Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գյուղական թատրոնի վերակառաուցում՝ 8 պիեսի օժանդակությամբ

07.12.2021


Ռուսաստանի Սուզդալ քաղաքի տարբեր հատվածներում 8 երիտասարդ ռեժիսոր և 20 դերասան մոտ օրերս կներկայացնեն 8 տարբեր պիեսների հիման վրա ստեղծված բեմադրություններ, իսկ ցուցադրություններից առաջացած դրամական հասույթը կփոխանցեն Ֆոմիխա գյուղի դրամայի և կատակերգության թատրոնի շենքի վերակառուցման համար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru․֊ին։

Հատկանշական է, որ այս բարեգործական միջոցառումը իրականացվում է «Սենոկոս» («Հունձ») խորագիրն ստացած ժամանակակից դրամատուրգիայի առաջին լաբորատորիայի շրջանակներում, որի մասնակիցներից լավագույն 8 պիեսներն էլ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց֊ստուդիայի պրոֆեսոր Վիկտոր Ռիժակովը և գործընկերները ընտրել են որպես գրական հիմք՝ բեմադրությունների համար։

Պիեսներից մեկը, որ կոչվում է «Գեղեցիկ թիթեռների աշխարհ», հեղինակել է Ռուսաստանում հայտնի դրամատուրգ Իվան Վիրիպաևը։ Ինչպես նրա , այնպես էլ մյուս բոլոր հեղինակների պիեսների թեման նույնն է «Որտեղ եմ ես լուսաշխարհ եկել»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 538 անգամ