Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանսիացի ռեժիսորը կնարկայացնի իր 4-րդ բեմադրությունը

10.28.2014


Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի 232-րդ թատրաշրջանը կբացվի պրեմիերայով: Նոր բեմահարթակում (Մարինյան-2-ում) կներկայացվի Ջակոմո Ռոսինի «Սևիլյան սափրիչը»: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Օպերան նոր հեղինակային մեկնաբանությամբ կներկայացնի ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, մանկավարժ, Փարիզի կոնսերվտորիայի պրոֆեսոր Ալեն Մարատրան: Սա Մարատրայի առաջին բեմադրությունը չի Մարինյան թատրոնում: Նա այստեղ սեփական խմբագրությամբ ներկայացրել է նաև Ռոսինիի մեկ այլ ստեղծագործություն՝ «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերան, որն արժանացել է «Ոսկե դիմակի» և «Ոսկե սոֆիտի»:

Խոսելով իր կատարած աշխատանքների մասին՝ Մարատան ասել է, որ «Սևիլյան սափրիչի» բեմադրությամբ ռուսաստանցի հանդիսատեսին է նարկայացնում այստեղ իրականացված իր 4-րդ աշխատանքը: Նա կարծում է, որ այս համագործակցությունը պետերբուրգյան թատրոնի հետ դեռ կշարունակվի և դեռ Ռոսինիի այլ օպերաներ էլ ինքը կբեմադրի այդ թատրոնում:

Մասնագետների գնահատմամբ Մարատայի աշխատանքներն աչքի են ընկնում իսկական ֆրանիսիական նրբությամբ, հումորով, թեթևությամբ և վառ թատերայնությամբ:

Ջակոմո Ռոսինին ստեղծել է ավելի քան 40 օպերա: Սակայն նրա «Սևիլյան սափրիչը» իր մասսայականությամբ ամենահայտնի օպերան է: Այն ստեղծվել է Բոմարշեի նույնանուն կատակերգության հիման վրա:

Նշենք, որ Մարինյան թատրոնում Ալեն Մարատրայի «Սևիլյան սափրիչը» այս օպերայի թվով 7-րդ բեմականացումն է, որոնցից առաջինը հանդիսատեսներին է ներկայացվել 1982 թ.-ին, իսկ վերջինը 2009 թ.-ին՝ Համերգային դահլիճում:
    Դիտվել է 1074 անգամ