Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա միակ մարդն է, ում վիճակվել է մահանալ երկու անգամ

12.22.2014

Մոսկվայի «Ստանիսլավսկի էլեկտրաթատրոն»-ում ավարտական փուլ է թևակոխել իտալացի հայտնի ռեժիսոր, դրամատուրգ, թատրոնի տեսաբան և Վենետիկի թատերական բիենալեի տնօրեն Ռոմեո Կաստտելլուչչի «Մարդկային էակների մարդկային օգտագործումը» բեմադրության փորձերը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vozduh.afisha.ru»-ին:

Խոսելով մոսկովյան թատերական հարթակում ներկայացվելիք իր այս նոր աշխատանքի մասին նշանավոր ռեժիսորը ասել է, որ այն ներկայացնում է երկու թեմաներ: Առաջինը նրա մոտ ծնվել է, Ջոտտոյի Պադուայում գտնվող «Ղազարոսի համբարձումը» որմնանկարը դիտելիս:

«Ես պատկերացրի, թե ինչպիսի տեսք կունենար այդ որմնանկարը իրականում: Պատկերացրի երկխոսությունը, որը կարող էր տեղի ունենալ Քրիստոսի ու Ղազարոսի միջև: Չէ՞ որ Ղազարոսը բոլորովին էլ ուրախ չի իր համբարձման համար և չի ցանկանում վերադառնալ կյանք»:

Կաստտտելուչչի կարծիքով Հիսուսն ինչ-որ ձևով պնդում է այդ երևույթի կարևորությունը, քանի որ համբարձումը պետք է մարդկության համար վերածվեր խորհրդանիշի: Այդ իսկ պատճառով գործողության կենտրոնում կոնֆլիկտն է. Ղազարոսը չի ցանկանում վերադառնալ կյանք: Նա միակ մարդն է, ում վիճակվել է մահանալ երկու անգամ:

Ներկայացման երկրորդ թեման լեզուն է:Երկխոսությունը կրկնվում է 4 անգամ: Առաջին երկխոսությունը տեղի է ունենում մարդկային լեզվով (տվյալ դահլիճին հասկանալի լեզվով-խմբ.): Հետո այդ երկխոսությունը կրկվվում է, յուրաքանչյուր անգամ տրանսֆորմացվելով նոր մակարդակի վրա: Յուրաքանչյուր մակարդակ նախորդից տարբերվում է, երկխոսությունը սկսում է կայանալ հատուկ մտածված լեզվով, որը, կարելի է անվանել « generalissimo» (ամենագլխավոր լեղու):

«Դա այն լեզուն է, որ ընթանում է սինթեզավորման ճանապարհով, այդ պատճառով յուրաքանչյուր մակարդակում պահանջվում են ավելի քիչ բառեր; Այս կերպ լեզուն աստիճանաբար անհետանում է...»:

Ռեժիսորն ասում է, որ այժմ ինքը, հանկարծ, ինչ-որ բան է հասկացել և «բոլորովին ապշել է»: Այն, որ միևնույն տեսարանը կրկնվում է 4 անգամ, դա շատ հստակ ուղերձ է թատրոնին, որպես այդպիսինին: «Յուրաքանռյուր տեսարանը սկսելուց առաջ հայտարարում են. այն կրկնվում է նորովի, ինչպես, եթե մենք ներկա լինեինք փորձի»:

Այդ պատճառով բեմի վրա գործողությունը դառնում է նաև խորապես խորհրդանշական. Հիսուսը կանչում է Ղազարոսին դեպի կյանք այնպես, ինչպես ռեժիսորը կանչում է դերասանին դեպի բեմի վրայի կյանք:

«Ստանիսլավսկու մեթոդի հետ տացվում է զարմանալի մի ռիթմ նրա անունը կրող թատրոնի բեմում»,- եզրափակում է իր բեմադրության մեկնաբանությունը Ռոմեո Կաստտելուչչին:
    Դիտվել է 899 անգամ