Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատանիների համար պետք է բեմադրել առանց աղավաղումների ներկայացումներ

07.04.2014


ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին կարծում է, որ պետք է բարեփոխվեն երկրի բոլոր պատանի հանդիսատեսների թատրոնները և կոչ է արել չտարվել դասականների «նոր մեկնաբանություններով»: Այդ մասին «INTERFAX.RU»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը :

«Պետք է արագ կարգով բարեփոխել պատանի հանդիսատեսի տարածաշրջանային բոլոր թատրոնները, որպեսզի դրանցում բեմադրվեն դպրոցական ծրագրերին համապատասխան ներկայացումներ»,- հինգշաբթի օրը կայացած ազգամիջյան հարաբերությունների հարցերով նախագահական խորհրդի ժամանակ ասել է Մեդինսկին:

Պատանի հանդիսատեսի թատրոնում պետք է բեմադրել դասական գործեր, որոնք տեխնոլոգիապես կլինեն ժամանակակից, սակայն առանց էական աղավաղումների և «նոր մեկնաբանության տեսք ունեցող տարօրինակությունների»,- նշել է նախարարը:

«Մեկ էլ տեսար գոգոլյան «Ռուս-եռյակն» անսպասելիորեն վերածվում է աղբանոցի մոտ խելքներին զոռ տվող ալկոհոլիկների եռյակի, ինչպես դա հանդիպել է Մոսկվայի թատրոններից մեկում: Հենց այդպիսի կերպար էր ստեղծվել «Մեռյալ հոգիների» ցուցանակի տակ»,- բարկացած նշել է Մեդինսկին:
    Դիտվել է 1015 անգամ