Մնջախաղի փառատոն Ծաղկաձորում08.04.2014
Օգոստոսի 10-14 Ծաղկաձորում տեղի կունենա Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը:
Փառատոնին մասնակցում են թատերախմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ բեմարվեստի այս ոլորտում հարուստ ավանդներ ունեցող այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ճապոնիան, Ֆրանսիան, Թայլանդը, Իրանը, Գերմանիան, Իսպանիան: Փառատոնի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի ընդհանուր առմամբ մոտ 15 բեմադրություն:
Ըստ «cultural.am»-ի փառատոնի ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև վարպետաց դասեր:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: