Բեռլինյան FIND փառատոնն առցանց տիրույթում 04.26.2023
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկել է FIND (Festival Internationale Neue Dramatik) փառատոնը, որը հետհայաց ներկայացնում է Նյու֊Յորքի «The Wooster Group» թատերական ընկերությունում Էլիզաբեթ ԼեՔոմփթի պատրաստած բեմադրությունները։ Փառատոնային ցուցադրությունները հեռարձակվում են նաև առցանց տիրույթում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « oteatre.info»֊ին։
Սա երրորդ դեպքն է, երբ բեռլինի FIND փառատոնը իր ծրագրում շեշտը դնում է համաշխարհային թատրոնի նշանակալից գործիչներից մեկի վրա։ Մինչ այս փառատոնն իր հանդիսատեսների ուշադրությունը հրավիրել է Անխելիկա Լիդդելի (2021թ․) և Ռոբեր Լեպաժի (2022թ․) աշխատանքների վրա։
Էլիզաբեթ ԼեՔոմփթի «The Wooster Group» անվանումով թատրոնը ի հայտ է եկել կես դար առաջ՝ Մանհեթենի գարաժներից մեկում, որին վիճակված էր ամբոձջովին փոխելու թատերական լեզուն և վերածվելու հետդրամատիկական թատրոնի առաջատարերից մեկը։
FIND֊2023֊ի հիմնական ծրագրում այս թատերախմբի երկու նոր աշխատանքներն են՝ Էլիզաբեթ ԼեՔոմփթի բեմադրությամբ («A PINK CHAIR (In Place of a Fake Antique)» և NAYATT «SCHOOL REDUX»):
Բացի այդ, առցանց տիրույթում հնարավոր կլինի դիտել նյու֊յորքյան կոլեկտիվի ևս 4 այլ բեմադրությունների տեսագրությունները։ Ապրիլի 30֊ին «Brace up!»՝ ըստ Չեխովի «Երեք քույրեր» պիսի, «House/Lights»՝ ըստ Գերթրւդ Սթայնի, «Բժիշկ Ֆաուստը վառում է կրակներ» ստեղծագործության և Ջոզեֆ Փ․ Մաուրիի «Օլգա․ Ամոթի տուն« ֆիլմի, «To you, the birdie!»՝ ըստ Փոլ Շմիդտի «Ֆեդրա» ստեղծագործության և շեքսպիրյան ողբերգությունը և Ռիչարդ Բըրթոնի կատարմամբ «նկարահանված ֆիլմը վերաիմաստավորող «Համլետ»֊ը։
«The Wooster Group» թատրոնի բեմադրությունները կարելի դիտել անվճար՝ հետևյալ հղումով՝ FIND փառատոն