Դերասանը պրովակացիաների է ենթարկվել երկրպագուհիների կողմից09.24.2021
Մոսկվայի Տագանկայի թատրոնում կին հանդիսատեսներից մեկը «Բալենու այգին» ներկայացումից հետո մոտեցել և ծաղկեփնջով հարվածներ է հասցրել դերասան Անտոն Անուրովին։ Այդ մասին «sobesednik.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Դերասանը, որին հարձակվող կինն անծանոթ է եղել, կարծիք է հայտնել, որ գուցե նա այդպես է վերաբերվել իր խաղացած բացասական կերպարի պատճառով Հարձակման ենթարկվածը նաև խոստովանել է, որ արդեն մի քանի պրովակացիաների է ենթարկվել երկրպագուհիների կողմից, բայց ոչ այդպիսի ագրեսիվ չափերի․․․
Անուրովը, ելնելով դառը փորձից, որոշել է, որ հաջորդ ներկայացումների վերջում, խոնարհումների ժամանակ, հեռու կմնա բեմեզրից։
Թատրոնում ագրեսիվ հանդիսատեսից բացատրություն են պահանջել, բայց նա հրաժարվել է և սկսել լացել։ Այդպես էլ հանդիսատեսի վարմունքի պատճառը մնացել է անհայտ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: