Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ձողաձկան խավիար»֊ով փորձում են տեսնել ոչ միայն ծխացող ներկան․․․

03.20.2023

«Ձողաձկան խավիար»։ Այսպես է կոչվում Մոսկվայի «Էլեկտրոտեատր Ստանիսլավսկի» թատրոնի նոր բեմադրությունը, որի հերոսներն ապրում են համաճարակից հետո փոփոխված աշխաեհում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ռեժիսոր Իգոր Մակարովի բեմադրության մեջ տեղ գտած իրադարձությունները ստիպում են հերոսներին վերաիմաստավորել սեփական կյանքը և ամենօրյա կենցաղը։ Այդ դրությունը կարծես լույսի մեջ է առնում ամենօրյա աբսուրդը, որով ապրում են այսօրվա Ռուսաստանի բնակիչները։

Բեմադրությունը «պատմություն է, որը կարծես թե մնացել է քովիդյան անցյալում։ Բայց որոշակի օպտիկայի դեպքում մենք նրա մեջ տեսնում ենք ոչ միայն ծխացող ներկան, այլև փայլատակող ապագան։ Համաճարակը դեպի ապոկալիպսիս բացվող դարբաս է»,֊ նշել է ռեժիսորը և ավելացրել, որ դրան հակառակ «Ձողաձկան խավիար»֊ը նոր աշխարհ մուտք գործելու կետ է, որտեղ արարումը հաղթահարում է ավերն ու քաոսը։

Կոմիկականի և արկածների միջոցով բեմադրության հերոսները ներկայացնում է կյանքի հերոսական ընդվզումը ընդդեմ մահվան, արվեստինը՝ ընդդեմ թմրեցնող կենցաղի, սերն՝ ընդդեմ վախի։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 358 անգամ