Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը գրականության տարվա ձևաչափում

02.06.2015


Մոսկվայի «Et Cetera» թատրոնը Ռուսաստանում 2015թ.-ն գրականության տարի հայտարարելու շրջանակներում իր հանդիսատեսին շուտով կներկայացնի դասական հեղինակների աշխարհից մեր օրեր փոխադրված ևս մեկ ներկայացում:

Մեծ հաջողություն արձանագրած պուշկինյան «Բորիս Գոդունով»-ից հետո, որը բեմադրել էր գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Պետեր Շտայնը, թատրոնը նախապատրաստվում է մինչև փետրվարի վերջ հանդիսատեսին ներկայացնել Անտոն Չեխովի երիտասարդ տարիներին անդրադարձող նոր բեմադրություն: Ասենք, որ այս դեպքում նոր կլինի ոչ միայն բեմադրությունը, նոր է նաև պիեսը, որը հեղինակել է այդ թատրոնի արտիստուհի և ռեժիսորական արվեստում իր առաջին լուրջ քայլը կատարող Աննա Արտամանովան:

«Ձեր Չեխովը» ներկայացումը պարզապես գրական կոմպոզիցիա չի, այլ լիարժեք թատերախաղ, նշել են թատրոնի մամլո ծառայությունում:

Բեմադրության մեջ զբաղված են հիմնականում երիտասարդ դերասանները, ովքեր կերպավորում են ոչ միայն Չեխովին ու նրա մերձավորներին, այլև հանդես են գալիս գրողի ստեղծած հերոսների դերակատարումներով:
    Դիտվել է 911 անգամ