Հայֆեստը համահունչ է Բրիտանական խորհրդի խնդիրներին10.07.2014
«Այն ինչ անում է «ՀայՖեստ»-ը, համահունչ է Բրիտանական խորհդի խնդիրներին: Այն ստեղծում է մի հարթակ որտեղ հնարավոր է մշակույթների երկխոսություն, համագործակցություն և որտեղ ծնվում են հրաշալի գաղափարներ»,- այսօր՝ հոկտեմբերի 7-ին «ՀայՖեստ»-ի շրջանակներում Պետական տիկնիկային թատրոնում կայացած մամլո ասուլիսում ասաց Բրիտանական խորհդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի Բրիտանական խորհուրդը նշում է իր 80-ամյակը և այդ հոբելյանը պարտավորեցնում է իրենց օժանդակությամբ և աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերի հարցում ակնկալել առավել մեծ արդյունավետություն:
Արևիկ Սարիբեկյանը նաև նշեց, որ այս տարի, Փոքր թատրոնի հետ համատեղ, Բրիտանական խորհդի հայաստանյան մասնաճյուղը ներկայացնում է առաջին պրոֆեսիոնալ ներառական թատրոնի «Մի լքիր ինձ» ներկայացումը, որն « ուղերձ է ոչ միայն մշակութային առումով», այլ ուղերձ է ընդհանրապես՝ արվեստի մարդասիրական հնարավորությունների և կարողությունների տեսանկյունից:
Նա նաև ասաց, որ «Հայֆեստի» դերակատարությունը Հայաստանում իրենց կազմակերպությունը գնահատում է երկու կարևոր տեսանկյունից: Առաջին, որ փառատոնը «մեծ այցեքարտ է Հայաստանի համար» քանի որ սա արտաքին աշխարհին ցուցադրում է, որ այստեղ գնահատում են արվեստը և մշակույթը, որ այն սիրված և սպասված իրադարձություն է: Եվ երկրորդ փառատոնի կարճ, բայց բովանդակությամբ հարուստ շրջանակներում թատերասերը կարողանում է «ծանոթանալ բազմաթիվ ներկայացումների»: