Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լավագույն է ճանաչվել հարազատներին սպանել ցանկացողի մասին պատմող մյուզիքլը

06.12.2014

Ըստ «Tony Award» 68-րդ թատերական մրցանակաբաշխության, 2014թ.-ին Բրոդվեյում լավագույն մյուզիքլ է ճանաչվել «Սիրո և սպանության համար ջենտլմենի ուղեցույց» երաժշտական ներկայացումը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մյուզիքլը հաղթող է ճանաչվել նաև երեք, այդ թվում նաև «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում: Իսկ ընդհանրապես, նշենք, որ այդ երաժշտական կատակերգությունը ներկայացված է եղել մրցանակային 10 անվանակարգերում:

«Սիրո և սպանության համար ջենտլմենի ուղեցույց»-ը պատմում է մի երիտասարդի արկածների մասին, ով իմանում է, որ ունի ազնվական ծագում և որոշում է սպանել իր ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի ստանա խոշոր ժառանգություն:

Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2013թ.-ին:

Մրցանակային հանձնաժողովը Բրոդվեյի թատրոնների աշխատանքները գնահատել է 26 անվանակարգերով: 2014թ.-ի լավագույն ներկայացում է ճանաչվել «Այս ամբողջ ճանապարհը» բեմադրությունը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Բրայան Քրենսթոնը:

«Tony Award» ամենամյա մրցանակը շնորհվում է ամերիկյան թատերական արվեստի զարգացման համար: Այն այդպես է անվանվել ի պատիվ դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր Անտուանետ Փերրիի, ով կյանքից հեռացել է 1946 թ.-ին: «Tony Award» -ը համարվում է թատերական արվեստում նույնական է, ինչ կինեմատոգրաֆիայի մեջ «Օսկարը», Երաժշտության մեջ՝ «Գրեմմին» և «Էմմին» հեռուստատեսային արվեստում:

Մրցանակակիրներին տրվում է պատվանդանին ամրացված շքանշան, որի մի կողմում պատկերված է ողբերգակի և կատակերգակի անտիկ դիմակներ, իսկ մյուս կողմում՝ Անտուանետ Փերրիի կիսադեմը:
    Դիտվել է 1146 անգամ