Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահվան սպառնալիքներ «Երեք խոզուկներ»֊ը ռևիզոնիզմի ենթարկելու համար

06.21.2024


Գերմանացի նկարչուհի Սոֆիա Սուսմիլխը լրատվամիջոցներին պատմել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել այն բանից հետո, երբ ներքին Սաքսոնիայի Օսնաբրյուք քաղաքի գեղարվեստի թանգարանում անցկացվող իր ցուցահանդեսը դարձել է վեճի առարկա աջ կենտրոնամետ քաղաքական գործիչների միջև: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artnews.com»֊ին։

Ցուցահանդեսում ներկայացվել են քանդակներ,պերֆորմանսներ, տեքստիլից պատրաստված առարկաներ, տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ներկայացնում են հանրահայտ «Երեք խոզուկներ» հեքիաթի նկատմամբ ռևիզոնիստական մոտեցումներ: Պերֆորմենսներից մեկի մեջ հնչում է երաժշտություն՝ Սուսմիլխի խոսքերով։ Այդ երգերում արտահայտվում են մարդակերների տեսանկյունները երեխաների մասին, որոնց, ի դեպ, մարդակերները որսում են՝ միաժամանակ ձգտելով պաշտպանել նրանց իրենց ստամոքսներում:

«Հեքիաթները հստակ տարբերակում են բարին և չարը: Ենթադրվում է, որ նրանք մեզ սովորեցնում են, թե ինչպես լավ և ճիշտ վարվել », - նշվում է շոուի նկարագրության մեջ և ավելացվում, որ, սակայն «այս ցուցահանդեսը ցույց է տալիս, որ դա այնքան էլ պարզ չէ: Ո՞վ է իրականում որոշում, թե որն է լավն ու ճիշտը»։

Միջոցառման նկարագրության մեջ նշվում է, որ ներկայացումը և դրա հետ կապված ցուցահանդեսը վերաբերում են «թեմաներին, որոնք կարող են ուժեղ հույզեր և հիշողություններ առաջացնել, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, վիժումները և երեխա չունենալը», և որ 16 տարեկանից ցածր երեխաներին ոչ ստեղծագործությունը, ոչ էլ ցուցադրությունը խորհուրդ չի տրվում:

Նշենք, որ այս ցուցադրությունը, որը թանգարանում նմանատիպ թեմաների վրա կենտրոնացած ծրագրերի ավելի մեծ շարքի մի մասն է, քննադատվել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության՝ աջ կենտրոնամետ կուսակցության որոշ անդամների կողմից:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 30 անգամ