Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժամանակակից խորեոգրաֆիայի փառատոնը Պարի միջազգային օրվա նախօրեին

04.28.2023


Այսօր, ապրիլի 28֊ին, Ռուսաստանի մայրաքաղաքում «Ուղերձ» խորագրով կմեկնարկի ժամանակակից խորեոգրաֆիայի մուլտիդիսցիպլինար «Context. Diana Vishneva» փառատոնը, որը մեկ տարածության մեջ է հավաքում խորեոգրաֆներին, երաժիշտներին և դրամատիկական արտիստներին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանում անցկացված 10 ավանդական փառատոների, կազմակերպիչները որոշել են անցնել նոր ձևաչափի։

«Այսօր մեզ համար նոր փուլ է սկսվում։ Լավ է, որ մենք այս բանին մոտեցել ենք մեծ փորձառությամբ և լիարժեք ըմբռնմամբ, որ աշխարհը փոխվում է, և մենք այդ անկայունության և բարդության մեջ փնտրում ենք մեր նոր ճանապարհը, սկսում ենք գրել մեր նոր պատմությունը»,֊ հայտարարել է փառատոնի ղեկավար Դիանա Վիշնյովան։

Ըստ Վիշնյովայի, իր հիմնադրած փառատոնի տրանսֆորմացիան անխուսափելի է։ Նա, այդպիսի փոփոխության մի դրսևորում է դիտարկում, օրինակ, այն հանգամանքը, որ թատերաշրջանային ձևաչափը փոխարինելու են ամբողջ տարվա ընթացքում անընդհատ գործունեությամբ։

«Տասը տարիները մեզ հանգեցրել է ոչ միայն խորեոգրաֆներին, այլև ժամանակակից արտիստներին միավորելու և նրանց շուրջ նախագծեր ստեղծելու գաղափարին։ Այդ գիծը մենք կշարունակենք նոր տարում, և դա մեզ համար կհանդիսանա գլխավորը»,֊ ընդգծել է փառատոնի ղեկավարը։

Ապրիլի 28֊ին, Պարի միջազգային օրվա նախօրեին, փառատոնը հանդիսատեսներին կներկայացնի «Ուղերձ» պարային նախագիծը, որը հիմնված է « ողջ աշխարհի խերեոգրաֆների տեքստերի և պարի միավորող ուժի մասին ռուսաստանցի հեղինակների խորեոգրաֆիական ասույթների վրա»։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 576 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների