Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

91֊ամյա լրգրողը գտնում է իր գործը և դառնում շատ մասսայական

04.10.2023

Մոսկվայում, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի «Սերն ըստ Մարկեսի»վերնագրով նոր բեմադրության պրեմիերայով բացվել է «Կեռասի անտառ» 18֊րդ փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»ին։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Եգոր Պերեգուդովը իր նոր բեմադրության համար գրական հենք է ընտրել Կոլումբիացի մեծ գրող Գաբրիել Մարկեսի ստեղծագործությունները։ Ըստ բեմադրիչի, Մարկեսի թեմաները «շատ տղամարդկային են, երբեմն դառը» հատկապես միայնության, տղամարդկային միայնության ժամանակ։

«Մեզ համար կարևոր թեման այն բանի գիտակցումն է, թե իրականում ինչ է սերը։ Մեր գլխավոր հերոսը մինչև 90 տարեկան ապրել է այն զգացողությամբ, որ սերը, պարզապես, կանանց թիվն է։ Եվ միայն 91 տարեկանում նրա հոգում կատարվում է վերագնահատում»,֊ նշել է ռեժիսորը և ավելացրել, որ, հանկարծ, հերոսը իր համար պարզում է, որ կա նաև հայրական սեր, բարեկամություն, վստահություն տղամարդու և կնոջ միջև․․․

Պերեգուդովը ընդգծում է, որ իր բեմադրությունն ավարտվում է «ոչ մարկեսային» ձևով, այլ ուրախ և բաց․․․

Բեմադրությունը լրագրող, 91֊ամյա Գաբիտոյի մասին է; Նա սիրահարվում է մի կնոջ, որին տեսնում է քնած։ Գաբիտոն միայն տեսնում է այդ կնոջը, իսկ մնացածը նա հորինում է, ստեղծագործում։ Նա սկսում է հաճախել այդ կնոջը։ Վերջինս քնած է, իսկ Գաբիտոն նրան պատմում է իր ողջ կյանքը, պատմում է բոլոր այն կանանց մասին, որոնց հանդիպել է կյանքի ընթացքում, պատմում է իր մանկության մասին․․․ Եվ այդ պատմությունների ընթացքում նա հասկանում է, որ սիրային հարաբերություններում ինքը ինչ֊որ պահի թեքվել է ոչ այն ուղղությամբ․․․

ի վերջո, ներշնչվելով իր նոր զգացմունքներով Գաբիտոն, Թախծոտ իմաստուն կեղծանունով սկսում է հրապարակել թերթային կարճ գրառումներ սիրո մասին, որոնք դառնում են շատ մասսայական․․․




Լուսանկարն ըստ՝ «snob.ru»֊ի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 384 անգամ