«Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությունը թևակոխել է ամփոփման փուլ11.02.2021
Ռուսաստանի ամենահեղինակավոր ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությունը թևակոխել է ամփոփման փուլ։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկարվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Մրցանակաբաշխության «Դրամա» /մեծ ձևաչափի բեմադրություն/ անվանակարգում հաղթողի կոչումը կվիճարկեն 11, իսկ փոքր ձևաչափում՝ 14 աշխատանք։
Խոսելով 2020-2021թթ թատերաշրջանի մասին, մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի նախագահ Տատյանա Տիխոնովեցը նշել է, որ այն եղել է «արտակարգ գրավիչ և արդյունավետ»։ Նրա կարծիքով այդ ժամանակահատվածն առանձնանում է պրեմիերաների հսկայական քանակությամբ, որոնք, սակայն, չեն թողարկվել համաճարակի պատճառով։
«Դրամա» անվանակարգում լավագույն ռեժիսորի կոչման համար կպայքարեն 20 բեմադրիչներ, որոնց թվում են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Յուրի Բուտուսովը, Ռոման Կագանովիչը, Մինդաուգաս Կարբաուսկիսը, Դմիտրի Կռիմովը, Անդրեյ Մոգուչին և այլք։
«Ոսկե դիմակի» են հավակնում նաև 10 դերասանուհի և 17 դերասան, որոնց մեջ կան հանդիսատեսին քաջածանոթ այնպիսի անուններ, ինչպիսիք են Ելիզավետա Բոյարսկայան, Չուլպան Խամատովան, Եվգենի Միրոնովը և այլք։
«Ոսկե դիմակ» մրցույթի անվանակարգերը պարգևներ են սահմանում երկրորդ պլանի լավագույն դերասանի, բեմադրության նկարչի, հագուստի և լույսի նկարչական ձևավորման, ինչպես նաև դրամատուրգի աշխատանքի համար։
Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993թ․֊ին։ Այս փառատոնը ամեն տարի անցկացվում է Մոսկվայում, որտեղ ներկայացվում են թատերական տարվա բոլոր ժանրերի բեմադրությունները՝ դրամա, օպերա, բալետ, ժամանակակից պար, օպերետա, տիկնիկային թատրոն։