Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մյուզիքլ Ջամյկայի ռեգգի երաժշտությունը տարածողի մասին

08.20.2014

Ամերիկայի Բալթիմոր քաղաքում կբեմադրեն Ջամյկայի ռեգգի երաժշտության լեգենդ Բոբ Մարլիի մասին մյուզիքլ: Այդ մասին «bigstory.ap.org»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մյուզիքլը կկրի «Մարլի» վերնագիրը, ամբողջությամբ կկառուցվի երաժշտի ստեղծագործությունների հիման վրա, կբեմադրվի Բալթիմորի «Center Stage» թատրոնում և հանդիսատեսներին կներկայացվի 2015թ.-ի մայիսի 6- 14-ին:

Մյուզիքլը կանդրադառնա 1975-1978թթ.-երի իրադարձություններին, երբ Մարլիի դեմ տեղի ունեցավ մահափորձ և դրանից հետո նա տարագրվեց Լոնդոն: Այդ ժամանկներին են վերաբերում նրա ստեղծագործությունների այնպիսի ժողովածուները, ինչպիսիք են «Exodus»-ը, «Kaya»-ն և «Rastaman Vibration»-ը, որոնց մեջ էին նաև նրա ճանաչված «Jamming», «Three Little Birds» և «Roots, Rock, Reggae» երգերը:

Ներկայացումը կբեմադրի Բալթիմորի «Center Stage» թատրոնի գեղարվեստական ղեկավար Քվամե Քվեյ-Արման: Այդ գործում նրան կաջակցի Նյու-Յորքի հասարակական թատրոնի գեղարվեստական ղեկավար Օսկար Յուստիսը, ով էլ կգրի մյուզիքլի տեքստը:

Բոբ Մարլին համաշխարհային հռչակ է ստացել որպես Ջամյկայի ռեգգի երաժշտության տարածող:
    Դիտվել է 915 անգամ