Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ․ Իվանով․ «Նա անհավանական հեղինակ է»

04.28.2021

Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում Գոգոլի «Մեռած հոգիները» ցուցադրում են երկու դերասանների մարմնավորած կերպարներով։ Ներկայացումը ենթավերնագրված է «Գալոպադ երկու գործողությամբ»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Գոգոլի ստեղծագործությունը ռեժիսոր Վլադիմիր Իվանովը և պլաստիկայի ռեժիսոր Սերգեյ Զեմյանինսկին երկու դերասանների՝ Մարիա Արոնովայի և Գանդրաբուրայի միջոցով փորձարկում են բոլոր հերոսների դիմակները։

«Գալոպադ»֊ը ( փոխառնված է ֆրանսերեն galopade բառից) հատուկ պարատեսակ է, որտեղ միմյանց գրկած պարողն ու պարուհին թռչկոտում են միասին։ Ըստ ներկայացման հեղինակների այդ արտահայտության մեջ է խտացված ներկայացման գաղափարը և իմաստը, որը վերածվում է դերասանության հիմնի։

Ռեժիսոր Վլադիմիր Իվանովը պարզաբանել է, որ հենց դա է գլխավորը, քանի որ Գոգոլն անեզր է, նա «անհավանական հեղինակ է և մենք հասկանում ենք, որ կարող ենք ցույց տալ նրա մի կողմը»։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 756 անգամ