Դրամատուրգն առաջարկում է խորասուզվել ժամանակակից դժոխքում
11.30.2023

Այն ներկայացվել է «ընթերցում֊պերֆորմանս» ձևաչափով։
Պիեսը հանդիսատեսին առաջարկում է խորասուզվել ժամանակակից դժոխքում, որը «նյութականացվում է» Ֆրանսիսկո Գոյայի, Իորենիմ Բոսխի, Սալվադոր Դալիի, Գյուստավ Դորեի նկարների միջոցով։
Ասենք, որ մինչև ռուս֊ուկրաինա կան պատերազմը Ասյա Վոլոշինայի ստեղծագործությունները հաջողությամբ բեմադրվում էին Ռուսաստանի տարբեր թատրոններում։ Սակայն պատերազմն սկսվելուց հետո նրա պիեսների հիման վրա ստեղծված բեմադրություններն ամենուր հանվում են խաղացանկերից։ Նշենք նաև, որ Վոլոշինան դեմ էր արտահայտվել այդ պատերազմին, ապա՝ հեռացել Ռուսաստանից։
Դրամատուրգի նկատմամբ կանխակալ վատ տրամադրվածությունը այնքան է ուժգնացել, որ, նույնիսկ, Պետերբուրգի «Վասիլևսկի վրայի թատրոնի» խաղացանկից հեռացրել են արվեստագետի պատրաստած բեմադրությունը՝ ըստ Գոգոլի «Մեռած հոգիների», որն այս թատրոնի խաղացանկում էր դեռևս 2019թ․֊ից։։