Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ տնօրենի, պետք է թատրոններին հատկացվող դրամաշնորհները բաշխել առավել ճկուն ու թափանցիկ


Խոսելով ժամանակակից թատրոնի հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին Մոսկվայի Ազգությունների պետական թատրոնի տնօրեն Մարիա Ռևյակինան առաջինը կարևորել է վաստակած հանգստի գնացող արտիստների թոշակի հարցը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նա նշել է, որ Ռուսաստանում շատ թատրոններ այսօր ինքնուրույն ինչ-որ հնարավորություններ են գտնում ծերացաց արտիստներին, իրենց մեծություններին օժանդակելու համար: Այս հարցում նա կարևորում է «երկրի բոլոր ստեղծագործական միություններից ամենահզոր թատերական գործիչների միությանը»: Ռևյակինայի կարծիքով գուցե միության միջոցով հնարավոր լինի մշակել թոշակային դրամաշնորների հարցը՝ այսինքն «ստեղծել յուրահատուկ կենսաթոշակային հիմնադրամ և միության միջոցով լրացուցիչ դրամաշնորհներ հատկացնել թոշակի անցած արտիստներին:

Մարիա Ռևյակինան թատրոնին առնչվող հիմնախնդիրների երկրորդ կարևոր ուղղությունը համարում է այսօր Ռուսաստանի նախագահի կողմից թատրոններին հատկացվող դրամաշնորհների բաշխումն առավել ճկուն ու թափանցիկ դարձնելը: Ըստ նրա այդ հարցը նույնպես պետք է լուծվի երկրի Թատերական գործիչների միության մակարդակում՝ այլ թատրոնների ղեկավարների հետ ընդհանուր համաձայնությամբ:

Երրորդ կարևոր հարցը Մոսկվայի առաջատար թատրոններից մեկի տնօրենը համարել է մշակույթի մասին օրենքի ընդունումը, որի նախագծի մշակման ուղղությամբ կրկին աշխատանքներ են սկսվել և որտեղ կարևոր է նաև թատրոնների ակտիվ մասնակցությունը:

Չորրորդ կարևոր հիմնախնդիրը Ռևյակինան համարել է երկրի մշակույթը կառավարող մարդկանց գործից անտեղյակությունը:

Ըստ նրա այս ցավոտ խնդրի լուծման բանալին կրկին թատերական գործիչների միության հետ համագործակցությունն է, որտեղ ձևավորվում է պրոֆեսիոնալ կարծիք, որը աշխատում է թատերական գործունեությանն առնչվող տարբեր հանձնաժողովների հետ: Ռևյակինայի կարծիքով այդ ստեղծագործական միությունը պետք է լիիրավ մասնակցի մշակույթի նախարարությունում հրատապ և խիստ կարևոր թեմատիկ հարցերի քննարկումներին:

Մարիա Ռևյակինան իր առաջարկություններն ամփոփել է պետական և մունիցիպալ պատվերների մասին Ռուսաստանում մշակվող դաշնային օրենքի վերաբերյալ իր կարծիքը բարձրաձայնելով: Նա նշել է, որ օրենքը սահմանում է «այսպես կոչված» սոցիալական պատվերի դրույթ, որը ծայրահեղորեն վտանգավոր է:

Ըստ նրա այդ դրույթը վկայում է, որ չկա ցանկություն հասկանալու ստեղծագործության յուրահատկությունը, որտեղ անընդունելի է ցանկացած պատվեր, նույնիսկ, եթե դա անվանվում է սոցիալական:
    Դիտվել է 132 անգամ
    12345678