Մոսկվայում հրաժեշտ են տալիս երգչուհի Ելենա Օբրազցովային01.14.2015
Մոսկվայում սկսվել է օպերային երգչուհի Ելենա Օբրազցովային հրաժեշտի սգո արարողությունը:
Կյանքի 76-րդ տարում վախճանված երգչուհուն հրաժեշտ տալու են գալիս նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ:
Երգչուհու դագաղը դրված է Ռուսաստանի Մեծ թատրոնի պատմական բեմի վրա, որը հարդարված է սգո հանդիսությանը համապատասխան: Եգչուհու նկարի և մեծաքանակ ծաղկեպսակների հետ միասին բեմի վրա, հանգուցյալի կողքին ցուցադրված են նաև նրա բազմաթիվ պարգևները: Դահլիճում հնչում են արտիստուհու կատարմամբ ձայնագրություններ:
Հրաժեշտի արարողությունը կշարունակվի մինչև Մոսկվայի ժամանակով 15:00-ն:
Երգչուհու հոգեհանգիստը կկայանա հինգշաբթի օրը Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում:
Ելենա Օբրազցովան կհուղարկավորվի Ռուսաստանի մայրաքաղաքի Նովոդևիչյան գերեզմանոցում: