմը փորձում է Լինդային վերարկուն հագցնել, սակայն սկզբում թևերի փոխարեն քղանցքն է պարզում, իսկ պահում է հակառակ դիրքով: Հետո էլ վերարկուի մի թևը ինքն է հագնում, մյուսն առաջարկում Լինդային… ԹՈՄ – Մերձավոր Արևելքից մեծ թվով երեխաներ են բերել: Միսիս Փոթերն այդ առթիվ ուղարկել էր քարտուղարին` մեզ հայտնելու, որ ամբողջապես թաղված է գործերի մեջ: Նա ուզում է մեզ հետ առանձին- առանձին զրուցել: Սկզբում` ապագա մոր, իսկ հետո` ապագա հոր հետ: Տրամաբանական է: ԼԻՆԴԱ – Բայց ինչու՞ վերջին րոպեին: ԹՈՄ – Հասկանում ես, երբ քո վրա թափվեն միանգամից հինգ հարյուր արաբ երեխաներ… Այդ ժամանակ սեփական անունդ էլ կմոռանաս, էլ ուր մնաց, թե այցելություններդ… Նա քեզ ժամը տասին է սպասում, ինձ` տասնմեկին: ԼԻՆԴԱ – Ես կարծես թե վատ եմ զգում: ԹՈՄ – Տաքսիով ման գալը քո վրա հեշտ չի նստի: ԼԻՆԴԱ – Այդ դեպքում, ինչու՞ սուրճ եփեցի: Ինչու՞ սեբդվիչներ պատրաստեցի: Կարկանդակներն ինչու՞ գնեցի: ԹՈՄ – Ոչինչ, երեխայի համար կպահենք: ԼԻՆԴԱ – Դու հիմարիկ ես, բայց ես սիրում եմ քեզ: ԹՈՄ – Ես ինքս եմ քեզ սիրում: (Նրան հրում է դեպի դուռն ու երգում: ) Մենք կունենանք փոքրիկ բեբի, մեննք կունենանք փոքրիկ բեբի… (Նրա հետևից փակում է դուռը): Բոլորին այ սա է հասնում: (Ցույց է տալիս երեք մատը…): (Աստիճանների վրա հայտնվու է Դիքը): ԴԻՔ – Հինգ հարյուր որբ… Քեզ դրա համար Լանջակապի շքանշան կտան: ԹՈՄ – Ռեխդ փակիր և իջիր ներքև: Հարրին նայում է պատուհանից: ՀԱՐՐԻ – Օդը մաքու՞ր է: ՀԱՐՐԻ – Օդը մաքու՞ր է: ԹՈՄ – Այնքան ժամանակ, քանի դցեռ Լինդան գործակալությունից չի վերադարձել: |
ԴԻՔ - (Հարրիին): Պիտի քեզ հաղորդեմ, որ Մեծ Եղբայրն անկրկնելի էր: Բռավո: ԹՈՄ – Սուս… Տուր ինձ բջջայինդ, որպեսզի ես կարողանամ քո սենյակից դուրս բերել այդ փախստականներին: (Դիքի ձեռքից խլում է բջջայինը): ՀԱՐՐԻ – Ի՞նչ են անում այնտեղ: ԴԻՔ – Ես նրանց համար մի փոքրիկ ճաշկերույթ եմ սարքել: ՀԱՐՐԻ – Շատ բարեհաճ է քո կողմից: ԹՈՄ – Լռել: ԴԻՔ – Ծերուկը լրիվ թռցրել է խելքը, իսկ քածիկն էլ եփ է գալիս: ՀԱՐՐԻ – Ես հոգնեցի սպասելուց: ԹՈՄ – Դու սայլակը գտա՞ր: ՀԱՐՐԻ - (ցույց է տալիս այգին): Կառքը մատուցված է: ԹՈՄ – Այդ դեպքում, պարկը մոտեցրու քո մեքենային: Թոմը գրպանից հանում է հեռախոսների համարներով մի տրցակ թուղթ: ՀԱՐՐԻ – Օքեյ, պարկն ու՞ր է: ԹՈՄ – Դե այստեղ է, պատուհանի տակ: ՀԱՐՐԻ – Չեմ տեսնում: ԹՈՄ – Ես ինքս եմ շպրտել պատուհանից: ՀԱՐԻ – Բայց չկա ու չկա… Թոմը տատանվում է, հետո վերադարձնում հեռախոսը: Գլուխը դուրս է հանում պատուհանից, բռնում Հարրիին: ԹՈՄ – Դիակն ի՞նչ արեցիր: ՀԱՐՐԻ – Ոչինչ: Սայլակը դուրս բերեցի խորդանոցից, հետո էլ մի քիչ վիճեցի բանվորների հետ… (Հանկարծ կանգ է առնում): Վայ… ԹՈՄ – Հիմա՞ ինչ պատահեց: ՀԱՐՐԻ - (վախեցած): Նա գնում է… ԹՈՄ – Իսկ դա քեզ ինչու՞ է մտահոգում: ՀԱՐՐԻ – Դա մեր պարկը սեքընդ հենդ կտանի.. Թոմն ապշած է: Նա անուժ ընկնում է աթոռին և բռնում գլուխը: Լինդան տեսավ, որ նա մեր գործիքներն է հավաքում, խնդրեց, որ պարկն էլ վերցնի: ԴԻՔ – Ո՞ր ապուշն է բլբլացրել Լինդային, որ դրա մեջ հին շորեր են: ԹՈՄ – Դու ճիշտ ես: Ես ապուշ եմ: Բայց ինձ արդարացնում է այն, որ իմ ազգի մեջ բոլորը սրիկաներ են: (Բռնում է Հարրիի կրծքից և խփում դռանը): Գնա մեքենա: Ու Աստված մի արասցե, այդ ապուշը կրպակին հասնի քեզանից առաջ: ԴԻՔ – Թուլացիր: Ամեն ինչ այնքան էլ հետույքային չէ, ինչպես քեզ թվում է: Այդ կրպակ օրական մի քանի հարյուր պարկ հնոտիք են տանում: Մեր պարկին դրանց ձեռքերը հազիվ մի քանի շաբաթ հետո դիպչեն: Իսկ այդ ժամանակ արդեն ոչ ոք չի հիշի, թե ով է հանձնել: ԹՈՄ – Ուղեղդ աշխատեցրու, եթե դա դու ունես: Տեսակավորողը միանգամից տեղում կմեռնի, եթե պարկում հնոտիների փոխարեն հանկարծ տեսնի ինչ-որ մեկի ձվերը` ինչ-որ բանի հետ: (Հարրիին հանում է դռնից դուրս, գոռում նրա հետևից): Հենց որ վերցնես պարկը, անմիջապես զանգիր: (Դիքին): Տուր հեռախոսը: Դիքը տալիս է հեռախոսը: Վերևից լսվում է սրինգի ձայն: Սա՞ ինչ էշություն է... ԴԻՔ – Ծերուկը երաժիշտ է: Նրան անգամ կինոյում են նկարահանել և հոռուստատեսություն հրավիրել: ԹՈՄ – Ում մտքով կանցներ: ԴԻՔ – Եթե լավ հասկացա, նա Կոսովոյում մետրոպոլիտենի մեքենավար է եղել: Անդրաշն իջնում է աստիճաններից` սրինգով և մի շիշ կոնյակով:Կատերինան` նրա հետևից: Նրանք երկուսն էլ գրեթե հարբած են: Այդ պահին հնչում է հեռախոսի զանգը: Թոմը վերցնում է ընկալուչը: ԹՈՄ – Ալլո... Հարրի... Վերջապես... Դու այդ տղային պատմեցի՞ր, թե ինչ կար պարկում: Նրա թիկունքում, դռների մեջ, հայտնվում է Դաունզի գլուխը: Նա մոտենում է Թոմին, կամենալով իր վրա ուշադրություն սևեռել: Լսիր, ապուշ, Անմիջապես այդ պարկով թռիր աղբանոց: Քեզ տեսնել չեմ ուզում: (Դաունզին): Թռիր այստեղից: (Շուռ է գալիս և շարունակում հեռախոսային խոսակցությունը): Արա ինչ ասացի: Քայլով մարշ: (Հանկարծ հասկանում է իրավիճակը, դանդաղ շրջվում է և սկսում խոսել շատ քնքշորեն): Դե արագ: Մեկնիր աղբանոց և վայելիր մաքուր օդը: Եվ այլևս չեմ ուզում տեսնել քո շանը: (Ժպտում է Դաունզին): Նրանից հոտ է գալիս: Չէ, ես ֆորմալդեգիդ չեմ շնչել: (Դադարեցնում է խոսակցությունը, Դաունզին): Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել: ԴԱՈՒՆԶ – Ներողություն եմ խնդրում, բայց ես մոռացա ինչ-որ բան հարցնել... ձեզ կամ ձեր կնոջը... ԹՈՄ – Ինձ հարցրեք, կինս տանը չէ: Կատերինան, որ գնացել էր խոհանոց, դուրս է գալիս խոհանոցից` ծամելով բուտերբրոդը: Ոստիկանին տեսնելով` կանգ է առնում: Դաունզը ցույց է տալիս Կատերինային: Ախ, նա վերադարձել է, բայց քիչ առաջ այստեղ չէր: Այսպես ուրեմն, նա գտնվում էր խոհանոցում: Բայց հիմա արդեն այստեղ է: Դե, ին՞չ էիք ուզում հարցնել: ԴԱՈՒՆԶ – Որքան էլ տարօրինակ է, ես մոռացել եմ անունը... ԹՈՄ – Դուք մոռացել եք ձե՞ր անունը: (Դաունզին հեռացնում է Կատերինայից և նրա թիկունքից աղջկան նշան է անում, որ հեռանա: Կատերինան խոհանոցի դուռը բաց թողնելով, թաթերի վրա բարձրանում է աստիճաններով): ԴԱՈՒՆԶ – Ոչ, ես մոռացա հարցնել ձեր անունը: Արձանագրության համար է պետք: ԹՈՄ – Թոմաս Քերվուդ: ԴԱՈՒՆԶ – Այդպես էլ կնշենք: Իսկ ձեր տիկնո՞ջ անունը: (Դիմում է Կատերինային): Մադամ: Կատերինան շրջվում է դեպի Դաունզը: Վերջինս նրան նշան է անում, որ իջնի: Կատերինան կատարում է պահանջը Ձեր անունը, միսիս Քերվուդ: Ձեր անունը, մադամ: Ձեր անունը.. |
ԹՈՄԱՍ - (կենսախնդորեն): Իմ կինն անգլերեն չի խոսում: (Դաունզն ապշած է): Նրա անունը... Ադրիատիկա է: ԴԱՈՒՆԶ – Ադրիատիկա... գեղեցիկ անուն է... ԹՈՄ – Ինքնատիպ: ԴԱՈՒՆԶ - (գրում է): Ադրիատիկա Քերվուդ: ԹՈՄ - (բացատրում է): Մենք ծանոթացանք արձակուրդի ժամանակ: Նա Գդանսկից է, լեռնադահուկային մարզաձևի հրահանգիչ: Բայց նա ոչ մի պայմանով չի ուզում խոսել անգլերեն: Դե ես էլ չեմ ուզում դահուկներով սահել: Իսկ մյուս բոլոր հարցերում մեզ մոտ կատարյալ ներդաշնակություն և փոխընբռնողություն է: Գդանսկի աղջիկները շատ կրքոտ են: (Կատերինան վախենում է:) Մի վախենա, Ադրիատիկա: ԿԱՏԵՐԻՆԱ – Ադրիատի՞կա... ԹՈՄ – Այսօր նա փոքր-ինչ իր նման չէ: ԴԱՈՒՆԶ – Ինչ-որ բա՞ն է պատահել: ԹՈՄ – Ախ, այո, իհարկե... իմ զոքանչն է մահացել... ԴԱՈՒՆԶ – Ես խորապես ցավակցում եմ ձեզ: Իսկ վաղու՞ց է դա պատահել: ԹՈՄ – Այսօր առավոտյան: Միանգամայն անսպասելի: ԴԱՈՒՆԶ – Ինֆարկտ թե՞ քաղցկեղ: ԹՈՄ – Ավտոբուս... ԴԱՈՒՆԶ – Ներեցեք... ԹՈՄ – Ավտոբուսի տակ է ընկել... ԴԱՈՒՆԶ – Ինչ սարսափելի է... Դաունզը հեռանում է: Թոմը բռնում է գլուխը: Աստիճանների վրա հայտնվում է Դիքը: Խոհանոցի դռնից սայլակով հայտնվում է Հարրին: Թոմը նետվում է դեպի Հարրին: ԹՈՄ – Դուրս տար այս այլանդակությունը: ՀԱՐՐԻ – Ու՞ր տանեմ: ԹՈՄ – Աղբանոց: ՀԱՐՐԻ – Ավելի լավ է խոհանոց: ԹՈՄ – Ես քեզ խոհանոց ցույց կտամ: Թոմը պարկը վերցնում և տանում է դեպի ելքի դուռը: Հարրին բռնում է մի կողմից, որպեսզի տանի դեպի պատուհանը: Պարկը պատռվում է, պարունակությունն ընկնում է գետին: Ընկնում են պոլիէթիլենե պարկերը, բինտերով փաթաթված առարկաներ որոնք հիշեցնում են ոտքեր և ձեռքեր: Թոմը և Դիքը բռնում են քթերը: ԹՈՄ – Ի՞նչ գարշահոտ է: ԴԻՔ – Հիմա սիրտս կթափեմ: ՀԱՐՐԻ – Իսկ առաջ առհասարակ հոտ չէր գալիս: Նրանք ծնկի են գալիս և սկսում առարկաները խցկել պարկի մեջ: Ծեմին հայտնվում է Միսիս Փոթերը` կրծքին սեղմած թղթապանակ: ՓՈԹԵՐ - (ուրախ): Բարև ձեզ: Ես միսիս Փոթերն եմ: Եղբայրները սարսափած շրջվում են դեպի նա` ամեն մեկը դիակի մի մաս բռնած... Հնչում է երաժշտություն: ԸՆԴՄԻՋՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Գործողությունը սկսվում է այն տեղից, որտեղ ընդհատվել էր: ՓՈԹԵՐ – Բարի լույս: Պարզում է ձեռքը` բարևելու համար: Եվ զգում է գարշահոտը, մի քայլ անում և թաշկինակը մոտեցնում քթին: Աստված իմ, ի՞նչ հոտ է: ԹՈՄ - (հոտ է քաշում): Ինքնատիպ է, այնպես չէ՞: Թոմը հուսահատված աչքով է անում Դիքին և Հարրիին, որպեսզի նրանք հավաքեն փաթեթները և գնում է դեպի Փոթերը` ձգտելով հանգիստ տեսք ընդունել: Օգնում է նրան հանել վերարկուն, որը կախում է կախիչից: Շատ հաճելի է: Ես Թոմ Քերվուդն եմ: Կնոջս մենք շատ ենք անհանգստանում, քանի որ նման պատասխանատու պահ է մեր կյանքում: Դուք մեզ ճաշասենյակում չե՞ք սպասի: Մենք մի ակնթարթ, միայն...(Նրբակիրթ ձևով Փոթերին տանում է դեպի ճաշասենյակ): ՀԱՐՐԻ - (Թոմին): Ես գնամ աղբի համար նոր պարկ բերելու: (Գնում է խոհանոց): ԹՈՄ - (ուրախ, Փոթերին): Մեզ հենց նոր պետք եկավ նոր պարկ: (Լուրջ): Աղբի համար պարկը պետք է պահել երեխաների համար անհասանելի տեղում, որպեսզի նրանք չկարողանան բացել: (Հայտնվում է Հարրին` մեծ պարկով և երկու սրվակով, որոնք վերացնում են ծանր հոտերը և սկսում ցողել սենյակում): ՀԱՐՐԻ – Ահա և նոր պարկը: (Սկսում է Դիքի հետ հավաքել աղբը): ՓՈԹԵՐ - (սարսափած): Ինձ թվում է, որ սրանք մարդու մարմնի ոսկորներ են: ԹՈՄ – Հիմա կպարզենք: Խնդրեմ, գնանք ճաշասենյակ: Խուճապահար Հարրին գցում է փաթաթված գլուխը, այն գլորվում է դեպի Թոմը: Թոմը ժպտում է, Փոթերը վերցնում է գլուխը և բասկետբոլային նետմամբ ուղարկում է պարկի մեջ... Իսկապես գլուխ է... Դուք բարի չե՞ք լինի մի քիչ ճաշասենյակում սպասել: ՓՈԹԵՐ - (վճռական): Միստր Քերվուդ: |
ԹՈՄ – Այո, միսիս Փոթեր: ՓՈԹԵՐ – Ես հարցնում եմ ձեզ` նրանք են թե նրանք չեն: (Կանգ է առնում, նայում գետին, կռանում է, ընտրում երկու կիտրոն և ցույց տալիս Թոմին: Ապա կիտրոնները նետում է դեպի Դիքը, վերջինս որսում է, աճպարարի նման խաղացնում և նետում պարկի մեջ :Ապա Դիքը կռանում և վերցնում է մի բան, որը նման է մարդու ոտքի): Բայց ախր սա ոտք է: ԹՈՄ – Դրա նման մի բան: Խնդրեմ, սպասեցեք այնտեղ և պատրաստեք այն հարցերը, որոնք պիտի ինձ ուղղեք: Փոթերը կանգ է առնում: ՓՈԹԵՐ – Մարմնի այս մասերն ի՞նչ գործ ունեն ձեր տանը: ԹՈՄ – Խնդրում եմ, ուշադրություն մի դարձրեք: Դրանք կրկնօրինակներ են: ՓՈԹԵՐ – Կրկնօրինակնե՞ր: ԹՈՄ – Այո, փորձերի համար: ՓՈԹԵՐ – Ո՞ր փորձերի: ԹՈՄ - (Դիքին և Հարրին): Տղաներ, տարեք դրանք: Եբայրները պարկը քարշ են տալիս խոհանոց: Հանկարծակի բացվում է դուռը, Կատերինան հրում է սայլակը, որի մեջ նստած է սրինգ նվագող Անդրաշը: Դիքը Անդրաշին իջեցնում է սայլակից, սակայն Անդրաշին թվում է, թե իրեն պարի են հրավիրում: Դիքը Փոթերին հանգստացնելու համար սկսում է պարել` Անդրաշին տանելով դեպի աստիճանները: Հարրին մոտենում է Կատերինային և հրավիրում պարի: Անդրաշն ու Կատերինան բարձրանում են աստիճաններով: Դիքն ու Հարրին շարունակում են երգել ու պարել: Պարկը նրանք պառկեցնում են քարշակի վրա: Դիքը բացում է խոհանոցի դուռը, իսկ Հարրին տանում է սայլակը: Վերադառնում են, գլուխ տալիս, վազում խոհանոց` իրենց հետևից փակելով դուռը: Փոթերը հարցական նայում է Թոմին: ԹՈՄ – Փորձի համար այնքան էլ վատ չէր: ՓՈԹԵՐ – Իսկ ի՞նչ եք դուք այստեղ փորձում: ԹՈՄ - (լարվելով): Էէէէ... մի... դա շատ .... ռեալթի-շոու... ՓՈԹԵՐ – Իսկ հո՞տն ինչի համար է: ԹՈՄ – Ռեալիզմի տպավորություն թողնելու համար: ՓՈԹԵՐ – Որտե՞ղ են կատարվում գործողությունները: ԹՈՄ – էէէէ... Կարծես շեքսպիրյան ժամանակներում: ՓՈԹԵՐ – Շեքսպիրյա՞ն: ԹՈՄ – Դե իհարկե: Դա «Ալիք-2»-ի գլխավոր տնօրինության առաջարկությունն է: Բավական է քաղաքականությունը, ասացին, ժամանակն է դեմքով շրջվել դեպի մշակույթը: Ամեն շաբաթ օր պետք է ցուցադրվեն հաղորդումներ, որոնց ընթացքում ամենասովորական ընտանիքները, առանց արհեստավարժների օգնության, խաղալու են շեքսպիրյան պիեսներ: Սա հրաշալի և վարկանիշային հաղորդում կլինի: (Փորձում է Փոթերին տանել ճաշասենյակ, բայց վերջինս վերադառնում է): ՓՈԹԵՐ – Եվ այս բոլորը ձեր ընտանիքի անդամնե՞րն են: ԹՈՄ – Անշուշտ: Ես, դու, նա, նրանք` ընտանեկան խրախճանք... ՓՈԹԵՐ – Իկս ո՞ր Շեքսպիրին եք ընտրել: ԹՈՄ – Իհարկե, Վիլյամիմ: Հա, դուք պիե՞սը նկատի ունեիք: «Տիտոս Անդրոնիկոս»: ՓՈԹԵՐ - (շատ տպավորված է): Այդ պիեսն այնքան քիչ են խաղում: ԹՈՄ – Միանգամայն ճիշտ եք: Մռայլ պատմություն է: Շատ արյուն է հոսում: Անդամահատված դիակներ... ՓՈԹԵՐ – Իսկ ծերուկն ու՞մ դերն է խաղում: Ծեր սենատորի` Անուռեզուս Պրոստատիտուսի դերը: (Ցանկանում է դուրս տանել, բայց Փոթերն ընդդիմանում է): ՓՈԹԵՐ – Եթե ձեզ մոտ փորձ է, ապա եկեք հետաձգենք զրույցը: ԹՈՄ – Ոչ, մեզ կարող են որակազրկել: (Հնչում է հեռախոսի զանգը): Ներեցեք: (Վերցնում է ընկալուչը, շատ ուրախ): Ալլո... Ողջույն, թանկագինս: (Փոթերին): Կինս է: ՓՈԹԵՐ – Ձեր կի՞նը: ԹՈՄ – Նա ձեր գրասենյակից է զանգում: ՓՈԹԵՐ – Ի՞նչ է նա այնտեղ անում: ԹՈՄ - (ընկալուչի մեջ): Ոչ, հարազատս, հանդիպումը տեղի կունենա մեր տանը: (Փոթերին): Նա այնքան ցրված է, միշտ ամեն ինչ շփոթում է: (Ընկալուչի մեջ): Գիտեմ, բայց նա եկել է այստեղ, այնպես որ արագացրու: (Կախում է ընկալուչը): Սկսենք, խնդրեմ: ՓՈԹԵՐ - (զարմացած): Առանց նրա՞: ԹՈՄ – Նա շուտով այստեղ կլինի: ՓՈԹԵՐ – Ես այսօր պիտի այցելեմ ևս մի քանի ապագա ծնողների: ԹՈՄ – Ես իմ ներողությունն եմ հայտնում ծագած թյուրիմացությունների համար: (Բացում է ճաշասրահի դուռը): Սպասեցեք այստեղ, որպեսզի մեր փորձը ձեզ չխանգարի: «Խմել թե չխմել, այս է խնդիրը, թանկագին եղբայր... Խմիր, Գերտրուդ, բաժակից այս թույնի...» : (Փոթերը զարմացած է): Երեխաները վաղ մանկության շրջանից պարտավոր են մերձ լինել գեղեցիկին: Մասնավորաբար` թատերական դասականին: ՓՈԹԵՐ – Դե, իհարկե... ԹՈՄ - (պատկերում է կուզիկ Ռիչարդ երրորդին): «Մեր տագնապների ձմեռն այս տարի...» : Ես ձեզ սուրճ կբերեմ: (Մեծ ջանքեր է գործադրում նրան ճաշասենյակ տանելու համար, սակայն պատուհանի մոտ անսպասելիորեն հայտնվում է վախեցած Հարրին): ՀԱՐՐԻ – Մենք հիմա ճիշտ որ մինչև ականջներս քաքի մեջ ենք թաղվել: ԹՈՄ – Մենք խաղում ենք ժամանակակից տարբերակը` չբացառելով նաև ոչ նորմատիվային բառապաշարը: (Հարրիին): Չեմ հավատում: Դու կորցնում ես Տիտոսի դերի միջուկը, սկզբից հիշիր միջանցիկ գործողության մասին: (Փոթերին): Մենք հիմա կավարտենք: Շփոթված Փոթերը գնում է ճաշասենյակ: Թոմը նրա հետևից փակում է դուռը, գնում է դիմավորելու Հարրիին: Հիմա՞ ինչ է պատահել: Հարրին բացում է խոհանոցի դուռը, որտեղից հայտնվում քարշակով Դիքը: (Դիքին): Ինչու՞ սա դեռ աղբանոցում չէ: (Դիքը հևում է և չի կարողանում բացատրել, միայն ձեռքերն է շարժում): ՀԱՐՐԻ – Դու ինձ հարցրու: ԹՈՄ - (Հարրիին, զայրացած): Ինչու՞ սա դեռ աղբանոցում չէ: ԴԻՔ – Ոստիկանը... |
ԹՈՄ – Ի՞նչ ոստիկան: ԴԻՔ – Այն նույն... ԹՈՄ – Այն նույն ոստիկա՞նը: ԴԻՔ – Որի հետ այսօր ամեն ինչ լավ ստացվեց: Նա փողոցում սկսեց զննել Հարրիի մեքենան: ԹՈՄ – Օգնեցեք... ԴԻՔ – Այդ մեքենան տեխզննում չի անցել և չի ապահովագրվել... ՀԱՐՐԻ – Ես հենց վաղն էլ պատրաստվում է տեխզննման տանել... ԹՈՄ – Այ քեզ փորձանք: ՀԱՐՐԻ – Եվ պիտի վարորդական իրավունքի քննություն հանձնեի.. ԴԻՔ – Դե մենք էլ սայլակը մի կերպ շրջեցինք դեպի տուն: ՀԱՐՐԻ – Իմ ուղեղում մի հանճարեղ միտք ծագեց. Ասել նրան, որ մենք քո պարտիզպաններն ենք: ԹՈՄ – Պարտիզպաննե՞ր: ՀԱՐՐԻ – Իսկ այս պարկում էլ այգու աղբն է: ՀԱՐՐԻ – Դու էլ մեզ արագ պատմիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել մեր բացակայության ժամանակ: ԹՈՄ – Արագ պատմեմ... Մեր ընտանիքը փորձում է նոր ռեալթի-շոու Շեքսպիրի ողբերգության մոտիվներով, որում շատ արյուն և անդամահարված դիակներ կան... Ծերուկ Անդրեաշն էլ երգ է հորինել այդ շոուի համար և անձամբ խաղում է սենատոր Անուռեզ Պրոստատիտուսի դերը... ԴԻՔ ԵՎ ՀԱՐՐԻ - (միասին): Գերազանց է: Սեղմում են Թոմի ձեռքը և թփթփացնում ուսին: Դռան զանգ: բոլորը շփոթվում են: ՀԱՐՐԻ – Հենց այս ոստիկամը: ԹՈՄ – Իսկ եթե նա չէ՞: ԴԻՔ – Նա է, նա է... Ուզում էր քեզ հետ ինչ-որ բան քննարկել: Կատերինան վազում է աստիճաններով: ԿԱՏԵՐԻՆԱ – Օգնեցեք, ես վատ եմ... Պապիկս վատ է... ԹՈՄ – Սուս... Վերև գնա: ԿԱՏԵՐԻՆԱ – Ոչ... պապիկս... նա վատ է... մեռնում է... ԹՈՄ - (չհասկանալով): Ի՞նչ... ԿԱՏԵՐԻՆԱ Մեռնում է...Նա շատ վատ է... սիրտը թափում է... ԴԻՔ – Կարծես ծերուկի մոտ սրտի նոպա է: ԹՈՄ - (հեգնանքով): Շնորհակալություն, որ բացատրեցիր: (Կատերինային): Տարօրինակ է, նա մի հսկա շիշ կոնյակ խմեց: (Հարրիին): Հեռացիր քո սայլակով, քանի ոստիկանը չի հայտնվել: Դռան զանգ: ՀԱՐՐԻ – Իսկ եթե նա ինձ բռնի՞: ԹՈՄ – Լռել: (Հարրին գնում է խոհանոց, հարբած Անդրաշը հայտնվու է աստիճաններին, կոնյակի շիշը ձեռքին): ԱՆԴՐԱՇ – Սիրտս վատ է: ԿԱՏԵՐԻՆԱ – Պապիկ...(Վազում է նրա մոտ): ԱՆԴՐԱՇ – Սիրտս էլի խառնում է: (Նա օրորվելով հասնում է բազմոցին և պառկում): ԿԱՏԵՐԻՆԱ – Հիմա նա սիրտն էլի հետ կտա: ԴԻՔ – Նա ասաց, որ ուր որ է` ծերուկն էլի... ԹՈՄ – Կարծես ես չէի կռահի: Չքվիր սենյակդ, որպեսզի ոստիկանը քեզ էլ չտեսնի: ԴԻՔ – Լսում եմ, պարոն: (Գնում է վերև): ԹՈՄ - (Կատերինային): Ծերուկին տանենք լոգարան: Երկուսով բարձրացնում են Անդրաշին, ընկնում նրա թևերը, նույն պահին ճաշասենյակի դռան մոտ հայտնվում է Փոթերը: ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ: ԹՈՄ, ԿԱՏԵՐԻՆԱ - (ցնցվում են): Աաաաաաաա... Նրանք դարձյալ Անդրաշին դնում են բազմոցի վրա: ԹՈՄ – Մենք հենց նոր հասանք զանգվածային սպանության տեսարանին: ՓՈԹԵՐ – Ես ժամանակ չունեմ ձեր սուրճին սպասելու: ԹՈՄ – Ներեցեք, ես իսկույն կբերեմ: ՓՈԹԵՐ – Եթե ձեզ թվում է, թե ես շատ ժամանակ ունեմ, ապա դաժանորեն սխալվում եք: Դողացող Հարրին, սայլակով, հայտնվում է խոհանոցից: Սայլի վրա դրված է պարկը: ՀԱՐՐԻ – Գրողի տարած ոստիկան, հերթապահում է հետևի դռան մոտ: |
(Պարկը դնում է բազմոցի մոտ, նկատելով Փոթերին, սկսում է օրորվել:) ԹՈՄ - (Փոթերին): Իսկ հիմա ամենադաժան տեսարանը: (Փակում է ճաշասենյակի դուռն ուղիղ Փոթերի դիմաց: Փոթերը վազում և բացում է ննջարանի դուռը: Այդ ժամանակ Հարրին բացում է բազմոցն ու այնտեղ տեղավորում պարկը): ՀԱՐՐԻ – Երևի ոստիկանի համբերությունն էլ վերջացավ, որ որոշեց պահուստային մուտքից մտնել: ԹՈՄ – Ինչ նուրբ դիտողականություն ունես: ՀԱՐՐԻ - (Անդրաշին, որը կախվել է բազմոցից): Ներիր, պապիկ: ԱՆԴՐԱՇ – Աաաաաա... (Հարրին շարունակում է պարկը տեղավորել բազմոցի մեջ: Բացում է բազմոցը, Անդրաշն ընկնում է): ԹՈՄ – Ի՞նչ ես անում: ՀԱՐՐԻ – Թաքցնում եմ հանցանշանները: (Փորձում է թաքցնել պարկը, սակայն բազմոցը չի փակվում): Բռնիր դրան: Թոմը հուսահատ նայում է Անդրաշին: Հարրին անհետանում է խոհանոցում: Թոմը բարձրացնում է Անդրաշին: ԹՈՄ – Իսկ դու անմիջապես ննջարան գնա: (Բռնում է տաբատի ներքնամասից և քարշ տալիս ննջարան): ԿԱՏԵՐԻՆԱ – Չհամարձակվես այդպես վարվել պապիկիս հետ: ԹՈՄ – Փակիր երախդ: Ցանկանում է նրան էլ նույն ձևով տանել խոհանոց, բայց Կատերինան ընդդիմանում է: ԿԱՏԵՐԻՆԱ – Չբղավես ինձ վրա: ԹՈՄ – Լռել: (Կատերինային ուժով տանում է ննջարան, ապա վերադառնում: Վերադառնում է նաև աղջիկը: Ոստիկանը հրում է Հարրիին և մտնում սենյակ` Թոմից աննկատ): ԿԱՏԵՐԻՆԱ – Դու ինչպես ես քեզ թույլ տալիս ինձ հետ վարվել վայրենաբար… ԹՈՄ – Չմոտենաս: (Բռնում է Կատերինային, պտտում նրա առանցքի շուրջ, Կատերինան նման շարժում է անում և վերադառնում): ԿԱՏԵՐԻՆԱ – Տարրական հարգանք ցուցաբերիր իմ հանդեպ: Հարրին վախեցած նայում է Դաունզին և նստում բազմոցին: ՀԱՐՐԻ - (Թոմի ուշադրությունը գրավելու համար): Ներեցեք, խնդրեմ: Մենք հյուր ունենք: ԹՈՄ - (Թեքվելով դեպի Հարրին): Լռել: (Կատերինային): Վերադարձիր ննջարան: (Հանկարծ հասկանում է, որ Դաունզն է եկել: Կատերինայի հանդեպ դառնում է շատ փափուկ): Գնա... հակառակը... ննջարան.... սիրելի տիկինս... Ադրիատիկա... պառկիր... հանգստացիր... Մինչ ես կխոսեմ պարոն ոստիկանի հետ: ԿԱՏԵՐԻՆԱ – Օքեյ: (Գնում է ննջարան): ԴԱՈՒՆԶ – Ես հինգ րոպե ցցված մնացի ձեր շքամուտքի մոտ: ԹՈՄ – Բարեբածտաբար, մենք կողմնակի մուտք էլ ունենք: ԴԱՈՒՆԶ – Ձեր պարտիզպանները... ԹՈՄ – Բրեֆորդը և Բինգլին... նրանք ձեր տրամադրության տակ են: ԴԱՈՒՆԶ - (հակադարձելով): ... հայտնեցին, որ ավտոֆուրգոնից զատ ձեզ է պատկանում նաև... (Դիքը վազում է երկրորդ հարկում): ԴԻՔ – Ամեն ինչ կարգին է: Ես չեմ տեսնում... (Կանգ է առնում, նկատում ոստիկանին): ազալեիայի տերևների վրա բորբոսի որևէ հետք: Պետք է նայել նաև կկվի բույնը: (Վերադառնում է): ԹՈՄ - (դադարից հետո): Շնորհակալ եմ, ձեզ, Բինգլի: Դե, պարոն ոստիկան, մենք որտե՞ղ կանգ առանք: ԴԱՈՒՆԶ - (զայրացած): Ձեր պարտիզպանները... ԹՈՄ – Միանգամայն ճիշտ է, Բրեդֆորդն ու Բինգլին... ԴԱՈՒՆԶ – Հայտնեցին, որ տան հետնամասում կայանված «Ֆորֆ Ֆիեստա» ավտոմեքենան ... (Նա չի հասցնում ավարտել խոսքը, երբ բացվում է ճաշասենյակի դուռն ու շեմին հայտնվում է կատաղած Փոթերը): ՓՈԹԵՐ – Ինչո՞վ եք դուք աղում սուրճը: Ձեռքի քարով` վայրենիների նման... ԹՈՄ - (արագ մոտենում է նրան): Մեզ մոտ մի խնդիր է առաջացել... ՓՈԹԵՐ - (մոտենալով Դաունզին): Ներեցեք, որ խանգարեցի ձեր փորձը: Շարունակեք, իբր ոստիկան: Կամ գուցե պետք է ձեզ Տիտոս Անդրոնիկո՞ս կոչեմ: ԴԱՈՒՆԶ – Ներեցեք, չհասկացա: ԹՈՄ – Ոչ, նա այդտեղից չէ: Նա իսկական է: (Հարրիին): Չէ՞ որ նա իսկապես իսկական է: ՀԱՐՐԻ - (ոտքի է կանգնում): Դե իհարկե: (Դարձյալ նստում է): ԴԱՈՒՆԶ - (Փոթերին): Կոնստեբլ Դաունզ: ՓՈԹԵՐ – Այո, դուք ինչ-որ չափով դաունի նման եք: (Թոմին): Հուսամ, որ դուք որևէ ընտանեկան խնդիր չունեք: ԹՈՄ – Ոչ, ոչ, ոչ:(Ցանկանում է նրան ուղեկցել, սակայն Փոթերը չի ենթարկվում): ՓՈԹԵՐ – Միսիս Քերվուդն արդեն վերադարձե՞լ է: ԹՈՄ – Ոչ, ոչ, ոչ: ԴԱՈՒՆԶ – Նա գնաց ննջարան: Բոլորը շրջվում են դեպի նա: Դուք ինքներդ նրան մղեցիք պառկելու և հանգստանալու: ՓՈԹԵՐ – Պառկե՞լ և հանգստանա՞լ: ԹՈՄ - (Փոթերին): Ախ, դուք նկատի ունեք իմ այդ կնոջը` միսիս Քերվուդի՞ն: Ես կարծում էի, թե դուք մյուս միսիս Քերվուդին նկատի ունեիք, իմ եղբոր կնոջը: ԴԱՈՒՆԶ – Ի՞նչ եղբայր: Սա պարտիզպան Բրեդֆորդն է: |
ԹՈՄ – Միանգամայն ճիշտ է: Նա իմ եղբայրն է և համատեղությամբ պարտիզպան: Բրեդֆորդ Քերվուդ: ԳԱՐՐԻ – Ինչպես նաև Բինգլին: ԹՈՄ – Բինգլին իմ մյուս եղբայրն է և նույնպես պարտիզպան: Ահա ամբողջը: Ես մտածեցի, թե միսիս Փոթեր ոչ թե իմ կնոջը` Լինդային նկատի ուներ, որը հայտնի է նաև Ադրիատիկա անունով, այլ Նելիին, որն ամուսնացած է Բրեդֆորդի հետ: (Ցույց է տալիս Հարրիին): ՀԱՐՐԻ - (ոտքի կանգնելով): Այո, իմ կնոջ անունը Նելի է, բայց որևէ մականուն նա չունի: Իսկ Բինգլին այնքան խեղճ է, կին անգամ չունի: ԹՈՄ – Ես միայն ուզում էի ասել, որ կինս վերադարձել է և այժմ անկողնում պառկած` հանգստանում է: ՓՈԹԵՐ - (զայրացած): Բայց չէ որ մենք հանդիպման առթիվ հստակ պայմանավորվածություն ունեինք: Նա առանց այն էլ ուշացել էր: ԹՈՄ – Ես դանդաղորեն կարթնացնեմ նրան: ՓՈԹԵՐ – Կարթնացնե՞ք: Մենք անհապաղ պետք է այսքան փաստաթղթեր ստորագրենք: Սա շատ լուրջ աշխատանք է, միստեր Քերվուդ: ԴԱՈՒՆԶ – Ներեցեք, միլեդի, դուք թաղման բյուրոյի՞ց եք: ՓՈԹԵՐ – Թաղման բյուրոյի՞ց: ԴԱՈՒՆԶ – Եթե այո, ապա պիտի խնդրեմ, որ առավել հոգատար վերաբերմունք ունենաք միսիս Քերվուդի հանդեպ: ԹՈՄ – Նա թաղման բյուրոյից չէ: (Հարրիին): Ճի՞շտ է, Բրեդֆորդ: ՀԱՐՐԻ – Դե իհարկե, նա թաղման բյուրոյից չէ: ՓՈԹԵՐ – Ինչի՞ց եզրակացրեցիք, որ ես թաղման բյուրոյից եմ: ԴԱՈՒՆԶ – Միստեր Քերվուդի զոքանչն այսօր առավոտյան ավտոբուսի տակ է ընկել: Եվ տեղում մահացել... Թոմը նստում է Հարրիի կողքին և բռնում գլուխը: ՓՈԹԵՐ - (Թոմին): Ձեր զոքա՞նչը: ԹՈՄ – Այո, ավտոբուսի տակ է ընկել: 34-րդ երթուղու, Բրիկստոն, Վիկտորիա կայարան: Այնպես չէ, Բրեկֆո՞րդ: ՀԱՐՐԻ – Դե, եթե դու այդպես ասացիր, նշանակում է, այդպես է: ՓՈԹԵՐ – Իսկ ինչու՞ այդ մասին ավելի վաղ չասացիք ինձ: ԹՈՄ – Չէի ուզում ձեզանից ցավակցություն աղերսել: ՓՈԹԵՐ – Մենք պետք է հետաձգենք մեր հանդիպումը: ԹՈՄ - (թռչում է տեղից): Ոչ: ՓՈԹԵՐ – Իմ ժամանակը վաղուղ սպառվել է: ԹՈՄ – Ես կնոջս կհանեմ անկողնուց, և մենք անմիջապես կսկսենք: Նրան դեպի ճաշասենյակ է տանում: ՓՈԹԵՐ – Միայն արագ, խնդրում եմ: Ե՞րբ է ձեր զոքանչի հուղարկավորությունը: ԹՈՄ - (լաց է լինում): Շաբաթ օրը: Սուրբ Մարիայի մայր տաճարում: Փակ դագաղով: (Փղձկալով, նա ուղեկցում է Փոթերին ճաշասենյակ և փակում դուռը: Հարրին զարմացած նայում է Թոմին: Թոմն աննկատ Հարրիի վզին է խփում: Դաունզը ապշած նայում է նրանց: Հարրին ոռնոց է հանում: Թոմը երկրորդ անգամ է հարվածում նրան: Թոմը դիմում է Դաունզին): Ներեցեք, որ ես չկարողացա զսպել ինձ և ազատություն տվեցի զգացմունքներիս: Եվ ձեզ էլ շնորհակալություն, որ եկաք: Դուք ինձ շատ օգնեցիք... ՀԱՐՐԻ – Բրեդֆորդ: ԹՈՄ – Բրեդֆորդը ծանր պահերին միանգամայն անօգնական է դառնում: ՀԱՐՐԻ - (ոտքի է կանգնում): Ձեզ մեծագույն մարդկային շնորհակալություն: ԴԱՈՒՆԶ - (Թոմին:) Սպասեցեք: Ես ուզում եմ ձեզ մի բան հարցնել: ԹՈՄ – Իսկ չի՞ կարելի դա տեղափոխել վաղվան: ԴԱՈՒՆԶ – Ոչ, չի կարելի: Ես այդպես էլ բավական ժամանակ կորցրեցի: Ձեր այգեպանները... Բրեդֆորդն ու Բինգլին, նրանք ախր ձեր եղբայրներն են, հայտարարեցին, որ մեքենան ձեզ է պատկանում: ԹՈՄ – Դե,եթե Բրեդֆորդն ու Բինգլին ասում են... ԴԱՈՒՆԶ – Ձե՞րն է մեքենան, թե` ոչ: ԹՈՄ – Իմն է: ԴԱՈՒՆԶ – Տեխզննության անդորրագիրը բացակայում է: ԹՈՄ - զայրացած(: Ինչպե՞ս կարող է նման բան պատահել: ԴԱՈՒՆԶ – Գիտեք ինչ, սըր, սովորաբար նման հասարակ բաներին ես նայում եմ մատների արանքով, սակայ ինձ մոտ լուրջ կասկածներ ծնունդ առան այն պատճառով, որ դուք ինչ-որ բան թաքցնում եք: Ֆուրգոնի և ձեր կնոջ առթիվ դուք ինչ-որ հիմարություններ եք դուրս տալիս... ԹՈՄ - (դադարից հետո): Բայց ես շատ լավ հիշում եմ, որ հողմապակու վրա դրված է անդորրագիրը: ԴԱՈՒՆԶ – 1999 թվականի: ԹՈՄ – Դրա վրա նորն էր փակցված: ԴԱՈՒՆԶ – Ոչ մի բանս էլ չկար փակցված: ԹՈՄ – Խնդրում եմ ձեզ պարտիզպանի ներկայությամբ չհայհոյել: ԴԱՈՒՆԶ – Ներողություն եմ խնդրում, սըր, սակայն ձեր մեքենան տեխզննում չի անցել: ԹՈՄ – Սա ինչ-որ միստիկական բան է: Ես ինքս, ահա այս ձեռքերով, անդորրիկը փակցրեցի հողմապակու վրա: Գուցե, պոկվել է: Դե իհարկե: Այնպիսի բան է կատարվել, որ.... (Հարրիին): Այնպես չէ, ըը... ԴԱՈՒՆԶ – Բրեդֆորդ... ԹՈՄ – Շնորհակալություն: (Հարրիին): Բրեդֆո՞րդ: |
ՀԱՐՐԻ - (կանգնում է): Լսում եմ, սըր: ԹՈՄ – Ուղեկցիր ոստիկանին մեքենայի մոտ: Բանալին քե՞զ մոտ է: ԴԱՈՒՆԶ – Դա անօգուտ է: ԹՈՄ – Անդորրագիրն անպայմանորեն այնտեղ է: (Հարրիին` հրամայաբար): Մեքենան տակնուվրա արա: Կարող ես դրա համար թեկուզ քառորդ ժամ ծախսել: Կամ գուցե ավելի: ԴԱՈՒՆԶ – Ես ժամանակ չունեմ մի ամբողջ կես օր ձեզ հետ լինելու: Բազմոցը ճռռում և բացվում է: Հարրին դա նկատում է, թաթերի վրա քայլելով` մոտենում և փակում այն: Սակայն բազմոցը նորից է բացվում: Հարրին սեղմում է կափարիչն ու նստում դրա վրա: ԹՈՄ - (դրամատիկ տոնով): Դուք շատ լուրջ մեղադրանք առաջադրեցիք: Բայց չէ որ ամեն ոք անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ: Բրեդֆորդ: (Զարմանում է` Հարրիին չտեսնելով իր տեղում, սակայն ավելի է զարմանում, երբ նրան տեսնում է բազմոցի վրա): Ուղեկցիր տեսուչին մեքենայի մոտ և օգնիր, որ նա զննություն կատարի: ՀԱՐՐԻ – Իսկ ես էլ նրան չեմ ուղեկցի: Թոմը ցնցված է, քայլ է կատարում դեպի նա: ԹՈՄ – Ի~նչ եմ լսում, Բրեդֆորդ: Կատարիր: ՀԱՐՐԻ – Ոչ մի դեպքում: ԹՈՄ - (մոտիկ է գալիս, դաժան): Սա հրաման է, Բրեդֆորդ: ՀԱՐՐԻ – Ես հրաժարվում եմ կատարել նման հրամանը: ԹՈՄ - (ոչինչ չհասկանալով): Գրողը տանի: (Փորձում է Հարրիին բարձրացնել բազմոցից): ՀԱՐՐԻ - (նստում է): Կան հրամաններ, որոնց կատարումը հանցագործության համազոր է: ԹՈՄ - (ոռնում է): Բրեդֆորդ: ՀԱՐԻԻ – Միայն մի դեպքում, եթե նստես կողքիս: ԹՈՄ - Ի՞նչ: ՀԱՐՐԻ – Դու հիշում ես, չէ, երբ մենք դեռ երեխա էինք... Երբ ես դեռ այգեպան չէի: Երբ ես համառում էի, մայրիկն ասում էր քեզ. Մեծ եղբայր, նստիր փոքր եղբոր կողքին: Ու ես հանգստանում էի: (Թոմը վախեցած նայում է Հարրիին, ապա Դաունզին, ծիծաղում է և նստում բազմոցին): ԹՈՄ – Դե, եթե դու պնդում ես... ՀԱՐՐԻ – Ինձ էլ ուրիշ ոչ մի բան պետք չէ: Միայն մի կաթիլ նուրբ վերաբերմունք, մինչև ես կհեռանամ այս սենյակից: (Նա վեր է կենում և հեռանում` հայացքը չկտրելով Թոմից): Եվ չշարժվես, քանի դեռ չեմ հեռացել: (Գնում է դեպի Դաունզը): Ես ուզում եմ քեզ հիշել հենց այսպիսին, հանգիստ ու վստահ նստած բազմոցին... (Դաունզին շրջում է դեմքով դեպի խոհանոցը և հեռանում նրա հետ` մինչ այդ նայելով Թոմին): Դու դեմքի զարմանալի արտահայտություն ունես, կարծես նրա վրայով շրջում է առավոտվա մեղմ հովիկը: Դու ամբողջապես անշարժ ես, ինչպես սառած ապակին... (Նրանք հեռանում են: Թոմը որոշ ժամանակ նստած է անշարժ, սակայն շուտով նա նայում է ճաշասենյակի կողմը): ԹՈՄ - (հանկարծ): Սուրճ միսիս Փոթերի համար: (Վեր է կենում, ու նույն պահին բացվում է բազմոցը): Սատանա... (Նա փակում է բազմոցն ու գնում խոհանոց, բայց բազմոցը նորից բացվում է): Այ քեզ ստորություն: (Երբ նա պատրաստվում է վերադառնալ դեպի բազմոցը, փողոցից գալիս է Լինդան` մեջքով դեպի դահլիճը: Հանում է դռան բանալին): ԼԻՆԴԱ – Թոմ... (Թոմը ցատկում է, ապա նորից նստում բազմոցին այնպիսի տեսքով, կարծես երկար ժամանակ հանգստանում է: Լինդան փակում է դուռը): Օֆ, ոչ մի կերպ չէի կարողանում տաքսի կանգնեցնել: (Դիքը հայտնվում է շեմին): ԴԻՔ – Ես հենց նոր տեսա տաքսիից դուրս եկող Լինդային: (Նկատում է Լինդային): Բարև, Լինդա, հարազատս: Ցտեսություն, Լինդա, հարազատս: (Պատրաստվում է գնալ, Լինդան նայում է Թոմին, որն ապուշի նման նստած է բազմոցին և փորձում է ինչ-որ բան մտածել): ԼԻՆԴԱ – Այդ տխմար Փոթերը դեռ այստե՞ղ է: (Թոմը մեքենաբար ցույց է տալիս ճաշասենյակի կողմը): Այ քեզ տականք, պարտադրեց ինձ ոտքով քայլել այսքան ճանապարհը: Ու ու՞մ է դա նման: (Թոմը տատանվում է, ձեռքերով ցույց տալիս նրա հասակը): Նա արդեն հարցեր տվե՞լ է: (Թմը բացասաբար շարժում է գլուխը): Նա ճաշասենյակու՞մ է: (Թոմը գլխով է անում): Դու նրան սուրճ և սենդվիչներ հյուրասիրե՞լ ես: (Թոմը բացասաբար շարժում է գլուխը: Լինդան սկսում է նյարդայնանալ): Քեզ հետ ինչ-որ բա՞ն է կատարվում: (Թոմն անորոշաբար շարժում է գլուխը): Նրան ինչ-որ բան տար ուտելու, մինչ ես ինձ կարգի կբերեմ: (Գնում է դեպի ննջարան): ԹՈՄ – Ոչ: (Ցատկում է, հասցնելով առաջինը մոտենալ ննջարանի դռանը, հրում է Լինդային): ԼԻՆԴԱ – Ի՞նչ պատահեց: ԹՈՄ – Քեզ այնտեղ չի կարելի: ԼԻՆԴԱ – Ինչու՞: ԹՈՄ – Այնտեղ զբաղված է: ԼԻՆԴԱ – Ի՞նչ է նշանակում` զբաղված է: ԹՈՄ – Այնտեղ մարդիկ կան: ԼԻՆԴԱ – Ի՞նչ մարդիկ: ԹՈՄ – Ջրմուղագործն իր օգնականի հետ: ԼԻՆԴԱ – Ի՞նչ են անում: ԹՈՄ – Լոգարանի ծորակն են սարքում: ԼԻՆԴԱ – Ինքն իրե՞ն է փչացել: ԹՈՄ – Ոչ: Երևի ես շատ ուժեղ փորձեցի փակել: Բազմոցը դարձյալ բացվում է: Թոմը փակում է այն: ԼԻՆԴԱ – Իսկ բազմոցի՞ն ինչ է պատահել: ԹՈՄ – Զսպանակն է թուլացել: ԼԻՆԴԱ – Ուրեմն, արագացնենք: Ես գնամ ներկերս թարմացնեմ, իսկ դու սուրճ եփիր: ԹՈՄ – Չեմ կարող: Ես պիտի օգնեմ ջրմուղագործին: ԼԻՆԴԱ – Ջրմուղագործին օգնե՞ս... Ինչու՞... ԹՈՄ – Նա ոչ մի կերպ չի կարողանում գտնել, թե որտեղ է մեր տանը գլխավոր ծորակը: ԼԻՆԴԱ – Ուրեմն, ցույց տուր նրան: ԹՈՄ – Ճիշտ ես ասում: ԼԻՆԴԱ – Դե գնա: ԹՈՄ – Ախր չեմ կարողանում հիշել, թե որտեղ է այդ անիծված ծորակը: ԼԻՆԴԱ – Դու պարզապես անտանելի ես: (Պատրաստվում է գնալ խոհանոց, բայց տեսնում է սայլակը): Ինչպե՞ս է սա այստեղ հայտնվել: |
ԹՈՄ – Միանգամայն ճիշտ ես, ես էլ եմ դա հարցնում: Լինդան գնում է խոհանոց: Թոմն ուզում է նրա հետևից փակել դուռը, սակայն տեսնում է, որ բանալին չկա: Նա սկսում է քրքրել գրպանները: Այդ անիծյալ բանալին ու՞ր անհետացավ: Երևի Լինդան վերցրեց: (Ցանկանում է բախել խոհանոցի դուռը, սակայն հասկանում է, որ դա չի կարելի անել:) Ոչ: (Նկատում է սայլակը, հրում է այն դեպի խոհանոցի դուռը, որպեսզի այն չբացվի, ապա հայացքը վերև է հառում; Դիք, ինձ մոտ արի: (Վազում է դեպի ննջարանի դուռը, բացում այն): Հեյ, այդտեղ գտնվողներ: (Մտնում է ննջարան և փակում դուռը: Դիքի գլուխը հայտւնվում է դռան բացվածքից): ԴԻՔ – Թո~մ... (թաթերի վրա իջնում է աստիճաններով): Թո~մ... (Ճաշասենյակից դուրս է գալիս Փոթերը): ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ, ես սպասում եմ ձեզ արդեն... (Կանգ է առնում` տեսնելով Դիքին): ԴԻՔ - (շփոթված): Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, միսիս Փոթի: ՓՈԹԵՐ – Փոթեր: ԴԻՔ – Փոթե՞ր: Հարրի Փոթերի նմա՞ն: Իսկ ես, ինչպես տեսնում եք, Քերվուդ եմ: ՓՈԹԵՐ – Ես կարծում էի, Բինգլին եք: ԴԻՔ - (առավել շփոթված): Դուք այդպե՞ս եք կարծում: ՓՈԹԵՐ – Բրեգֆորդի եղբայրը: ԴԻՔ – Բրեգֆորդի եղբայրը՞... Դե այո, Բինգլին ես եմ: ՓՈԹԵՐ – Դուք նույնպես այգեպան եք: ԴԻՔ – Նույնպե՞ս... ՓՈԹԵՐ – Ինչպես նաև ձեր եղբայրը: ԴԻՔ – Իմ եղբայր Բրեդֆորդը: ՓՈԹԵՐ – Եվ աշխատում եք ձեր եղբայր Թոմասի մոտ: ԴԻՔ – Ե՞ս... աշխատու՞մ եմ... ՓՈԹԵՐ – Որպես այգեպան: ԴԻՔ – Ձեզանից ոչինչ հնարավոր չէ թաքցնել: ՓՈԹԵՐ - (ջղային): Միստր Քերվուդ: ԴԻՔ – Միսիս Փոթի: ՓՈԹԵՐ – Փոթեր: ԴԻՔ – Ինչպես Հարրի Փոթերը: ՓՈԹԵՐ – Իմ ժամանակը սպառվում է: ԴԻՔ - (ցավակցաբար): Անկեղծորեն ձեզ ցավակցում եմ: Զայրացած Փոթերը պատրաստվում է հեռանալ: ՓՈԹԵՐ – Այդպես էլ ասացեք միստր Քերվուդին... ԴԻՔ – Հատկապես ո՞ր մեկին` Բրեդֆորդին, Բինգլիին թե Թոմասին... Փոթերն ուզում է պատասխանել, սակայն մտափոխվելով, թափ է տալիս ձեռքն ու վերադառնում ճաշասենյակ: Բացվում է ննջարանի դուռը: ԹՈՄ - (բեմից դուրս): Կորեք այստեղից, քանի դեռ ուշ չէ: (Անդրաշը դուրս է թռչում ննջարանից, նրա հետևից` Կատերինան, որին հրում է Թոմը: Անդրաշի ձեռքին մի շիշ բրենդի կա, նա երգում է: Նա հիմա էլ ձորձում է վերև բարձրանալ, սակայն Թոմը փակում է ննջարանի դուռը և միամտաբար հարվածում Կատերինայի մեջքին): ԿԱՏԵՐԻՆԱ – Դու իմ մեջքը ցավեցրեցիր: ԹՈՄ - (Կատերինային): Վերև բարձրացիր: ԿԱՏԵՐԻՆԱ – Ինձ թվում էր, դու այնքան էլ բարեկիրթ մարդ չես: ԹՈՄ – Ի՞նչ: Քեզ ինչ է թվում, ես քեզ դայակությու՞ն եմ անելու: (Կատերինան վազում է վերև: Բազմոցը բացվում է: Թոմը վազում է փակում է բազմոցը): ԴԻՔ – Խնայիր նյարդերդ: Փորձիր հակիրճորեն ինձ տեղեկացնել ամեն ինչի մասին: ԹՈՄ - (խոր հոգոց հանելով): Քո եղբայր Հարրին ամուսնացած է ինչ-որ Նելիի հետ, իսկ իմ Լինդան էլ Ադրիատիկա մականուն ունի, որը ես տվել եմ անօրինական վտարանդուն: Որին ոստիկանը համարում է իմ կինը և որի մայրը դժբախտաբար ընկել է ավտոբուսի տակ, փոխարենը ջրմուղագործն արդեն լոգարանում է և վերացնում է ջրի հոսքը... (Դիքը փորձում է բացել բերանը...) ԴԻՔ – Դու ինձ վերջնականապես շփոթեցրեցիր: ԹՈՄ – Ես այլևս չեմ կրկնի այս բառաշփոթը: Դիքը երկարացնում է ոտքը, որն անսպասելիորեն սկսում է դողալ: Դիքը ցնցումների մեջ է ընկնում: Թոմը սարսափած նայում է նրան: ԴԻՔ – Սա իմ տատանիչը սկսեց աշխատել: ԹՈՄ – Դու քո բոլոր այլանդակությունների նաև այլասերվա՞ծ ես: ԴԻՔ – Ինչպես կարող էիր նման բան մտածել: Սա իմ բջջայինն է: Ես այն միացրել եմ տատանվող ազդականչերով, որպեսզի զանգերը չանհանգստացնեն:(Ձեռքը տանում է գրպանն ու միացնում հեռախոսը): Ալլո... Բորի՞ս... Իսկ մենք ծանո՞թ ենք: ԹՈՄ – Ո՞վ է զանգում: ԴԻՔ – Ինչ-որ Բորիս, խայտառակ խոսվածքով: (Լսափողի մեջ): Այո՞; Իսկ ինչու՞ եք կարծում, որ նրանք հենց այստեղ են... Ահա թե ինչ... (Թոմին): Նա այդ երկուսի մասին է հարցնում: (Ցույց է տալիս աստիճանը): ԹՈՄ – Տուր հեռախոսը: ԴԻՔ – Ինքս կլուծեմ հարցերը: (Խոսափողի մեջ): Լսիր, Բորիս, իսկ փողերը որտե՞ղ ես գողանում: Կարևոր չէ, թե ով եմ, ես քեզ ոստիկանության ձեռքը կտամ: Դե, դե... (Թոմին): Սպառնում է բերանս պատռել ու ձվերս ջարդել: (Տալիս է հեռախոսը Թոմին): ԹՈՄ - (հարգալից): Բարև, Բորիս... Ասում ես, քեզ հետաքրքրում են Կատերինան և նրա... Միջնո՞րդ: Ի՞նչ փողեր: Դե եթե այդ հարցում դու մոռացել եք ամեն ինչ, ես այստեղ չկամ: Այդպես էլ կփոխանցեմ, առանց փողի` դարձյալ Ֆրանսիա և մարմինը կտոր-կտոր արված: Գլխի ընկա: Ուրախ էի ծանոթանալու համար: Ի դեպ, դու լավ ես բլբլացնում անգլերեն, հաճելի է լսել: (Այլայլված Թոմը նետում է լսափոսղը): Ամեն ինչում դու ես մեղավոր: (Գնում է ձախ): Ինչու՞ ես քեզ լսեցի, ինչու՞: ԴԻՔ – Նրանք փող ունեն, վստահ եմ: Աստիճաններին աննկատ հայտնվում է Անդրաշը` ձեռքին նոր շիշ և սրինգ: Ուրախ գնում է դեպի բազմոցն ու պառկում, սկսում կոնյակ խմել: |
ԹՈՄ – Իսկ եթե չունե՞ն: Հետո՞: Մի անդամահատվա՞ծ էլ կունենանք: ԴԻՔ – Եթե նրանք փող չունեն, ստիպված կլինես պարտքով տալ: ԹՈՄ – Ինչու՞ ես: ԴԻՔ – Այսօր ես դատարկ եմ: Ունեցածս ներդրեցի ծխախոտի ու խմելիքի մեջ: ԹՈՄ – Ի՞նչ գումարի մասին կարող է խոսակցություն լինել: ԴԻՔ – Կախված է այն բանից, թե անձնագրերը մտնում են գործարքի ընդհանուր գումարի մեջ թե ոչ: Բայց նվազագույն չափը` երկու տոննա ամեն մի մռութի համար: ԹՈՄ – Երկուական դոլա՞ր: ԴԻՔ – Ես կհարցնեմ իրենք փող ունեն թե ոչ... (Անդրաշը ձայներ է հանում): Ահա... ԹՈՄ – Լսիր, մենք ուզում ենք ինչ-որ բան հարցնել: (Թոմն ու Դիքը բարձրացնում են Անդրաշին): ԱՆԴՐԱՇ – Հո, յո: Պո նդիեմ շումե մե միրե տանի... ԴԻՔ – Ինչ է ասում... Լսիր, քեզ Բորիսն է զանգել: ԱՆԴՐԱՇ – Սիրում եմ քեզ: (Գրկում է Դիքին, Թոմն Անդրաշին քաշում է դեպի իրեն): ԹՈՄ – դուք Բորիսին տալու համար փողեր ունե՞ք: ԱՆԴՐԱՇ – Եվ քեզ էլ եմ շատ սիրում ավագ: (Գրկում է Թոմին, Դիքն Անդրաշին քաշում է դեպի իրեն): ԴԻՔ - Էյ, Բորիսն է զանգել... Ալլո, ալլո...(Անդրաշը վերցնում է հեռախոսը): ԹՈՄ – Լսիր, դուք Բորիսի համար փող ունե՞ք: ԱՆԴՐԱՇ – Փող կա՞... Չքվիր... ԿԱՏԵՐԻՆԱ - (գալիս է վերևից): Որտե՞ղ ես, պապիկ: Բարձրացիր վերև: ԱՆԴՐԱՇ - (ծիծաղում է): Չքվիր... փող կա, հետույք... (Պառկում է բազմոցին: Դիքը բռնում է Կատերինային): ԴԻՔ – Կատերինա, լսիր, Բորիսը զանգեց: ԿԱՏԵՐԻՆԱ - (սարսափած): Բորիսը զանգե՞ց... ԹՈՄ – Դու փող ունե՞ս: (Գրպանից հանում է 5 ֆունտ և ցույց տալիս): ԿԱՏԵՐԻՆԱ – Փող Բորիսի՞ն...(Գլուխի շարժում է և բարձրացնում շրջազգեստը): ԴԻՔ – Այդ սրիկայի բախտը բերում է: (Կատերինան վարտիքի միջից հանում է մի հաստ ծրար): ԹՈՄ – Փառք Աստծո: ԱՆԴՐԱՇ - (բարձրանում է տեղից և ցույց տալիս փողերը): Փողեր... ԴԻՔ – Երբ ցանկանում է, լավ էլ հասկանում է անգլերեն: ԹՈՄ – Բորիսը քեզ մայրիկիդ մոտ կտանի: ԿԱՏԵՐԻՆԱ - (սարսափած): Բորիսը... ոչ... ԴԻՔ – Բորիսը կգա քո հետևից: ԿԱՏԵՐԻՆԱ – Այստե՞ղ: (Անդրաշին` ատելությամբ): Բորիսն այստեղ կգա: ԱՆԴՐԱՇ – Եկ այստեղ: ԴԻՔ – Օքեյ, օքեյ, դուք փող ունեք: Ամեն ինչ լավ է: ԿԱՏԵՐԻՆԱ – Բորիսը... թուհ.. ԱՆԴՐԱՇ – Թուհ... ԹՈՄ – Կանգնել: (Անդրաշին հրում է բազմոցից): (Անդրաշը զայրացած քայլում է շրջանաձև: Դուրս է գալիս զայրացած Փոթերը): ՓՈԹԵՐ – Նա արդեն եկա՞վ: ԱՆԴՐԱՇ – Թուհ, հետույք… ԹՈՄ – Մենք դեռ փորձը չենք ավարտել: Պապիկը չափից դուրս տարվել է խաղով… ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ: ԹՈՄ – Այո, միսիս Փոթեր: ՓՈԹԵՐ – Ես կարծում եմ, որ այս փորձը ձեզ հհամար ավելի կարևոր է, քան մեր հանդիպումը: ԹՈՄ – Մենք արդեն ավարտում ենք: (Անդրաշին): Շնորհակալություն, Բերտ հորեղբայր, կեցցեք: ԱՆԴՐԱՇ - (ընդգծված շեշտերով): Պերտ… կեցցես… (Թոմը հեռացնում է Անդրաշին): ԴԻՔ – ԴԻՔ - (ցույց տալով Կատերինային): Իսկ սա զարմուհի Կլարան է, նա խաղում է Անդրոնիկոսի կնոջ դերը: ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ: ԹՈՄ – Այո, միսիս Փոթեր: ՓՈԹԵՐ – Եթե ձեր կինը երկու րոպեից այստեղ չլինի, ես կհեռանամ: ԹՈՄ – Այո, միսիս Փոթեր: Հայտարարում եմ երկու րոպեանոց մարտական պատրաստականություն: Փորձն ավարտված է, բոլորին շնորհակալություն: ԴԻՔ – Ցտեսություն: ԿԱՏԵՐԻՆԱ – Ցտեսություն: |
ԱՆԴՐԱՇ – Ստեսություն, հորեխփայր Պերտ… ԹՈՄ - (Անդրաշին): Դու դեռ ինձ երկար կհիշես, հորեխփայր Պերտ… (Փոթերը զայրացած նայում է և հեռանում): ԹՈՄ - (բացում է բազմոցը): Ես ինքս կտանեմ պարկը: (Դիքին): Իսկ դու դրանց տար վերև, թող այնտեղ սպասեն Բորիսին: Անդրաշը բարձրացնում է շիշը` որպես ողջույնի նշան և ցանկանում է խմել, սակայն շիշը գցում է բազմոցի մեջ, ինքն էլ մտնում շիշը վերցնելու: ԹՈՄ – Անմիջապես դուրս արի: (Բռնում է Անդրաշի օձիքից, նույն պահին Լինդան բացում է խոհանոցի դուռը): ԼԻՆԴԱ – Պատրաստ է: (Դուռը կիսաբաց է մնում, սայլակը խանգարում է նրան լրիվ բացել դուռը: Բոլորը շրջվում են Լինդայի ձայնի ուղղությամբ): ԹՈՄ - (շշուկով` Անդրաշին): Նորից մտիր մեջը: ԱՆԴՐԱՇ - (բողոքում է): Յո, յո, յո... ԹՈՄ – Ես քու մերը... (Դիքին): Բոլորդ վերև գնացեք: (Թոմը սեղմում է բազմոցի կափարիչը, Դիքն ու Կատերինան բարձրանում են վերև): ԱՆԴՐԱՇ – Ես ախր կխեղդվեմ: ԹՈՄ - (շշուկով): Կամաց խոսիր: (Նստում է բազմոցի վրա: Լինդան հրում է դուռը, որպեսզի դուրս գա): ԼԻՆԴԱ – Անիծյալ սայլակ: Մտնում է ճեղքի մեջ, ատելությամբ հրում է սայլակը դեպի խոհանոց, զարմացած է, որ Թոմը նախկինի նման նստած է բազմոցի վրա: ԼԻՆԴԱ – Բայց չէ՞ որ դու պատրաստվում էիր ջրմուղագործին ցույց տալ գլխավոր փականը: ԹՈՄ – Արդեն ցույց եմ տվել, նրանք գնացին: ԼԻՆԴԱ – Հրաշալի է: Գնանք միսիս Փոթերի մոտ: (Ձեռքը երկարում է Թոմին): ԹՈՄ – Ես կմնամ այստեղ: ԼԻՆԴԱ – Դա՞ ինչի համար է: ԹՈՄ – Ես քեզ ասացի, չէ՞, որ նա կամենում է մեզանից ամեն մեկի հետ առանձին-առանձին խոսել: Դու կգնաս առաջինը, իսկ ես դեռ կնստեմ այստեղ, քանի դեռ դու նրա մոտ կլինես: ԼԻՆԴԱ – Հիմարիկ, դու ավելի շատ ես հուզվում, քան ես: ԹՈՄ – գուցեև դու ճիշտ ես: (Ցնցվում է, քանի որ Անդրաշը ճիգեր է գործադրում բազմոցի միջից դուրս գալու համար: Թոմը ծիծաղում է, բայց անմիջապես էլ սկսում է ցնցվել` սեղմելով բազմոցը: Լինդան զարմացած է): Ես այնքան եմ նյարդայնանում, որ ամբողջ մարմնով դողում եմ: (Պատկերում է ցնցումը: Լինդան, թափահարելով ձեռքը, հեռանում դեպի ճաշասրահ, բայց Անդրաշը նորից է որձում դուրս գալ...): ԱՆԴՐԱՇ – Աաաաաաաաաաաաա.... Լինդան շրջվում և նայում է Թոմին: ԹՈՄ - (նմանակելով Անդրաշին): Աաաաաա... դու պարզապես շշմեցնելու աստիճան լավն ես հիմա: ԼԻՆԴԱ – Փորձիր հավաքել քեզ: Դու շուտով պիտի կանգնես միսիս Փոթերի առջև: Լինդան շրջվում և բացում է խոհանոցի դուռը: Անդրաշը դարձյալ է աղմկում: Հիմա նա իր սրինգն է նվագում: Թոմը բարձրանում է տեղից և անմեղ տեսք ընդունում: ԹՈՄ – Կարծես թե ես վարակվել եմ Հարրիից... ԼԻՆԴԱ – Միայն չփորձես դա անել միսիս Փոթերի ներկայությամբ: Զայրացած Փոթերը հայտնվում է ճաշասենյակի դռների մեջ: ՓՈԹԵՐ – Ես ցավում եմ, միստր Քերվուդ, սակայն... (Տեսնում է Լինդային): Օօօօ~... ԹՈՄ - (նստում է, ուրախ): Միսիս Փոթեր, ահա իմ կինը... Միսիս կին, ահա իմ Փոթերը... Լինդան զայրացած նայում է նրան: ԼԻՆԴԱ - (ներշնչանքով): Շատ հաճելի է ծանոթանալ ձեզ հետ, միսիս Փոթեր: Ես Լինդա Քերվուդն եմ: Կներեք այս թյուրիմացությունների համար, մենք այդ պատճառով շատ անհարմար ենք զգում ձեր առջև: ՓՈԹԵՐ – Ներողություն եմ խնդրում, տիկին Քերվուդ, սակայն ես այլևս չեմ կարող մնալ: Ես գնում եմ: ԹՈՄ – Ոչ: ԼԻՆԴԱ - (խուճապահար): Դուք չեք գնա` առանց մեզ հետ խոսելու: ՓՈԹԵՐ – Տասնհինգ րոպեից ես հանդիպում ունեմ հերթական որդեգիրների հետ, առանց այն էլ ես ուշանում եմ: ԼԻՆԴԱ – Ես ձեզ խնդրում եմ: Դարձյալ սրինգի ձայն: Փոթերը և Լինդան նայում են Թոմին: Նա կատաղած ծիծաղում է և միաժամանակ ափերով ինչ-որ բան է ցույց տալիս` կարծես տհաճ հոտ է հեռացնում: ԼԻՆԴԱ - (Փոթերին): Իմ ամուսինն այնքան հուզվում է... ՓՈԹԵՐ – Պատկերացնում եմ: Եկեք տեղափոխենք մեր հանդիպումը: (Գնում է դեպի կախիչը` վերցնելու վերարկուն): ԼԻՆԴԱ – Մենք չենք կարող սպասել, ես հրաշալի մայր կլինեմ: ԹՈՄ – Ես նույնպես: ԼԻՆԴԱ – Մենք ախր այնքան ջանք ենք թափել սովորելու ձեր կանոնները, չէ՞ Թոմ: (Փորձում է բարձրացնել Թոմին): ԹՈՄ – Ոչ, ոչ, ես չեմ կարող բարձրանալ: (Բայց Լինդան նրանք քարշ է տալիս Փոթերի մոտ): ԼԻՆԴԱ - (համառելով): Մեզ ինչ-որ բաներ հարցրեք: ԹՈՄ – Ինձ անհրաժեշտ է նստած լինելը: ԼԻՆԴԱ – Էլեկտրասարքավորումների, թավաների մասին հարցրեք: Բազմոցը բացվում է, այնտեղից դուրս է թռչում Անդրաշը` շիշը ձեռքին: Թոմն ու Փոթերը տեսնում են նրան, Լինդան` ոչ: |
ԼԻՆԴԱ – Լվացող միջոցների, փականների ու բանալիների... (տեսնում է Անդրաշին, ոգևորությունը մարում է): Դեղարկղերի, դեղերի մասին հարցրեք... ԱՆԴՐԱՇ – Հոգեկան հիվանդի մեկը, դու խփեցիր գլխիս: (Բարձրանում է աստիճաններով, մյուսները շփոթված նայում են նրան): Կատերինա, Կատերինա... Սա խելագարանոց է, տար ինձ այստեղից: ՓՈԹԵՐ - (զարմացած): Եթե ես չեմ սխալվում, սա ձեր հորեղբայր Բերտն է... ԹՈՄ – Նա ինքը: ԼԻՆԴԱ – Ի՞նչ: ԹՈՄ – Հետո կբացատրեմ: Նա խաղում է դեր, ինչպես ասացի: ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ, եթե դուք թույլ տաք այդ ծերուկին խեղդվել բազմոցի մեջ, ապա ձեր ռիալթի-շոուն կտապալվի: ԼԻՆԴԱ – Ռեալթի-շոու՞... ԹՈՄ – Թանկագինս, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ: Ահա խնդրեմ, միսիս Փոթեր, դուք ամեն ինչ փչացրեցիք: Շարքի գաղափարն այն է, որ տանտիրուհին ոչինչ չպետք է իմանա, սա նրա համար լինելու է անակնկալ: Մեզ կորակազրկեն: Իմ երազանքը` թատերագիր դառնալ, լինել բեմադրիչ և պրոդյուսեր, այլևս չի իրականա: (Լինդան ու Փոթերը փորձում են նրան սփոփել; Թոմը ձև է անում, թե հանգստանում է): Լավ, թողնենք ամեն ինչ: Մոռանանք բաց թողնված հնարավորությունների մասին և նայենք ապագային: Իսկ մեր ապագան երեխաներն են: Մեր առջև կբացվի մի նոր ու հրաշալի նոր աշխարհ, կմոռանանք մեր անհանգստությունների ձմռան մասին և հայացքներս կհառենք շենշող-տոթակեզ ամռանը, որն իր հետ կբերի մեզ մեր աղջիկը կամ տղան: (Նա մի ակնթարթ կանգ է առնում և սուրում դեպի խոհանոց: Լինդան փորձում է մեղմել իրավիճակը): ԼԻՆԴԱ – Նա գնաց ձեզ համար սուրճ եփելու... ՓՈԹԵՐ – Ինքներդ խմեք ձեր սուրճը... Ես գնացի: Մեր գործակալությունը ձեզ տեղյակ կպահի մեր նոր հանդիպման մասին: (Ուզում է վերցնել իր վերարկուն, սակայն Լինդան, հիսթերիայի մեջ ընկած, խլում է այն): ԼԻՆԴԱ – Ոչ: ՓՈԹԵՐ – Զգուշացնում եմ, իմ այսօրվա նախնական զեկուցագիրը հազիվ թե հաճելի լինի ձեզ համար: ԼԻՆԴԱ - (նրան հեռացնում է կախիչի մոտից): Մի գնացեք: Այդ երեխան այնքան կարևոր է մեզ համար: ՓՈԹԵՐ - (հագնում է վերարկուն): Ձեր ամուսինն այս պահին հավասարակշռված վիճակում չէ: Անկեղծ ասած, դուք էլ... ԼԻՆԴԱ – Ես լրիվ առողջ դատողություն ունեմ: ՓՈԹԵՐ – դուք այսօր առանց այն էլ այնքան բան վերապրեցիք, ասենք, զարմանալի չէ... ձեր մոր անսպասելի մահը... ԼԻՆԴԱ - (չհասկանալով): Ես կհավաքեմ ինձ: Ես ձեր բոլոր հրահանգներն անգիր եմ արել` թավաները, փաթեթները... (Հանակրծ դադարում է խոսել): Մորս մա՞հը: ՓՈԹԵՐ – Ինչպիսի~ ողբերգություն: ԼԻՆԴԱ - (դեռ չհավատալով): Մայրս... մայրիկս... ՓՈԹԵՐ – Աստված իմ... Ես ի~նչ արեցի: Ես համոզված էի, որ դուք գիտեք... (Թղթապանակը նետում է սեղանին և մոտենում Լինդային, որն անօգնական` փլվել է բազմոցին): ԼԻՆԴԱ – Մայրիկս... ՓՈԹԵՐ – Ես խորապես ցավակցում եմ ձեզ: ԼԻՆԴԱ – Չեմ կարող հավատալ... Նա այնքան առույգ էր... Դեռ երեկ... Դա ինչպե՞ս է պատահել: ՓՈԹԵՐ – Այսօր առավոտյան նա ընկել է ավտոբուսի տակ: ԹՈՄ - (ուրախ, ձեռքին սկուտեղ, դուրս է գալիս խոհանոցից): Ահա: Հիմա սուրճ կխմենք: ՓՈԹԵՐ - (զայրացած): Ես կարծում էի, թե ձեր կինը գիտի: ԹՈՄ – Ի՞նչը: ՓՈԹԵՐ – Որ այսօր առավոտյան վախճանվել է ձեր զոքանչը: (Թոմը վայր է գցում սկուտեղը): Հիմա ես իսկապես պիտի հեռանամ: ԹՈՄ – Այո, այլ ելք չկա: (Փոթերին ուղեկցում է մինչև դուռը): ՓՈԹԵՐ – Սպասեք, իսկ իմ թղթապանա՞կը: ԹՈՄ – Ձեզ թղթապանակ պետք չէ: ՓՈԹԵՐ – Վերադարձրեք անհապաղ: ԹՈՄ – Ես հիմա: (Վազում է թղթապանակի հետևից, Լինդան ուշքի է գալիս): ԼԻՆԴԱ – Ես պիտի հայրիկիս զանգեմ: (Վերցնում է ընկալուչը): ԹՈՄ – Ոչ: (Լինդան համար է հավաքում): Մի արա, պետք չէ: (Գնում է դեպի Լինդան, բայց Փոթերը փակում է նրա ճանապարհը): Սա բնական է, որ նա ցանկանում է հայտնել հայրիկին: ԼԻՆԴԱ - (արցունքների միջից): Նրա համար ինչպիսի~ հարված է սա: ԹՈՄ – Բոլորիս համար: Ցտեսություն, միսիս Փոթեր: Մինչ նոր հանդիպում: (Տալիս է թղթապանակը և ուղեկցում): ԼԻՆԴԱ – Մայրիկ, դու՞ ես... Ես եմ, շտապ կանչիր հայրիկին: (Շարունակում է լաց լինել, սակայն հասկանում է, թե ում հետ է խոսում: Փոթերն ապշած նայում է նրան): Ողջույն, հայրիկս... Փոխանցիր ընկալուչը մայրիկին... Մայրի՞կ... Դու՞ ես... Դու ո՞ղջ ես... Մի՞թե ստուգել չի կարելի: Հաջողություն: (Ատելությամբ շրջվում է Թոմի կողմը): Ինչու՞ ասացիր, թե մայրիկը մեռել է: ԹՈՄ – Թանկագինս, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ: ԼԻՆԴԱ – Դու անհոգի անասուն ես: Դու թքած ունես ինձ վրա: ԹՈՄ – Սիրելիս, կողմնակի մարդկանց ներկայությամբ... ԼԻՆԴԱ - (ագրեսիվ): Ինչու՞ ասացիր, որ մայրիկը մահացել է, երբ նա իրականում դեռ չի մահացել... ԹՈՄ – Ես նման բան չեմ ասել: ՓՈԹԵՐ – Ասել եք: Ես իմ ականջներով լսեցի, որ ձեր զոքանչն ավտոբուսի տակ է ընկել: ԼԻՆԴԱ – Ա~խ... ԹՈՄ - (Փոթերին, ագրեսիվ): Մի՞թե ես դա ասացի: ՓՈԹԵՐ - (նույն կերպ): Իհարկե: Ահա այստեղ դուք ասացիք. «Իմ զոքանչը մահացավ»: ԼԻՆԴԱ – Վհուկ: |
ՓՈԹԵՐ - (համառորեն): Ավելի ստույգ չէիր ասի. «Նա ընկել է Բրիկստոն-Վիկտորիա կայարան թիվ 34 երթուղու ավտոբուսի տակ»: ԼԻՆԴԱ – Դու ինչպե՞ս կարող էիր: ԹՈՄ - (Լինդային): Սիրելիս, քեզ հետո... ԼԻՆԴԱ – Ոչ, անհապաղ ասա, դու ասե՞լ ես, որ զոքանչդ ավտոբուսի տակ է ընկել: ՓՈԹԵՐ – Ասել է: ԹՈՄ – Դե լավ, ասենք թե, եթե այդքան համոզում եք ինձ: ՓՈԹԵՐ - (հաղթական): Ես ի~նչ էի ասում: ԼԻՆԴԱ – Բայց ինչու՞: ՓՈԹԵՐ – Իսկապես, ինչու՞: ԹՈՄ - (Փոթերին): Այն բանի համար, որ նա իսկապես մահացել է: ԼԻՆԴԱ – Ինչպե՞ս: ԹՈՄ – Մեկ ուրիշ զոքանչ, դու նրան չգիտես: Իմ առաջին կնոջ մայրը: ԼԻՆԴԱ – Քո առաջի՞ն կնոջ... ԹՈՄ – Այո, դա շատ վաղուց էր: Քեզ հանդիպելուց շատ առաջ: Ես շատ երիտասարդ էի: Նա էլ ինձանից փոքր էր: Բայց մեր ամուսնությունից ոչինչ չստացվեց, ու մենք բաժանվեցինք: (Փորձում է ուղեկցել Փոթերին, բայց նա չի գնում): ԼԻՆԴԱ – Դու ուզում ես ասել, որ... ԹՈՄ – Նա Գդանսկից է, լեռնադահուկային մարզաձևի հրահանգիչ: Բայց ես դահուկներով չեմ հետաքրքրվում: Իսկ նա միայն մի լեզու գիտեր... գրողը տանի, դրանց լեզուն ո՞րն էր: Գդանսկերեն: Ահա և եմքն բաժանվեցինք... ԼԻՆԴԱ – Ես չեմ հավատում: ԹՈՄ – Մեղավոր եմ, պիտի ավելի վաղ ասած լինեի: Այսօր առավոտյան զանգահարեց Ադրիատիկան և հայտնեց թաղման օրը: Միսիս Փոթեր, նրա մայրն այնքան լավ էր իմ նկատմամբ: Անհարմար լռություն է տիրում: Հանկարծ Լինդան սկսում է լաց լինել և վազում է ննջարան: Փոթերը վերցնում է իր թղթապանակն ու պատրաստվում է հեռանալ: Լինդա... Միսիս Փոթեր... Ես սխալ եմ թույլ տվել և դա խոստովանում եմ: Բայց ես լավ ամուսին եմ և