Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային փառատոնի ծննդյան կլոր հոբելյանին մասնակցում է երեք երկիր

09.08.2022

Այսօր, սեպտեմբերի 8֊ին, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է «Պետրուշկա Մեծ» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը, որին մասնակցում են այդ երկրի 14 քաղաքների, ինչպես նաև Ղազախստանից և Թուրքիայից ժամանած թատերախմբեր։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Այս խորագրով փառատոնը Ուրալի տարածաշրջանի մշակութային կենտրոնում անցկացվում է 11֊րդ անգամ։

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12֊ը։ Կներկայացվի 15 տիկնիկային բեմադրություն, որոնք միավորված են մենք ընդհանուր՝ «Տիկնիկային թատրոն․ կոտրելով կարծրատիպերը» սկզբունքով։

«Պետրուշկա Մեծ» փառատոնը Եկատերինբուրգում երկու տարին մեկ անգամ անցկացվում է 2002թ․֊ից։ Այս տարի լրանում է միջոցառման 20֊ամյակը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 433 անգամ