Պետերբուրգյան թատերական կյանքի այս տարվա ֆրանսիացի հայտնությունը11.14.2014
Այսօր Ֆոնտանկայի վրա գտնվող Երիտասարդական թատրոնում եզրափակվում է «Էրիկ-Էմմանուել Շմիտտը Սանկտ-Պետերբուրգում» խորագիրը կրող եռօրյա փառատոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Գրող, էսսեիստ, դրամատուրգ և կրթությամբ փիլիսոփա Էրիկ-Էմմանուել Շմիտտը հավատացած է, որ արվեստը ի վիճակի է տալ այն, ինչ չի կարող տալ փիլիսոփայությունը: Նա ասում է, որ միշտ ցանկացել է գրել այնպես, որպեսզի հասկանալի լինի և իր բարեկամ-ինտելեկտուալներին, և անգրագետ պառավներին: Իրոք, ֆրանսիացի փիլիսոփայի ստեղծագործությունները պահանջարկված են աշխարհում և դրանք արդեն թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով, իսկ նրա պիեսները բեմադրած երկրների ցանկը շատ ավելի ընդարձակ է:
10 տարի առաջ Լենսովետի թատրոնում բեմադրվեց նրա «Ֆրեդերիկ կամ հանցագործությունների ճեմուղի» պիեսը: Պետերբուրգյան թատերական կյանքի այս տարվա ֆրանսիացի հայտնությունը դարձած այս հեղինակի առաջին գործից հետո Ռուսական բեմ բարձրացվեց երկրոդ դրամատիկական ստեղծագործությունը՝ «Օսկարը և վարդագույն տիկինը»: Այս գործն, ի դեպ, շատ ընթերցողներ դնում են իրենց կյանքը փոխած այն ստեղծագործությունների կողքին, ինչպիսիք Աստվածաշունչը և «Փոքրիկ իշխանն» են:
Ֆրանսիացի գրողին նվիրված պետերբուրգյան փառատոնը շատերը համարոմ են 2014թ.-ի հայտնությունը: Բեմում գործնականում ցուցադրվող ամեն ինչ պրեմիերա է՝ Շմիտտը՝ բեմադրիչ, Շմիտտը՝ դերասան, Շմիտտը՝ ֆիլմի ռեժիսոր:
Այս փառատոնը նախապատրաստվել է շուրջ երեք տարվա ընթացքում: