Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՌԴ նախագահը հայաստանցի թատերական գործիչին շնորհել է Պուշկինի մեդալ

02.11.2015



2015թ.-ի փետրվարի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ռուսական տարբեր պետական պարգևների արժանացած մի շարք օտարերկրացի գործիչների թվում պարգևատրվել է նաև Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը: Նրան շնորհվել է Պուշկինի մեդալ:

Այդ մասին տեղեկացնում է թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:
    Դիտվել է 781 անգամ