Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կավավա» նշանակում է լուսնի աստվածուհի

08.16.2022

Սանկտ֊Պետերբուրգի Լոպուխինյան այգում կկայանա ներկայացումների մի յուրահատուկ փառատոն, որի գլխավոր կերպարը կլինի լուսինը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Միջոցառման ընթացքում ցուցադրվելիք բեմադրությունները ունեն միևնույն թեմատիկ ուղղությունը՝ դրանք կներկայացնեն Ռուսաստանի տարբեր ժողովուրդների հեքիաթները, առասպելները և լեգենդները։

Փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն ձայնագրված հեքիաթներ, ինտերակտիվ և փողոցային ներկայացումներ, ստացել է «Կավավա» (մորդովերեն՝ «Լուսնի աստվածուհի») անունը նախաձեռնել է մորդովական «Երկնային թափառաշրջիկներ» թատրոնը։

«Մենք ողջ թատերախմբով սկսեցինք ուսումնասիրել հայրենական ֆոլկլորը՝ և պարզվեց, որ այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան»,֊ նշել են թատրոնում։

Սակայն աշխատանքների ընթացքում պարզվել է, որ միայն մորդովական ֆոլկլորը բավական չէ Ռուսաստանի բոլոր ժողովուրդների մշակույթը ներկայացնելու համար և առաջացել է այլ ազգերի ու ազգությունների թատերարվեստը այդ ձևաչափով նույնպես մատուցելու գաղափարը։ Եվ ծնվել է «Կավավա» փառատոնը, միջոցառման այս ձևաչափին բնորոշ այլ բաղադրիչների՝ վարպետաց դասերի, հանդիպումների անցկացմամբ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 585 անգամ