Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստի 80-ամյա հոբելյանը շնորհավորել է երկրի նախագահը

09.26.2014

Ծննդյան 80-ամյա տարելիցի կապակցությամբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատոնի դերասան Օլեգ Բասիլաշվիլուն շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»ին:

«Ձեզ, նշանավոր դերասանին, լեգենդար «Տովստոնոգովյան» դպրոցի ներկայացուցչին, համակրելի և իսկական մտավորականին մեր երկրում անկեղծորեն սիրում են միլիոնավոր մարդիկ: Դուք միշտ աշխատում ենք ոգեշնչված, անմնացորդ նվիրումով, նվաճում եք հանդիսատեսի սիրտը անկրկնելի դերասանական վարպետությամբ և ներուժով, յուրաքանչյուր խաղացած կերպարի համոզիչ նկարագրով»,- ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում:

Օլեգ Բասիլաշվիլին ծնվել է 1934 թ.-ի սեպտեմբերի 26-ին՝ Մոսկվայում: 1956 թ.-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից դպրոց-ստուդիան:

1959 թ.-ից ի վեր նա աշխատում է Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնում: Այս բեմում նա կերտել է 50 կերպար: Հաջողությամբ հանդես է եկել նաև կինոյում: Հատկապես նրան մեծ հռչակ են բերել այն ֆիլմերը, որոնք, նրա մասնակցությամբ, նկարահանել են ռեժիսորներ Էլդար Ռյազանովը և Գեորգի Դանելիան:
    Դիտվել է 1098 անգամ