Քրիստոֆ Մարթալերը որպես աբսուրդը ցույց տալու իսկական վարպետ10.31.2024
Օրերս Շվեյցարիայում, Բազելի դրամատիկական թատրոնում, աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Քրիստոֆ Մարթալերը ներկայացրել է իր նոր՝ «Բժիշկ Վայտցենրոյտերի կտակը՝ ցանակալին իրականի տեղ դնելու սխալը» բեմադրությունը։ Այդ մասին տեղակացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։
Քրիստոֆ Մարթալերը բեմական հումորի զարմանալի զգացողություն ունի։ Թվում է, թե ի՞նչ մի ծիծաղելի բան կա այն իրավիճակի մեջ, երբ հարուստ տան ճաշասենյակի պատին կախված տղամարդու մեծ դիմանկարը պարբերաբար թեքվում է, իսկ այստեղ կարգուկանոն է պահպանում տարեց, հանգստացող տղամարդը։ Արդյո՞ք մարդը ստիպված է անընդհատ շտկել թեքվող այդ պատկերը։
Բայց Մարթալերը սովորականի մեջ կատակերգականը գտնելու, անհատի ու հասարակության կյանքի «կոտրված» ծիսակարգը զգալու, միաժամանակ ծիծաղելու և տխրելու, դիտողին նրբանկատորեն, բայց սրատեսի աչքերով դատապարտվածությունը և աբսուրդը ցույց տալու իսկական վարպետ է:
Բեմադրության մեջ ամեն ինչ տարօրինակ է և անհեթեթ։
Բեմն առանց պատուհանների սենյակ է, որը զարդարված է անցյալ դարի ոճով։
Բեմադրության բոլոր 7 հերոսներն այստեղ հայտնվում են փայտե վահանակներով ծածկված պատի մեջ պատկերված կեղծ բուխարու ճեղքով։ Նրանք երեք կին և չորս տղամարդ են։ Նրանք Վաթցենրոյթերի տանը հավաքվել են ընտանեկան տոնակատարության:
Բայց նրանց արգելվում է նստել առատորեն դրված սեղանի մոտ։ Սպասավորը նրանց արագ֊արագ ետ է ուղարկում իրենց եկած ճանապարհով՝ դեպի «բուխարին», իսկ մատուցողուհիները սեղանի վրայից հավաքում են սպասքն ու բուտաֆորական հյուրասիրությունը։ Այնպես որ , հյուրերը ստիպված են երեկոն անցկացնել դատարկ սեղանի շուրջ։
Նրանք հավաքվել են նշելու գուցե երկար ժամանակ իրենցից դռների ետևում թաքցրած թավջութակահար Նադյայի ծննդյան տարեդարձը, իսկ գուցե և՝ Կլաուսի և Մարիայի ոսկե հարսանիքը։ Բայց պարզվում է, որ Կլաուսն ու Մարիան վաղուց մահացել են, իսկ նրանց մոխիրով լցված աճյունասափորը պահվում է հյուրասենյակի դարակներին շարված ընտանիքի տասնյակ մահացած այլ անդամների սափորների հետ․․․
Քրիստոֆ Մարթալերին ժամանակին անվանում էին «թատերական Էյնշտեյն»: Նա կարծես տիրապետում է թատերական ժամանակը ձգելու կախարդությանը։ Նա կարողանում է անորոշ ժամանակով վերացնել բեմական իրադարձությունների անհրաժեշտությունը և հանդիսատեսին ստիպում սպասել առանց հույսի, լսել՝ առանց հասկանալու ձգտման և բառացիորեն սեփական մաշկի վրա զգալ թատերական իրականության վայրկյանները, րոպեները և ժամերը․․․
նա ձանձրալի ու համառ ձևապաշտ չէ։ Նա սրամիտ է, ծաղրող և երգիծաբան։ Նա բեմում ցույց է տալիս մարդկանց, որոնք հայտնվում են առաջընթացից դուրս, կեղծավորների և պահպանողականների, ովքեր շարունակաբար հաճույք են ստանում իրենց զբաղեցրած դիրքից: Նրանցից յուրաքանչյուրը վստահ է իր կարևորության և հարստության վրա, բայց բոլորը, թեև ոչ աղքատ, այլ տգեղ և ոչ նորաձև հագնված, իրենց հետ կրում են ինչ-որ բյուրոկրատական ժողովի մթնոլորտ, որտեղ տիրում է պարկեշտ թվացող անզգայությունը, և միևնույն ժամանակ. շփոթմունք, որը վերածվում է անտարբերության․․․
Հասարակության սովորությունների «շարունակականության» մասին կարելի է դատել նրանով, թե ինչպես է փոխվում պատին կախված դիմանկարը։ Ժամանակ առ ժամանակ բժիշկ Վատցենրոյթերը հայտնվում է նոր ոճով՝ սկզբում քիչ թե շատ իրատեսական, հետո կուբիստական, հետո էքսպրեսիոնիստական, իսկ հետո մոդեռն։ Արվեստի դարաշրջանները փոխվում են, բայց մարդիկ՝ ոչ այնքան։
Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա կարծես թե բեմում ամեն ինչ գնում է դեպի անկում և ոչնչացում։ Նրանք դեռ ժամանակ ունեն զվարճանալու, և նույնիսկ պարում են ինչպես փոքրիկ գնացք՝ բռնելով միմյանց ուսերից: Բայց հետո աթոռները փլվում են հյուրերի տակ, իսկ քիչ անց թվում է, թե նրանք բոլորովին մեռած են։
Իսկ Նադյան շարունակում է թավջութակ նվագել երկար, երկար, այնքան երկար, որ դա այլևս նշանակություն չունի․․․