Ցուցահանդես՝ նվիրված Լևոն Հայրապետյանի պաշտպանությամբ հանդես եկած արտիստին09.02.2014
Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանում սեպտեմբերի 4-ին կբացվի «Տխուր է, բայց ծիծաղելի» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Երկիծանքի թատրոնի 90 և այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտի 80-ամյակին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ցուցադրանքի առաջին հատվածում տեղ են գտել թատրոնի պատմությանը և այնտեղ աշխատող մարդկանց նվիրված բազմաթիվ ցուցանմուշներ: Դրանք ազդագրեր են, տարբեր ներկայացումների կերպարների համար կարված հագուստներ, ներկայացումների ծրագրեր, էսքիզներ, լուսանկարներ և այլն ....
Ցուցադրանքը անդրադառնում է նաև թատրոնի մարդկանց, որոնցից շատերը իրենց անմոռանալի հետք են թողել մի այնպիսի բարդ ժանրի զարգացման պատմության մեջ, ինչպիսին թատերական երգիծանքն է:
Այս թատրոնում են ստեղծագործել Պապանովը, Միրոնովը, Շիրվինդտը և ռուսական թատերական երկիծանքի այլ հայտնի ներկայացուցիչներ:
Ցուցադրանքի երկրորդ հատվածը ամբողջությամբ նվիրված է Ալեքսանդր Շիրվինդտի ստեղծագործության պատմությանը և նրա աշակերտներին:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Շիրվինդտը ռուսական թատրոնի նշանավոր մեկ այլ ներկայացուցիչի՝ «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի հետ վերջերս հանդես է եկել Մոսկվայում ձերբակալված հայ գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի պաշտպանությամբ, որի նկատմամբ հունիսի 13-ին սկսվել է դատական քննություն՝ հափշտակություն կատարելու և փողեր «լվանալու» մեղադրանքով:
![](upload/Baxrushinyan tangaran Sirvindt 80.jpg)