Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այս տարի ռուսական «Բեմի լեգենդ»-ը Տատյանա Դորոնինան է

09.16.2014

Ռուսական «Տեատրալ» հանդեսի ընթերցողների քվեարկությամբ դեկտեմբերի 1-ին կայանալիք «Զվեզդա Տեատրալա» («Տեատրալի աստղ») մրցանակաբաշխությունում «Բեմի լեգենդ» մրցանակը կշնորհվի Տատյանա Դորոնինային: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հիշեցնենք, որ այս ամենամյա մրցանակաբաշխության համար տարեկան առաջադրվում են բեմի մեկ կին և մեկ տղամարդ վաստակաշատ գործիչների թեկնածություններ: Այս տարվա մրցանակի տղամարդ թատերական գործիչներից Մարկ Զախարովի թեկնածությունը պարզվել և առաջադրվել էր շատ արագ, իսկ մրցանակի կին թեկնածուն որոշվեց առավել երկար տևած քվեարկությունից հետո:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տատյանա Դորոնինան Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, առանց որի, ինչպես նշում է «Տեատրալ» հանդեսը, անհնար է պատկերացնել ռուսական թատրոնի պատմությունը:

Իսկ «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի մասին վերջերս հայ իրականության մեջ հաճախ են հիշատակում՝ կապված նաև հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալության և դատավարության հետ: Մարկ Զախարովը հանդես էր եկել հայ բիզնեսմենի հանիրավի դատական հետապնդումների դեմ և արտահայտվել էր նրա շուտափույթ ազատ արձական օգտին:

Հիշեցնենք, որ լեգենդար ռեժիսորը վայր ընկնելու հետևանքով վերջերս կոտրել էր կոնքոսկրը և հիմա բուժվում է Մյունխենում:
    Դիտվել է 940 անգամ