Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տատյանայի հետ պատահած դեպքերն ըստ բելոռուս գրողի

09.18.2020


Այսօր, սեպտեմբերի 18-ին, Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնում կներկայացվի երիտասարդ, բայց արդեն արվեստի, գրականության և ընթերցողների շրջանում ճանաչում ստացող բելոռուս գրող Սաշա Ֆիլիպենկոյի «Կարմիր խաչ» վեպի բեմականացված տարբերակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այսօրվա պրեմիերան առաջինն է Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի ղեկավարած թատրոնում կորոնավիրուսային կարանտինից հետո:
Ներկայացման սյուժեի կենտրոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունում պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատած Տատյանայի կորցրած հիշողությունն է: Սակայն, պիեսի ընթացքում կինն աստիճանաբար վերականգնում է 40-ական թվականներին իր հետ պատահած դեպքերը:

«Երբեմն թվում է, որ այդ ամենը տեղի է ունեցել վաղուց և ոչ մեզ հետ, սակայն, իրականում, դա շատ մոտ է և դիպչում է յուրաքանչյուրիս»,- ասել է ներկայացման երիտասարդ ռեժիսոր Սեմյոն Սերզինը: Նա «Գոգոլ կենտրոն» թատրոնում հայտնվել է Կիրիլ Սերեբրեննիկովի հետ բանաստեղծ և երգիչ Վիկտոր Ցոյին նվիրված «Ամառ» ֆիլմի նկարահանումներից հետո և, փաստորեն, հայտնի մշակութային հաստատությունում որպես բեմադրիչ հանդես է գալիս առաջին անգամ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 945 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների