Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերեբրեննիկովը Գոգոլ է ընթերցում ինտերնացիոնալ թատերախմբի հետ

11.30.2022

2022թ․ փետրվարի 24֊ին սկսված ռուս֊ուկրաինական պատերազմի համապատկերում Եվրոպա տեղափոխված ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Thalia» թատրոնում շուտով կներկայացնի իր «Վիյ» բեմադրությունն՝ ըստ ուկրաինայում ծնված ռուս դասական գրող Նիկոլայ Գոգոլի նույնանուն ստեղծագործության։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Գոգոլի ստեղծագործությունը մեր ժամանակներին բնորոշ շեշտադրումներով ներկայացնելու համար գրված պիեսը Սերեբրեննիկովը ստեղծել է ուկրաինացի սցենարիստ Բոգդան Պանկրուխինի համահեղինակությամբ։ Ասենք, որ այդ պիեսը ստեղծելիս նրանք չեն սահմանափակվել բնօրինակով և այնտեղ հնչում են հրատապ արտահայտություններ, որոնց առանցքը արարչագործությամբ և արվեստագետների երկխոսության միջոցով ապակառուցողական սկիզբը հաղթահարելու հումանիստական գաղափարն է։

Բեմադրության պաշտոնական նկարագրության մեջ նշված է․ «Այն ժամանակ, երբ Եվրոպա են եկել մահն ու ավերը՝ սպառնալիքի տակ դնելով մեր արժեքները, արտիստները հավաքվում են բեմում՝ հանուն ԱԶԱՏՈւԹՅԱն։ Եվրոպական համույթի հետ Սերեբրեննիկովը փորձում է արվեստում իրագործել այն, ինչը թվում է անհնար իրականում․ գործընկերություն արվեստագետների միջև, որոնք անկախ իրենց ծագումից, դավանում են միևնույն արժեքները՝ անկախ ամեն ինչից․․․»։

Որպես իր ժամանակի տարեգիր 1809թ․֊ին Ուկրաինայում ծնված Գոգոլը, 1835թ․֊ին գրի է առել ժողովրդական հեքիաթը, որը հետագայում ֆենտեզիի ու հորհորի ոճով դրվեց հաջողված ֆիլմերի հիմքում։ Այդ պատումի մեջ գիտակցությունը պետք է պայքարի մութ, նույնիսկ տեղական ծագմամբ կերպարի՝ կոպերը մինչև հողին հասնող և նրան պատանդ դարձած Վիյի և մոգական ուժերի դեմ։

Սերեբրեննիկովը վերամշակում է այդ պատմությունն այսօրվա հանգամանքներից ելնելով և այն դարձնում արմատականորեն ժամանակակից։ Նա «Վիյը» ընթերցում է որպես պատերազմի մասին պատում և տեքստի մեջ է ներդնում եվրոպական արվեստի ու պոեզիայի զուգահեռ աշխարհը, որը հավատում է մարդասիրության ուժին՝ խարխլման ուժերի փոխարեն՝ ի հեճուկս պատերազմներում ռմբահարված և ավերված բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերի։

Ավելացնենք, որ բեմադրության մեջ զբաղված են մոսկովյան նախկինում առաջատար, իսկ այսօր փակված «Գոգոլ կենտրոն» թատրոնի նախկին դերասաններ, ինչպես նաև «Thalia» թատրոնի գերմանացի և Ուկրաինայից Գերմանիա եկած արտիստների ինտերնացիոնալ թատերախումբը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 511 անգամ