Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքային թատրոնները դեմքով շրջվում են դեպի տարածաշրջաններ

03.06.2014


«Ռուսաստանում թատրոնների հյուրախաղային գործունեության համար հատկացված ընդհանուր գումարը 300 մլն ռուբլի է: Այդ գումարի մեջ են ներառված մի քանի նախագծեր, որոնցից մեկը հանդիսանում է մեր կենտրոնը: Բացի այդ ֆինանսական միջոցներով պետք է տարածաշրջաններում իրականացվեն բոլոր հյուրախաղերը»,- այդ մասին «izvestia.ru»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ի հյուրախաղերի օժանդակության նորաստեղծ դաշնային կենտրոնի ղեկավար Եվգենիա Շերմենևան:

Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ թատերական հյուրախաղերը կենտրոնացված ձևով կազմակերպելու կոչված Մշակույթի նախարարության կողմից ստեղծված կառույցը պետք է կանոնակարգի մայրաքաղաքային թատրոնների ուղևորությունները տարածաշրջաններ, ինչպես նաև առանձին քաղաքներում ժամանակակից թատրոնի հետ սերտորեն շփվելու հնարավորություններ ստեղծի:

Շերմենևան ասել է, որ թատերահրապարակների զարգացման համար նույնպես պետք է ֆինանսական միջոցներ հայթայթվեն, քանի որ լավ թատերախմբերը պարզապես չեն կարող գնալ և հանդես գալ վատ բեմահարթակներում, դրանով իսկ իջեցնելով իրենց ներկայացումների մակարդակը:

Նա նշել է, որ ընթացիկ տարին թատերական հյուրախաղերի կազմակերպման առումով փորձնական է, բայց ինքը հուսով է, որ այս աշխատանքային եղանակը կվերածվի նորմալ գործող աշխատանքային կառույցի:
    Դիտվել է 1198 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների