Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրիկի բլոգը խախտում է դստեր անձնական սահմանները

06.20.2022

Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» և «Մեյերհոլդ կենտրոն» թատրոնները առաջին անգամ հանդես են գալու նոր համատեղ նախագծով: Հունիասի 23-ին և 24-ին նրանք հանդիսատեսին են ներկայացնելու ուժերի համատեղման արդյունքում ձևավորված «Վախթանգովյան պրակտիկում» ստեղծագործական միավորման «Մայրիկ ես բլոգեր եմ» բեմադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:

«Մայրիկ ես բլոգեր եմ»–ը մի կնոջ մասին երևակայական պատմություն է, որը համացանցում սկսում է բլոգ վարել իր հղիության մասին: Դստեր ծնվելուց հետո նա շարունակում է բլոգերյան գործունեությունը և այն ավելի մասսայական դարձնելու համար օգտագործում է տեղեկություններ իր նորածին երեխայի մասին:

Դուստրը մեծանում է և բլոգեր մայրիկը հանդիպում է բարդությունների՝ դուստրը համաձայն չէ բլոգում մոր կողմից իրեն վերապահված դերին:

Մայրիկի բլոգը խախտում է դստեր անձնական սահմանները:

Իրավիճակը դուրս է մնում մայրական վերահսկողությունից:

«Ի՞նչն է մարդուն ստիպում անձնական կյանքը հանել ցուցադրության և վաճառել ողջ աշխարհին»,– հարցնում է բեմադրության երիտասարդ ռեժիսոր Ասյա Կնյազևան և նշում, որ մեր ժամանակակիցներն առաջին իսկ հնարավորության դեպքում հանում են հեռախոսները և նկարում իրավիճակը, որի պատահական ականատեսներն են դարձել: Ըստ ռեժիսորի երբեմն այդպիսի տեսագրությունները համացանցում շրջում են ինչպես «վիրուս»:

Նա ընդգծում է, որ հսկայական քանակությամբ մարդիկ նայում են դրանք և «գնահատականներ» դնում: Որքան շատ են դրական «գնահատականները» այնքան ավելի շատ նոր տեսագրություններ ես պատրաստում և ասես կախվածության մեջ ընկնում այդ շրջապտույտից: Արդյունքում՝ մարդը իրական կյանքին նայում է «եթերից», որտեղ բնակվում են հրեշտակներն ու մուսաները:

«Երբեմն բլոգերությունը հասցնում է լուրջ հոգեկան խախտումներ: Մարդը վերածվում է մանեկենի, իսկ նրա կյանքը՝ ցուցափեղկի: Աշխարհն աստիճանաբար վերածվում է դատարկության, այլանդակ նկարչության, դառնում՝ սառը: Իսկ գուցե ինչ–որ ելք կա և ամեն ինչ կավարտվի բարեհաջո՞ղ»,– հարցնում է ռեժիսորը:

Ավելացնենք, որ բեմադրությունը իրականացվել է «Երիտասարդ ռեժիսուրայի վեկտոր» ծրագրի շրջանակներում, որով 35–րդ թատերաշրջանում հանդես է եկել «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 359 անգամ