Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձերի ժամանակ երաժիշտի մոտ զարգացել է Մենյերի հիվանդություն



Բրիտանացի ալտահար Քրիս Գոլդշայդերը, որի լսողությունը լուրջ վնասվել է Լոնդոնի Արքայական օպերայում փորձերից մեկի ժամանակ, դատարանի որոշմամբ կստանա փոխհատուցում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

Գոլդշայդերը պնդել է, որ իր լսողության հետ կապված լուրջ հիմնախնդիրների պատճառը Ռիխարդ Վագների «Վալկիրիա» օպերայի փորձերի ժամանակ ստացած ակուստիկ շոկն է:

Արքայական օպերայի ղեկավարությունն էլ իր հակափաստարկն էր առաջ քաշել, որի համաձայն փորձերի ժամանակ երաժիշտի մոտ զարգացել է Մենյերի հիվանդություն (լսողության աճող թուլացմամբ ուղեկցվող ներքին ականջի հիվանդություն):

Լոնդոնի Բարձ դատարանի դատավորը, սակայն, որոշել է, որ օպերայի ղեկավարության նշած համընկնումը հիվանդության վերաբերյալ քիչ հավանական է: Դատավորը նաև չի համաձայնվել նրանց այն պնդման հետ, որ լսողության որոշ վնասվածքները անխուսափելի են և պրոֆեսիոնալ երաժշտի համար արդարացված: Դատավորը հայտարարել է, որ «երաժիշտները օրենքով պաշտպանված են այնպես, ինչպես ցանկացած այլ աշխատակից»:

Գոլդշայդերին հասցված վնասի չափը կգնահատվի ավելի ուշ: Նա հայտարարել է, որ դատական այս նախադեպը կկանխի երաժիշտների հետագա վնասումը: Նա հույս է հայտնել, որ Արքայական օպերան և համանման այլ հաստատությունները կվերանայեն նվագախմբի համար տարածքների հատկացման իրենց կանոնները և դրանց կառուցվածքում կկատարեն անհրաժեշտ փոփոխություններ:

Բանն այն է, որ 2012թ.-ի սեպտեմբերի 1-ին, Վագների օպերայի փորձի ժամանակ Քրիս Գոլդշայդերը նստած է եղել ուղիղ նվագախմբի փողային գործիքների հատվածի դիմաց: Այդ փորձի ժամանակ ձայնային ճնշման մակարդակը նվագախմբի փոսի այդ հատվածում գերազանցել է 130 դեցիբալը, որը համարժեք է հրթիռային շարժիչ աղմուկին:

Երաժիշտը կարծում է, որ ինքը տուժել է ակուստիկ շոկից, որը իր մեջ առաջացրել են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են աղմուկը ականջներում, գլխապտույտը, հիպերկուզիան (Ձայնի նկատմամբ կտրուկ առաջացող ցավոտ արձագանք):

Գոլդշայդերը Լոնդոնի Արքայական օպերայում աշխատում էր 2002թ.-ից: 2014թ.-ին ստացած վնասվածքի պատճառով նա ստիպված էր ազատվել աշխատանքից:

«Ես 18 ամիս եմ կորցրել, որպեսզի վերականգնվեմ և վերադառնամ գործիս, սակայն, դժբախտաբար, այդպես էլ չկարողացա դա անել»,- հայտարարել է երաժիշտը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 96 անգամ
    12345678