Կրթական բիզնես ծրագիր, որտեղ շահում են արվեստի բոլոր նվիրյալները 09.10.2014
Ռուս հայտնի կինեռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտարարել է, որ ինքը հիմնել է իր սեփական կինոակադեմիան, որտեղ կրթությունը կլինի վճարովի և մեկ սովորողի համար տարեկան կարժենա 400 հազար ռուբլի: Ռուսաստանի այլ տարածաշրջաններից այդ ակադեմիայում սովորել ցանկացողների համար կգործի զեղջերի համակարգ, որի համաձայն ուսման վարձի 10-20 տոկոսը կգանձվի անմիջապես, իսկ մնացած գումարը՝ փուլերով: Այդ մասին ,,teatral-online.ru,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:
Ակադեմիայի ռեկտորը կլինի Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի ղեկավար Բորիս Լյուբիմովը, իսկ ակադեմիայի ունկնդիրներ կդառնան արդեն բարձրագույն կրթություն ստացած դերասանները, սցենարիստները, ռեժիսորները:
Առաջին հավաքին, հավանաբար, կհավաքվի մոտ 50 մարդուց կազմված փոքր լսարան: Դասընթցները նախատեսվում է անցկացնել ոչ թե լսարաններում, այլ՝ թեյարաններում, ինչպես նշել է Նիկիտա Միխալկովը՝ ,,ամառանոցային միջավայրում,,:
Ակադեմիայի ավարտական փուլին ուսանողները կպատրաստեն ներկայացումներ, որոնք հետո կուղևորվեն հյուրախաղերի: