Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիրիլ Սերեբրեննիկով․ «Լինել, թե՝ չլինել դավաճան»

04.10.2023

Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով Եվրոպա տարագրված ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը նախապատրաստվում է Փարիզի օպերայում բեմադրել գերմանացի դասական Ռիխարդ Վագների «Լոենգրին» օպերան; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am>-ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Դա կլինի մասշտաբային բեմադրություն՝ բեմում մեծաքանակ մարդկանց առկայությամբ, բայց և ոչ այնքան մասշտաբային դեկորացիաներով»,֊ ասել է Սերեբրեննիկովը։ Նա նշել է, որ բեմադրության հերոսները կհայտնվեն ոչ դյուրին հանգամանքներում և պետք է հանդես գան որոշակի ձևով՝ որոշակի կարծր պատճառների ճնշման ներքո։ Ռեժիսորը նշել է, որ հերոսները կբախվեն հավատի, սիրո, արյան, խելագարության, դավաճանության հետ։ «Լինել, թե՝ չլինել դավաճան»,֊ այս հարցով է ամփոփել Սերեբրեննիկովն իր ապագա բեմադրության մեջ բարձրացրած հարցադրումը, սակայն նաև նշել, որ այնտեղ գլխավորը լինելու են պատերազմի և խաղաղության մոտիվները։

Սերեբրեննիկովը առաջին անգամ չէ, որ անդրադառնում է Վագների ստեղծագործություններին։ 2021թ․֊ին Վիենայի պետական օպերայում նա թողարկել է գերմանացի կոմպոզիտորի վերջին օպերան՝ «Պարսիֆալը»։ Նշենք որ «Լոենգրին»֊ը, ի տարբերություն «Պարսիֆալ»֊ի, աչքի է ընկնում կյանքով իմաստնացած և փորձ կուտակած հանճարին բնորոշող մակարդակով։ Սերեբրեննիկովը կարծում է, որ այդ երկու օպերաները արտացոլում են մարդու և մեծ արվեստագետի կյանքի տարբեր կողմերը։

«Վագներին չի կարելի կրճատել մինչև ինչ֊որ ավելի փոքրրի, ավելի պարզունակի,֊ նշել է Սերեբրեննիկովը,֊ նրա գործերում բազմաթիվ թեմաներ, շերտեր, հարցեր, ենթատեքստեր կան ինչպես երաժշտական, այնպես էլ թատերական առումով»։

Նրա կարծիքով Վագները գրել է մարդկային բնույթի մասին օպերաներ։ Մարդու բնույթը շատ ճկուն է, փոփոխական և բարդ՝ մի կողմից մութ, և շատ վառ փայլող՝ մյուս կողմից։

«Յուրաքանչյուր մարդու դիմանկարը չի կարող պատրաստվել միայն մեկ գույնով։ Մեզ անհրաժեշտ է գտնել այդ բազմաշերտությանը տանող ճանապարհը այն պարզունակ իրերից, որոնք մեզ շրջապատում են»,֊ ընդգծել է Սերեբրեննիկովը; Նա առաջարկում է խորանալ վագներյան աշխարհում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 126 անգամ