Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պոեզիայի կղզի՝ պատերազմի բորբոքուն ժամանակաշրջանում

01.19.2023

Մոսկվայի «Սֆերա» թատրոնը բանաստեղծական բեմադրությամբ կնշի դերասան և երաժիշտ Վլադիմիր Վիսոցկու 85֊ամյակը։Թատրոնի հիմնադիր Եկատերինա Ելանսկայան նշել է, որ «Ոչ այստեղի երեկո» վերնագրով բեմական ստեղծագործությունը տուրք է Վիսոցկու ստեղծագործություններին, որոնք այս թատրոնի հիմնադրման օրվանից եղել են բազմաթիվ ներկայացումների համար երաժտական ձևավորման կարևոր մաս։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Վիսոցկու երգերը մեր դերասանների կատարմամբ միշտ հնչում են տոնական երեկոներին»,֊ նշել է գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Կորշունովը և ընդգծել, որ բանաստեղծ և մարդ Վիսոցկին իրենց շատ հարազատ է և միանգամայն անհրաժեշտ։

«Ոչ այստեղի երեկո»֊ն իր հիմնադրած թատրոնում Եկատերինա Ելանսկայայի 1981թ․֊ին իրականացրած առաջին բեմադրություններից մեկի երկրորդ խմբագրությունն է, որի հիմքում ընկած է բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի պատմությունը 1916 թ․֊ին Պետերբուրգում կայացած մի բանաստեղծական երեկույթի մասին, որն ասես վերածվել է պոեզիայի կղզու՝ Առաջին համաշխարհային պատերազմի բորբոքուն ժամանակաշրջանում։







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 238 անգամ