Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պուտինը, Բերեզովսկին, Աբրամովիչը և մյուսները Լոնդոնի բեմում

05.19.2022


Օրերս, «Թագը» հեռուստասերիալի հեղինակ, ամերիկացի կինոգործիչ Փիթեր Մարգանը հայտարարել է, որ գրել է պիես ռուսաստանցի բիզնեսմեններ Ռոման Աբրամովիչի և Բորիս Բերեզովսկու մասին և որ դրա համաշխարհային պրեմիերան կկայանա Լոնդոնի «Ալմեյդա» թատրոնում։ Այդ մասին «deadline.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

«Հայրենասերները» վերնագրով պիեսի գործողությունները ծավալվում են Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։

Սյուժեն հյուսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարի շուրջ, որին մարմնավորելու է դերասան Ուիլլ Քինը։ Այստեղ հանդիսատեսը կհանդիպի նաև Ռուսաստանի դաշնային անվտանգության սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի այրուն՝ Մարինային, որին կմարմնավորի դերասանուհի Իոլանդա Քեթթլը։
Նշենք, որ Բորիս Բերեզովսկու դերում խաղում է «Գիշերային ադմինիստրատոր» սերիալի աստղ Թոմ Հոլլանդերը, իսկ Ռոման Աբրամովիչին մարմնավորում է դերասան Լյուք Թալլոն։

«Ալմեյդա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուփերթ Գուլդը, որտեղ կկայանա «Հայրենասերները» պիեսի բեմադրությունը, մեկնաբանել է այսպիսի ներկայացման գաղափարի առաջացման պատճառը և նշել, որ Ռուսաստանն իրենց համար միշտ եղել է հանելուկային պետություն։ «Ռուսները կենտրոնական տեղ են զբաղեցնում մեր շատ հաստատություններում և երեսպաշտություն կլիներ մշակութային հաստատությունների կողմից չընդունել դա ինչ֊որ մակարդակում»։ Նա նաև նշել է, որ այս պիեսը կապ չունի Ուկրաինայի և «աշխարհի այսօրվա իրադարձությունների հետ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 662 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների