Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թումանյանական աշխարհի տիկնիկային պատկերացումների փառատոն Դսեղում

09.04.2014

Ընթացիկ շաբաթվա վերջին Լոռվա Դսեղ գյուղում կմեկնարկի «Թումանյանի հեքիաթների օր» տիկնիկային թատրոնների միջազգային ավանդական փառատոնը, որն այս անգամ նվիրված է հայ մեծ բանաստեղծի 145-ամյակին:

Փառատոնին, որն այս տարի թվով 9-րդն է, կմասնակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ յոթ երկրներից ժամանած մանկական թատերախմբեր, որոնք իրենց հետ բերել են թումանյանական այս կամ այն հեքիաթի սեփական պատկերացումները՝ իրականացված մանկական տիկնիկային թատրոնի ձևաչափերով:

Փառատոնային ներկայացումները կկայանան ոչ միայն Դսեղում, այլև Լոռու տարածաշրջանի մի շարք այլ բնակավայրերում: Ընդհանուր առմամբ, հայ մանուկ հանդիսատեսին կներկայացվի թումանյանական ոգով ու բարությամբ հագեցած 20 ներկայացում:

Միջոցառումը, որ անցկացվում է «Տիկնիկային արվեստ գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կշարունակվի մինչ սեպտեմբերի 10-ը և կեզրափակվի Երևանում՝ Ամենայն հայոց բանաստեղծի անունը կրող տիկնիկային թատրոնում:
    Դիտվել է 964 անգամ