Երբ լավ մարդը հանդիպում է մեկ այլ լավ մարդու01.19.2021
Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում շուտով սեփական բեմադրությամբ իր նոր պիեսը կներկայացնի ժամանակակից ռուսաստանցի դրամատուրգ Եվգենի Գրիշկովեցը։ «Գործերի արանքում» պիեսը գրեթե վավերագրական դրամա է և ունի իր իրական նախատիպերը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Պիեսի գլխավոր հերոսը հաջողակ և հայտնի գրող է, որը պատահաբար իմանում է մի Սիբիրի խուլ անկյուններից մեկում ապրող տաղանդավոր ինքնուս նկարչուհու մասին։ Որպեսզի այս յուրահատուկ տաղանդին փրկի, նա խնդրում է իր հայտնի և ազդեցիկ բարեկամների օժանդակությունը;
«Սա պատմություն է ժամանակակից աշխարհում բարի գործ կատարելու փորձի մասին»,֊ նշել է հեղինակը և նշել, որ պիեսում չկան վատ մարդիկ, չկան բացասական կերպարներ։ Պարզապես յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը և թուլությունները։ Եվ պարզվում է, որ կարող են լինել այնպիսի վիճակներ, երբ լավ մարդը հանդիպում է շատ դժվարությունների, երբ փորձում է հարաբերվել այլ լավ մարդկանց հետ․․․