,,Գենեզիս,, ներկայացման համար նրան պետք եկավ ձիու կտրված գլուխ07.02.2014
Մոսկվայի Միկոյանի անվան մսի կոմբինատի տարածքում, գետնի տակ,16 մետր խորության վրա, որտեղ գտնվում է ,,Collector,, ցուցատաղավարը, կկայանա եվրոպայում սկանդալայինի համբավ վայելող ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչիի ,,Հուլիոս Կեսար: Դրվագներ,, մոնոներկայացման ցուցադրությունը: Այս իրադարձությունը կկայանա Ռուսաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 29-ին մեկնարկելիք մոնոներկայացումների ,,Solo,, փառատոնի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,teatral-online.ru,,-ին:
Հանդիսատեսին կներկայացվի 1997թ.-ին բեմականացված ներկայացման նոր տարբերակը, որում բեմադրիչը կենտրոնացել է խոսակացական օրգաններից զրկված մարդու մարմնի հետազոտության վրա: Եվրոպացի քննադատները այս ներկայացումն անվանում է ,,չափազանց նատուրալիստական, որը բառացիորեն ֆիզիկական զզվանք է առաջացնում նույնիսկ նրանց մոտ, ովքեր արդեն եվրոպացի վարպետի ձեռագիրն ընթերցելու մեծ փորձ ունեն,,:
Գլխավոր հարցը, որին նվիրված էԿաստելուչչի յուրաքանչյուր ներկայացումը, այն է, թե արդյոք ,,ինչ է իրենից ներկայացնում ողբերգությունը, և արդյո՞ք այն հնարավոր է այսօր,,:
Պատասխանի որոնումներում նա չի վախենում օգտագործել թեմաներ և մեթոդներ, որոնք երկար ժամանակ արգելված տաբուներ են եղել՝ կրոնը, զգայականությունը, կաթոլիկական մշակույթը, մահը, բռնությունը:
Կաստելուչչին ռեժիսոր է սիրտ խառնելու չափ: ,,Գենեզիս,, ներկայացման համար նրան պետք եկավ ձիու կտրված գլուխ: Ձիու գլուխը գտնվեց: Բոլորը ապշած հարցնում էին, թե մաեստրոյի ինչի՞ն է պետք այն: Պարզվեց, որ դա պետք էր այն բանի համար, որ այն ճխլեին ոտքերի տակ, քանի որ միայն այդ եղանակով է հնարավոր ստանալ Ադամի ոսկորների խշխշոցի ձայնը:
,,Երբ ես մտածում եմ թատրոնի մասին, ես միշտ մտածում եմ ողբերգության մասին: Այն շատ մեծ է: Այն միշտ հուշարձան է: Դա մարդկային երևակայության ստեղծած ամենաուժեղ ձևն է: Ողբերգությունը՝ դա մսաղաց է, կերպարները մտնում են դրա մեջ՝ ինչպես մսի անդեմ կտորներ: Եվ կարևոր է այդ զգացումը առաջացնել նաև հանդիսատեսի մեջ,, ,- ասում է Ռոմեո Կաստելլուչին: