Տոնինո Գուերան շաբաթվա վերջին կժամանի երաժշտության և պոեզիայի թատրոն02.02.2021
Մոսկվայում Ելենա Կամբուրովայի գլխավորությամբ գործող երաժշտության և պոեզիայի թատրոնում վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացնում իտալացի արվեստագետ Տոնինո Գուերային նվիրված բեմադրության ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Գուերայի ստեղծագործությունը բազմակողմանի է; 20֊րդ դարի իտալական և համաշխարհային մշակույթում իր ուրույն տեղն ունեցող այս արվեստագետին հաճախ անվանում են մշակութային միջավայրում «առանձին հող կամ տարածություն»։
Գուերան բազմաթիվ նշանավոր կինոսցենարների, բանաստեղծական ժողովածուների, պատմվածքների, պիեսների հեղինակ է; Հենց նրա այդ ստեղծագործություններն էլ դարձել են բեմադրության համար գրական հիմք։
Ասենք, որ Գուերայի մտքերի առատ մեջբերումներով կառուցված պիեսի վրա, որպես դրամատուրգ, աշխատել է նաև նրա կինը՝ Լորա Գուերան։
Ներկայացման մեջ առանձնակի է նաև երաժշտությանը հատկացված դերը։ Այստեղ հնչում են տարբեր ժամանակաշրջանների իտալական երգեր ու մեղեդիներ, դասական օպերային երաժշտության հատվածներ, անշուշտ նաև նեապոլիտանական հայտնի ստեղծագործություններ։
Ներկայացմանը մասնակցում է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Ելենա Կամբուրովան։
Ասենք, որ երաժշտության և պոեզիայի թատրոնը նախատեսել էր այս նոր բեմադրությունը հանդիսատեսի դատին հանձնել դեռ 2020թ․֊ի մարտ ամսին, երբ նշվում էր Գուերայի 100 ամյակը։
Ռեժիսոր Իվան Պոպովսկու բանաստեղծական թատրոնի և Ելենա Կամբուրովայի գլխավորությամբ գործող կոլեկտիվի պատրաստած այս նոր «TERRA Գուերա։ Կապրիչչիո» խորագրով ներկայացումը հանդիսատեսին կներկայացվի այս շաբաթվա վերջին՝ փետրվարի 6֊ին և 7֊ին։