հույս ունեմ լինել առավել լավը: (Փոթերը նրան նայում է ինչպես անհուսալի ապուշի և դուրս գնում): ԴԻՔ – Անյուամենայնիվ, դու կարողացար լավ խաղալ: ԹՈՄ – Օգուտն ինչ... Եթե իմ վզին են այսօր երկու անօրինական վտարանդի, կինս պատրաստ է սպանել ինձ, ոստիկանը կասկածում է ավազակության մեջ, քիչ հետո էլ այստեղ կգա այդ Բորիսը... (Թքում է գետին): ԴԻՔ – Այո... ավելի վատ չի կարող լինել... նշանակում է, հետո ավելի լավ կլինի: ԹՈՄ - (անսպասելի): Ես Լինդային ամեն ինչ կպատմեմ: Եվ մյուսներին էլ: ԴԻՔ - (վախեցած): Ինչի՞ մասին: ԹՈՄ – Թե ինչ կա պարկի մեջ: (Բացում է բազմոցն ու դուրս բերում պարկը): Իսկ այդ փախստականներին կհանձնեմ այնտեղ, ուր հարկն է: ԴԻՔ – Մտածիր, թե ինչ տառապանքների միջով են նրանք անցել ազատ Անգլիա հասնելուց առաջ: Նրանք ձգտել են միավորվել հարազատների հետ և հանուն ազատության` վտանգել են իրենց կյանքերը: ԹՈՄ – Ես շատ ցավում եմ, Դիք, բայց... ԴԻՔ – Ախր, այդ Բորիսը չի կատակում: Նա իրականում կպոկի քո ձվերը: Դադար: ԹՈՄ – Այո, դա արդեն անկասելի է: (Պարկը նետում է բազմոցի մեջ: Երբ նա փորձում է փակել կափարիչը, բացվում է խոհանոցի դուռն ու մտնում է Դաունզը: Նրա հետևից` Հարրին): ԴԱՈՒՆԶ – Բրեդֆորդ, ես չեմ խուզարկի աղբով լի բոլոր պարկերը, որպեսզի գտնեմ տեխզննության ձեր անդորրագիրը: (Թոմին): Դե, էլ ի՞նչ շիլաշփոթ եք դուք սարքել: (Ննջարանի դուռը բացվում է, ճամպրուկը ձեռքին` դուրս է գալիս Լինդան: Թոմն ընդառաջ է գնում): ԹՈՄ – Լինդա: ԼԻՆԴԱ – Ես քեզ կզանգեմ: ԹՈՄ – Ու՞ր ես գնում, սեր իմ: ԼԻՆԴԱ – Որոշ ժամանակ կապրեմ ծնողներիս մոտ: Ինձ պետք մտածել, որոշում կայացնել... (Կանգ է առնում` նկատելով ոստիկանին): Դուք ոստիկա՞ ն եք: ԴԱՈՒՆԶ – Այո, մեմ: Տեսուչ Դաունզ: Կարո՞ղ եմ հարցնել, դուք ո՞վ եք: ԼԻՆԴԱ – Միսիս Քերվուդ: ԴԱՈՒՆԶ – Նշանակում է, դուք Նելին եք: ԼԻՆԴԱ – Նելի՞ն: ԴԱՈՒՆԶ – Բրեդֆորդի կինը: (Ցույց է տալիս Հարրիին): ԼԻՄԴԱ – Բրեդֆո՞րդի: ԹՈՄ – Նա Բրեդֆորդի կինը չէ: ՀԱՐՐԻ – Իսկ Բինգլին առհասարակ ամուսնացած չէ: ԴԻՔ – Ես ամուսնացած չեմ: ԴԱՈՒՆԶ – Լռել: ԼԻՆԴԱ – Բինգլի՞: ԴԱՈՒՆԶ – Սրանցից ու՞մ հետ եք դուք ամուսնացած: ԼԻՆԴԱ - (ցույց տալով Թոմին): Սրա հետ: |
ԴԱՈՒՆԶ – Ոչ, ոչ, ես նրա կնոջը տեսել եմ այստեղ, ձեր տանը: ԼԻՆԴԱ – Իիիիիիի՞նչ... ԹՈՄ – Դա առաջին կինս էր, Ադրիատիկան: ԴԱՈՒՆԶ – Առաջի՞ն: ՀԱՐՐԻ – Նրանք ամուսնալուծված են: ԴԻՔ – Պաշտոնապես: ԴԱՈՒՆԶ – Լռել: ԼԻՆԴԱ - (սառը): Ի՞նչ էր այստեղ անում քո առաջին կինը: ԹՈՄ – Հյուր էր եկել: ԼԻՆԴԱ – Ի՞նչ էր անում, կրկնիր այստեղ քո այդ Ադրիատիկան: ԹՈՄ – Նա միայն հինգ րոպեով: ԴԱՈՒՆԶ – Ոչ, ես նրան մի քանի անգամ եմ տեսել: ԼԻՆԴԱ – Քանի՞ անգամ: ԴԱՈՒՆԶ – Եվ վերջուն նրան ձեր ամուսինը տարավ ննջարան: ԼԻՆԴԱ – Մե՞ր ննջարան: ԴԻՔ, ՀԱՐՐԻ – Նա հետո կբացատրի: ԴԱՈՒՆԶ – Լռել: ԼԻՆԴԱ – դու այսքան տարի նրանք թաքցրել ես ինձանից, իսկ հիմա ծածուկ բերել ես մեր ննջարան, որպեսզի... (Վազում է դեպի ելքի դուռն ու բացում այն): ԹՈՄ – Լինդա, սպասիր, իրականում նա... ԼԻՆԴԱ – Իրականում նա ի՞նչ... ԹՈՄ – Այնքան էլ գեղեցիկ չէ, ինչպես դու: ԼԻՆԴԱ – Փոխարենը` լավն է անկողնում, այնպես չէ՞: ԹՈՄ – Դե ոչ... ԼԻՆԴԱ – Այդ դեպքում, մեր ինչի՞ն է պետք այս երեխան: ԹՈՄ – Լինդա: (Լինդան լաց լինելով, դուրս է վազում: Դադար): ՀԱՐՐԻ – Իսկ ես չգիտեի, որ 34-րդ երթուղու ավտոբուսով կարելի է գնալ Վիկտորիա կայարան: ԴԱՈՒՆԶ – Ձեր վիճակն անհուսալի է, ուրեմն, պետք չէ արձանագրություն կազմել: Հույս ունեմ, որ մենք դեռ կհանդիպենք... (Գնում է. Դռների մոտ բախվում է կատաղած Փոթերին): ՓՈԹԵՐ – Իմ մեքենայի ճանապարհն ինչ-որ ֆուրգոն է փակել: Հետևից էլ ինչ-որ ունիվերսալ է կանգնած: Ես չեմ կարող դուրս գալ այդտեղից: ԹՈՄ – Մի անհանգստացեք: Ֆուրգոնն իմն է, իսկ բանալին Բինգլիի մոտ է: Բայց քանի որ մենք բոլորս այստեղ ենք, կարող ենք քննարկել: ՓՈԹԵՐ – Ձեզ հետ ոչին չ չեմ ուզում քննարկել: Իմ միակ ցանկությունն է` դուրս պրծնել այս խելագարանոցից: ԴԻՔ - (նայում էր պատուհանից, շրջվում է): Կարծես թե այդ ունիվերսալի վարորդը Բորիսն է: Նա այստեղ է գալիս: Միստր Բորիսը... ՓՈԹԵՐ – Գուցե դուք շարժե՞ք ձեր ֆուրգոնը, որպեսզի ես կարողանամ դուրս գալ: ԴԻՔ – Այո: Վարվեցեք, ինչպես ուզում եք: (Բանալին նետում է Փոթերին և գնում Հարրիի մոտ): ՓՈԹԵՐ – Դե եթե այդպես է: (Շրջվում է,մատի նշան անում և դուրս վազում: Թոմը բացում է բազմոցն ու սկսում դուրս բերել պարկը): ԹՈՄ – Հարրի, քարշ տուր այստեղ սայլակը: ՀԱՐՐԻ – Լսիր, մի՞թե մենք... ԹՈՄ – Չքննարկել... ԴԻՔ – Դուրս շպրտիր այստեղից այդ վտարանդիներին: Լսում եմ, սըր: (Շտապում է վերև: Հարրին մոտ է բերում սայլակը և Թոմի հետ բարձում են պարկը): ՀԱՐՐԻ – Լսիր, իսկ եթե… ԹՈՄ – Մի քննարկիր: ՀԱՐՐԻ – Լավ, եթե աղբանոց, ապա` աղբանոց…(Նայում է պարկի մեջ): Հետաքրքիր է, ինչո՞վ է զբաղվել կյանքում մեր պարկի մեջ գտնվող այս տիպը: Ես…. Դե լավ, աղբանոց…. (Սայլակը տանում է խոհանոց: Դիքն ու Կատերինան իջնում են): ԴԻՔ – Պապիկը հիմա կիջնի, իսկ ես Կատերինային տվեցի իմ հեռախոսահամարը: ԿԱՏԵՐԻՆԱ - (ձեռքին ունի թղթի կտորներ): Հեռախոսահամար… ԴԻՔ – Հենց դրանք: (Թոմին): Ես տվեցի իմ հեռախոսահամարը, որպեսզի նա ինձ ալբաներեն սովորեցնի: ԹՈՄ – Ապուշ, դու անգամ մայրենի լեզուդ չգիտես: ԿԱՏԵՐԻՆԱ – Ապուշ… ԴԻՔ – Նրան հիմարություններ մի սովորեցնի… (Անդրաշն իջնում է` ձեռքին երկու տուփ ծխախոտ և երկու շիշ կոնյակ, ուսին` ուսապարկն է: Սակայն հանկարծ նրա ոտքը սայթաքում է և նա գլորվում է գետին): ԹՈՄ – Միայն այդ էր պակաս, որ նա վիզը ոլորեր: ԿԱՏԵՐԻՆԱ - (հավաքել է Անդրաշի իրերը, տալիս է նրան ուսապարկը): Յա կու ի կէ սիգարետտե դխե բրանդին տենդ: ԹՈՄ – Արագացրեք: Բորիսը ձեզ է սպասում: |
ԱՆԴՐԱՇ – Մնաս բարով, հետույք: ԿԱՏԵՐԻՆԱ – Ցտեսություն: (Համբուրում է Թոմին): ԹՈՄ – Առաջ… Եվ այստեղ մտնում է Բորիսը: Ձեռքին ունի պայուսակ: Կատերինան և Անդրաշը հետ-հետ են գնում դեպի բազմոցը: Կատերինան պապին փակում է իր մարմնով: ԴԻՔ – Ամեն ինչ կարգին է, Բորիս, նրանք արդեն գնում են: Թույլ տվեք ձեզ ներկայացնել իմ եղբորը. Թոմ-Բորիս, Բորիս-Թոմ… Ես Դիքն եմ: Դիք-Բորիս, Բորիս-Դիք… ԲՈՐԻՍ – Ես շտապում եմ, միստեր… Քերվուդ, բայց, այնուամենայնիվ, հաճելի է ծանոթանալ: (Սեղմում է Թոմի և Դիքի ձեռքերը:) ԹՈՄ – Ինձ էլ հաճելի, պարոն… ԲՈՐԻՍ – Մարիյինառոշչինսկի: ԹՈՄ – Ճիշտ այդպես, Մերինոսկի… Բորիս… ԲՈՐԻՍ - (Կատերինային` ժպտալով): Կատյա, Կատերինա… Ինչպիսի մարդիկ են Հոլիվուդում… Պերշենդետյե… Բարև: (Կատերինան չի պատասխանում): Հուսով եմ, ճամփորդությունը հաճելի էր: (Կատերինան չի պատասխանում: Բորիսը շարունակում է ժպտալ): Անդրաշ, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Լավ է, որ առանց ոստիկանների եք: (Բորիսն ուզում է հարվածել Անդրաշին): ԹՈՄ – Բորիս, նա վատառողջ է: ԲՈՐԻՍ - (Կատերինային): Դե շուտ, հանիր փողերը: Անգլիական ֆունտերով: (Կատերինան գլխով է անում: Բորիսը երկարում է ձեռքը: Կատերինան տատանվում է, ապա դառնում է մեջքով, բարձրացնում է փեշն ու հանում ծրարով փողը): ԴԻՔ – Ծննդյան տոներին ես նրան պայուսակ կնվիրեմ: (Կատերինան փողերը տալիս է Բորիսին, վերջինս բացում է պայուսակը, փողերը տեղավորում, հանում է անձնագրերը, ընտրում երկուսն ու պարզում մեկը Կատերինային: Կատերինան խլում է մեկը, ապա ձեռքը երկարում երկրորդին, Բորիսը նրան է պարզում դատարկ ձեռքը: Կատերինան զարմացած է): ԹՈՄ – Ի՞նչ խնդիր կա: ԲՈՐԻՍ - (Թոմին): Եվս չորս հազար ֆունտ: ԿԱՏԵՐԻՆԱ – Յո, յո, յո… Դու ասացիր` չորս հազար, և երկու անձնագիրը… ԲՈՐԻՍ – Ոչ, ոչ, Կատերինա: Այս անձնագրի համար` ևս չորս հազար ֆունտ: ԿԱՏԵՐԻՆԱ – Յո: ԱՆԴՐԱՇ - (Կատերինային): Նա ի՞նչ է ասում: ԿԱՏԵՐԻՆԱ – Նա շատ փող է ուզում: ԱՆԴՐԱՇ – Շատ փո՞ղ: Ոչ: Հետույք… (Թքում է, Բորիսը բարձրացնում է բռունցքը, որպեսզի հարվածի): ԴԻՔ – Բորիս, դուք հազի դեմ որևէ բան չունե՞ք: ԹՈՄ – Բորիս, ներեցեք… (Բորիսը շրջվում է, Թոմը մեկ քայլ ընդառաջ է գալիս): Իսկ չի կարելի, որպեսզի հազարը հիմա, մնացածը` հետո: (Ձեռքը գրպանն է տանում, որպեսզի դրամապանակը հանի, սակայն Բորիսը հանում է ատրճանակը): ԲՈՐԻՍ – Ոչ ոք տեղից չշարժվի: (Բորիսն ատրճանակը պահում է Կատերինայի վրա, Կատերինան իր հետևն է պահում ծերուկին: Թոմը թաքնվում է Դիքի թիկունքում: Բացվում է խոհանոցի դուռը և մտնում է Հարրին` բերելով ծանր սայլակը): ՀԱՐՐԻ – Քո անիծյալ ֆուրգոնը չի շարժվում տեղից: (Կանգ է առնում, փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում): Օօօօ… ԹՈՄ - (կեղծ ուրախությամբ): Հարրի: Ահա և իմ եղբայր Հարրին, պարոն Բորիս: Իսկ այս ջենտլմենը Բերեզովսկին է, ավելի ճիշտ` Մերինոսկին… Մի խոսքով, միստր Դոստոևսկու հայրենակիցը… Մենք այստեղ ֆինանսական որոշակի խնդիրներ ունենք… ԲՈՐԻՍ - (ատրճանակի փողը պարզում է Թոմին): Լռիր: (Կատերինային): Ուրեմն այսպես, չկա փող, չկա անձնագիր: (Անձնագիրը դնում է պայուսակի մեջ): ԿԱՏԵՐԻՆԱ – Չկա՞… ԲՈՐԻՍ – Հետ դարձ դեպի Կոսովո, չէ: ԿԱՏԵՐԻՆԱ – Կոսովո… չէ… ԱՆԴՐԱՇ – Կոսո՞վո… ԲՈՐԻՍ - (ժպտալով): Դա ախր ձեր հայրենիքն է: ԴԻՔ – Նրանք երազում էին այստեղ նոր հայրենիք գտնել: ԲՈՐԻՍ – Նոր հայրենիքի համար` ևս չորս հազար ֆունտ: (Կտրուկ դառնում է դեպի Կատերինան, որը փեշի տակից հանել է դանակը: Բորիսը բռնում է նրա ձեռքը, շրջում: Դանակն ընկնում է հատակին: Բորիսն այն բարձրացնում է): Փոքրիկ աղջիկներին արգելվում է խաղալ սուր առարկաների հետ: ԹՈՄ - (մեքենաբար): Իսկ դուք, պարզվում է, գիտեք որդեգրման առաջին կանոններից մեկը: ԲՈՐԻՍ – Լռել: Փողը չլինի` կվերադառնաք Կոսովո: Իհարկե, անդամահատված տեսքով: ԹՈՄ – Բայց նրանք այլևս փող չունեն: ԴԻՔ – Ամաչեք մի քիչ: Դուք առանց այն էլ նրանց մինչև վերջին թելը թալանեցիք: ՀԱՐՐԻ - (պաթոսով): Սպասեցեք: Լսեցեք ինձ: Թոմ և Դիք, դուք պատրա՞ստ եք ինչ-որ քոսոտ չորս հազարի համար վտանգել երկու կյանք: Ամոթալի ժլատներ: Տվեք Բորիսին նրա չորս կտորը, ու գործն ավարտենք: ԹՈՄ, ԴԻՔ – Բայց որտեղի՞ց… ՀԱՐՐԻ – Ինչպե՞ս` որտեղից, հենց այս պարկից: (Ցույց է տալիս պարկը, որն ընկած է սայլակի վրա: Բոլորը նայում են սայլակին: ): Ես բան եմ ասում: (Բորիսին): Մենք հենց նոր մի խմբաքանակ հերոինի հարց ենք լուծել: Երկու հարյուր տոնա: Կանխավճարն այս պարկում է: Բորիսն ուշադիր նայում է Հարրիին: Տատանվելով, Բորիսը մի ձեռքով վերցնում է պարկն ու նետում հատակին: Հարրին նրա թիկունքում եղբայրներին ցույց է տալիս մեծ մատը: Բորիսն ատրճանակը պահում է եղբայրների վրա և ստիպում նրանց նստել բազմոցին: Ապա ատրճանակը դնում է սեղանին, վերևից վերցնում է պարկը, հանում դանակն ու կտրատում: Այս ամբողջ ընթացքում Հարրին արտասանում է իր մենախոսությունը: ՀԱՐՐԻ – Առաջ, Բորիս: Դու սա վաստակել ես: Վերցրու քո մասն ինչպես Վենետիկյան վաճառականը: Այնտեղ ամեն տեսակի վալյուտա կա. Ֆունտ ստեռլինգ, դոլար, եվրո, կրոն, բոլորը շատ կանոնավոր ձևով հաշվված ու ծալած: Վերցրու, մի ամաչիր: ԲՈՐԻՍ - (հետից զզված): Թուհ… Դիքն ու Կատերինան անսպասելիորեն Բորիսի գլուխը մտցնում են պարկի մեջ: Թոմն ու Հարրին արագ բարձրացնում են պարկը` այն իջեցնելով մինչև Բորիսի ծնկները: Գոտկատեղի մոտ ամուր կապում են: Ամեն կողմից սկսում են հարվածել Բորիսին և գոռալ: Այս ընթացքում սենյակ է մտել Դաունզը: ՀԱՐՐԻ - (նկատում է Դաունզին): Չաո… չաո… ԴԱՈՒՆԶ - Ես եկել եմ հայտնելու, որ միսիս Փոթերը, ջանալով շրջվել, խփել է ձեր ֆուրգոնին, որից թափվել են չմաքսազերծված մի քանի արկղ կոնյակ և ծխախոտ: (Դադար): Հենց սա էի ես ուզում ձեզ ասել: Իսկ այժմ (ցույց տալով պարկը) ինձ շատ է հետարքրում այս ինքնաշարժվող պարկը, որը, չգիտես ինչու, դադարեց շարժվել: Ես ձեզ եմ դիմում, Թոմաս, Բինգլի, Բրեդֆորդ Քերվուդներ: Օքեյ, օքեյ: Թոմաս, սկսենք ձեզանից: Ո՞վ է այս պարկում: ԹՈՄ – Մի շատ վտանգավոր տիպ: Նա մեզ սպառնում էր ատրճանակով: (Դիքը Դաունզին է տալիս ատրճանակը): |
ԴԻՔ – Թույլ տվեք զեկուցել, դրա վրա այս տիպի մատնահետքերեն են: Ինչպես նաև պայուսակի վրա, որը լցված է կեղծ անձնագրերով: ՀԱՐՐԻ – Ինչպես նաև այլ հանցանշաններ: Մեզ հաջողվեց պարզել, որ ձերբակալվածի անունը Բորիս է: ԴԱՈՒՆԶ – Ի՞նչ ասացիք, Բորի՞ս: ԹՈՄ – Ճիշտ այդպես, Բորիս: ԴԻՔ – Հաստատում եմ, Բորիս: ՀԱՐՐԻ – Բորիս, միմիայն Բորիս: ԴԱՈՒՆԶ – Իսկ ազգանու՞նը… Ոչ, չի կարող դա պատահել: Բորիս Մարյինոռոշչինսկին: ԹՈՄ – հենց այդպես, Մարիոսկի… ԴԻՔ – Նա հենց այդպես էլ ներկայացավ` Բերեզովսկի… ՀԱՐՐԻ – Ես էլ եմ ասում` Բորիս Դոստոևսկի: ԴԱՈՒՆԶ – Սա ողջ Բրիտանիայում ռուսական մաֆիայի պարագլուխն է: ԴԻՔ – Ինչ եք ասու~մ… ԹՈՄ – Հիմա թույլ կտա՞ք, որ հորեղբայր Բերտը տուն ուղեկցի իմ առաջին կնոջը: ԴԱՈՒՆԶ – Եթե նրանք Բորիսի հետ որևէ առնչություն չունեն, ապա խնդրեմ: ԴԻՔ – Իհարկե, չունեն: (Թոմն Անդրաշին հրում է դեպի բազմոցը): ԹՈՄ – Բարի ճանապարհ, հորեղբայր Բերտ, ու սա էլ չմոռանաս: (Պայուսակից հանում է երկրորդ անձնագիրն ու տալիս Անդրաշին): ԱՆԴՐԱՇ – Շնորհակալություն, շնորհակալություն... (Անձնագիրը սեղմում է կրծքին: Թոմը պայուսակից հանում է ծրարը): ԹՈՄ – Ադրիատիկա, ահա քեզ տաքսու փող: ԿԱՏԵՐՆԱ – Տաքսու փո՞ղ... (Թոմը ծրարը դնում է նրա ափի մեջ: Կատերինան ծիծաղելով ամուր գրկում է նրան: Դաունզը բարձրացնում է հայացքը): ԴԻՔ – Առաջին կինը դեռ խելագարի պես սիրում է նրան: ԿԱՏԵՐԻՆԱ – Բայ, բայ, Դիք, բայ, բայ, Հարրի: ԱՆԴՐԱՇ – Բայ, բայ... (Կատերինան և Անդրաշը հերթով գրկախառնվում են բոլորի հետ, համբուրում և գնում): ՀԱՐՐԻ – Ահա և նախաքննությունը մոտեցավ իր ավարտին: ԴԱՈՒՆԶ – Ջենթլմեններ, ես ձեզ դեռ մի փոքրիկ հարց էլ ունեմ: ԹՈՄ – ի՞նչ հարց: ԴԱՈՒՆԶ – ի՞նչ էր անում Բորիսը ձեր աղբի պարկի մեջ: ԴԻՔ – Թույլ տվեք ես պատասխանեմ: Ես Թոմից պարտքով վերցրեցի նրա ավտոֆուրգոնը, որպեսզի մեկնեի Ֆրանսիա ուիքենդի: Եվ ահա ես սրճարանում նստած եմ աղջկա հետ, դե, ինչպես գիտենք, սիլի-բիլի, բան-ման... պատրաստվում են այդ աղջկան տանել հյուրանոց, մեկ էլ տեսնեմ` մեքենան չկա: Հենց այս տիպը: Մեքենան ողողել էր չմաքսազերծված ապրանքով և ուղիղ դեպի Լոնդոն... ԴԱՈՒՆԶ – Իսկ ինչպե՞ս նա ձեզ վերադարձրեց առևանգված մեքենան: ԴԻՔ - (Թոմին): Դու խոսիր, Թոմ: ԹՈՄ - (դրամատիկ երանգով): Նա որոշել էր, թե մեր տունը շատ հարմար տեղ է... ԴԱՈՒՆԶ – Ինչի՞ համար: ԹՈՄ – Որպեսզի այստեղ թաքցներ անօրինական վտարանդիներին, որոնց Անգլիա էր բերել: ՀԱՐՐԻ - (անհանգիստ): Լսիր, իսկ դու համոզվա՞ծ ես... ԹՈՄ – Բացարձակապես: (Դաունզին): Բորիսը մեզ մի հսկայական հարստություն խոստացավ, եթե մենք նրանց պահեինք այստեղ: Բայց մենք կտրականապես հրաժարվեցինք: ԴԻՔ – Իհարկե, չէ որ դա հակաօրինական է: ՀԱՐՐԻ – Մենք ազնիվ քաղաքացիներ ենք: ԹՈՄ – Այս պարկում էլի ինչ-որ բան կա, ինչը Բորիսը մեզ ցույց չտվեց, բայց ակնարկեց, որ փախստականներից մեկն իրեն չի վճարել և... (Վերցնում է դանակն ու ցույց տալիս, թե ինչպես են կտրում մարդու գլուխը): ԴԱՈՒՆԶ – Արդյոք չե՞ք ուզում ասել, որ... (ցույց է տալիս, թե ինչպես եմ մարմինը մասերի բաժանում): ԹՈՄ – Մենք ապացույցներ չունենք, բայց... ԴԻՔ – Բայց նա ակնարկեց, որ... ՀԱՐՐԻ – Որ փախստականը, որը հրաժարվել է վճարել... ԴԱՈՒՆԶ – Լավ, հավաքենք բոլոր հանցանշանները: (Վերցնում է պայուսակը):Ես հանցագործին բաժանմունք կտանեմ: Հրում է սայլակը): ԹՈՄ - (զարմացած): Սայլակո՞վ: ԴԱՈՒՆԶ – Քանի դեռ ուշի չի եկել:Թույլ տվեք ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել աջակցելու և կտրուկ քայլերի չդիմելու համար: ԹՈՄ – Միշտ պատրաստ ենք աջակցել: ԴԻՔ – Միշտ պատրաստ: ՀԱՐՐԻ – Քանի դեռ բաբախում են մեր սրտերը: ԴԱՈՒՆԶ – Մեր հասարակությունը ձեզ նման ազնիվ մարդկանց պահանջն ունի: (Դաունզը բռնում է սայլակը: Դադար: Դաունզը գնում է): ԹՈՄ – Ահա և վերջ: (Նստում է բազմոցին և բռնում գլուխը): |
ԴԻՔ – Տեր Հիսուո Քրիստոս: (Վռունցքը բարձրանում է վերև): ՀԱՐՐԻ – Մենք սա արեցինք:(Այծի նման թռչում է): ԴԻՔ - (Թոմին): Դու ամենալավ ստախոսն ես: ՀԱՐՐԻ – Մեր ողջ ընտանիքում: Թոմը նայում է նրանց և հանկարծ մռնչում: ԹՈՄ – Լռե~լ.... (Դիքն ու Հարրին լռում են): Ես մնացի առանց երեխայի: Եվ, հավանաբար, առանց Լինդայի... Գալիս է Փոթերը` բերելով Լինդային: ՓՈԹԵՐ – Դե օգնեք նրան: Սիրտը խառնում է: ԼԻՆԴԱ – Եթե դուք մեզ երեխա չտաք, ինքս կծնեմ: ՓՈԹԵՐ – Հենց այդպես միանգամի՞ց: ԹՈՄ – Իմ խեղճ աղջիկ, ներիր ամեն ինչի համար: ԼԻՆԴԱ – Ինչու՞ խեղճ: Ես բնավ էլ խեղճ չեմ: Թոմ, ես երջանիկ եմ: ԹՈՄ – Երջանկությունի՞ց է սիրտդ խառնում: ԼԻՆԴԱ – Իհարկե, Ես հենց նոր բժշկի մոտ էի: Նա ասաց, որ հղիության վաղ շրջանում նման բաներ լինում են: Բժիշկը համոզված է, որ ես հղի եմ: ԹՈՄ – Թանկագինս, ես հայր կդառնամ: ԼԻՆԴԱ – Սիրելիս, իսկ ես մայր: ԼԻՆԴԱ, ԹՈՄ – Մենք փոքրիկ կունենանք: ԴԻՔ – Իսկ քավոր, եթե թույլ տաք, Բորիսը... ՀԱՐՐԻ – Մարյինոռոշչինսկին... Ծափահարեք, ես ասացի դա: ԴԻՔ – Դու ցնդեցի՞ր... ՀԱՐՐԻ – Ոչ: Թոմ, Լինդա, լսեցեք ինձ, Փոքր եղբորը: Երեխան պետք է մեծանա սեփական տան մեջ: Ինձ մոտ հանճարեղ միտք հղացավ: Մյուս շաբաթ մեր դիահերձարան սպասվում է թարմ նյութի մատակարարում... ԴԻՔ – Այևս ոչ դա... (Փակում է Հարրիի բերանը): ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՋ |