Արմեն Ջիգարխանյանը և նահանգապետ Ալեքսեյ Գորդեևը դարձան «Ոսկե դիմակի» դափնեկիր12.15.2014
Ռուսաստանի թատերական գործիչների միության քարտուղարությունը հրապարակել է պատվավոր ազգային թատերական մրցանակի՝ «Ոսկե դիմակի» դափնեկիրների անունները:
Հայկական «taglur.am» կայքը՝ հղում անելով այդ մրցանակաբաշխության «goldenmask.ru» պաշտոնական էլեկտրոնային լրատվամիջոցին հաղորդում է, որ «Թատերական արվեստի զարգացման մեջ նշանակալից ներդրում կատարելու համար» մրցանակները տրվել են՝ Արմեն Ջիգարխանյանին, Մայա Պլիսեցկայային, Պավել Խոմսկուն (Մոսկվա), Զոյա Վինոգրադովային, Իսահակ Շտոկբանտին (Սանտ-Պետերբուրգ), Օլգա Սեդլեցկայային (Մագադան), Վալերի Յակովլևին(Չեբոկսար), Փետեր Շթայնին (Գերմանիա):
Բացի այդ «Ռուսաստանի թատերական արվեստին աջակցելու համար» այդ մրցանակին են արժանացել Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսեյ Գորդեևը և «Սովերստալ» ընկերությունը:
«Ոսկե դիմակ» 21-րդ փառատոնը կկայանա 2015 թ.-ի Մարտ-ապրիլ ամիսներին՝ Մոսկվայում: Մրցանակների հանձնման արարողությունը կկայանա ապրիլի 18-ին Կ. Ս. Ստանիսլավսկու և ՎԼ. Ի. Նեմերիովիչ-Դանչենկոյի երաժշտական թատրոնում: