Մեկնարկել է Օլեգ Յանկովսկու անվան 3-րդ թատերական փառատոնը11.14.2014
Ռուսաստանի Սարատով քաղաքում, որտեղսկսվել է ռուսական թատրոնի և կինոյի նշանավոր դեմքերից մեկի՝ Օլեգ Յանկովսկու ստեղծագործական գործունեությունը, 3-րդ անգամ ընթանում է նրա անունը կրող համառուսական թատերական փառատոնը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Փառատոնի ծրագրի համաձայն այստեղ հանդես են գալիս Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական (МХТ), «Դրամատիկական արվեստի դպրոց», «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց», Նովոկույբիշևսկի, Սարատովի ինչպես նաև Երուսաղեմի «Միկրո» թատրոնները:
Փառատոնը բացվել է Կոստանտին Ռայկինի թատերական դպրոցի «Դերասնի այբբենարան» դաս-համերգով: Սկզբում նախ Ռուսաստանի ժողովրդական արտիստը հանդիսատեսներին պատմել է, թե ինքն ինչպես է ընդունվել Շչուկինի ուսումնարան, հիշել է իր ուսուցիչներին, ներկայացրել դերասանական արվեստի մի շարք բարդ կողմեր: Դրանից հետո Ռայկինը բեմը զիջել է իր նախկին աշակերտներին, որոնք անցկացրել են դերասանական վարպետության յուրահատուկ վարպետաց դաս: