Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մանրամասներ, որոնք, անգամ, ներկայացումը դահլիճից նայողներին հասանելի չեն

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը հետևելով եվրոպական և մոսկովյան առաջատար մի շարք առաջատար թատրոնների օրինակին, առաջին անգամ համացանցի ձևաչափով, ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Ավագ որդին» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «krasmix.ru»-ին:

Իր բեմադրությունը այս եղանակով հանդիսատեսին թատրոնը ներկայացնում է առաջին անգամ: «Մեր համար սա փորձ է: Իհարկե մենք ցանկանում ենք հրավիրել ժամանակակից մարդկանց ուշադրությունը, ովքեր սովոր են իրենց ձեռքերում «խելացի» բջջային հարմարություններով անընդհատ գտնվել համացանցի տիրույթում: Բացի այդ մեր տարածաշրջանը շատ մեծ է և սա յուրահատուկ հնարավորություն է նրանց համար, ովքեր չեն կարող գալ մեր մոտ»,-նշել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Օլեգ Ռեբկինը:

Նրա ասելով «Ավագ որդին» ներկայացումը թատրոնի լավագույն բեմադրություններից է, որը սակայն շուտով դուրս է բերվելու խաղացանկից: Համացանցով ցուցադրվելու օրը՝ փետրվարի 25-ը, ներկայացումը դիտելու վերջին հնարավորություններից մեկն է լինելու: Ըստ ռեժիսորի համացանցային դիտումը կներկայացնի նույնիսկ այնպիսի մանրամասներ, որոնք, անգամ, ներկայացումը դահլիճից նայողներին հասանելի չի:

Ուղիղ ցուցադրությունն ու միաժամանակյա տեսագրությունը պիտի իրականացվի 5 տեսախցիկների միջոցով:
    Դիտվել է 203 անգամ
    1234567