Թագուհին երեկո կանցկացնի իր և իր ընտանիքի անդամներին մարմնավորած դերասանների հետ
02.14.2014

Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն նաև այն դերասանները և դերասանուհիները ովքեր տարբեր ժամանակների հանդես են եկել թագավորական ընտանիքի անդամների դերերով:
Զրույցների և թագուհու հետ հյուրերի անմիջական հաղորդակցումից բացի, ժամանակ կհատկացվի նաև ելույթների համար: Հաղորդվում է, որ Ելիզավետա 2-րդն անձամբ կդիտի իր կերպարը մարմնավորած Հելեն Միրրենի խաղը, որի համար դերասանուհին 2007թ.-ին արժանացավ «Օսկարի»:
Թագուհու նախաձեռնած միջոցառմանը կմասնակցեն նաև Քեյթ Բլանշեթը, ով խաղացել է 16-րդ դարի ձևաչափի անգլիական ինքնակալությունը ներկայացնող «Ելիզավետա» ֆիլմում, Հելեն Բոնեմ Քարտերը, ով նկարահանվել է «Թագավորն է խոսում» ֆիլմում՝ կատարելով Ելիզավետա 2-րդի մոր դերը, ինչպես նաև Ջուդի Դինչը, Մերիլ Սթրիփը, Սանդրա Բալոքը, Դևիդ Թեննանթը, Հյու Լորին, Ջեյմս Ֆոքսը և ուրիշներ: