Արգելված պիեսը բեմադրելու համար դրամահավաք է սկսվելՄոսկվայի «Տեատր. Դոկ» թատրոնն իր նոր բեմում կիրականացնի Պսկովի դրամատիկական թատրոնում արգելված «Բաղնիքի սպասավորը» («Բանշչիկ») պիեսի բեմադրությունը: Այդ մասին հայտարարել է թատրոնի տնօրեն Ելենա Գրեմինան, տեղեկացնում է ««taglur.am»-ը»՝ հղում անելով « Interfax»-ին:
Գրեմինան նշել է, որ «Տեատր. Դոկ» -ը որոշել է օժանդակել ռեժիսոր Վարվառա Ֆաերին, ով հանդիսանում է իրենց թատերախմբի ադամ և նրան օժանդակել Պսկովում արգելված բեմադրությունը «հայրենի պատերի ներսում » ներկայացնելու համար: Մոսկովյան թատրոնի տնօրենը նաև ասել է, որ այդ ներկայացման մեջ հանդես կգան նաև պսկովցի դերասաններ:
«Անհրաժեշտ է այս նախագծում մասնակից դարձնել նաև իրենց մասնագիտությանը հավատարիմ մնացած, գործի և բեմադրության համար նյութեր հավաքելու հարցում ջանքեր ներդրած պսկովցի դերասաններին: Անհրաժեշտ է պատրաստել դեկորացիաներ, հագուստներ և ռեկվիզիտ, երաժշտություն գրել, հարթակներ վարձել: Այս նախագծի նպատակն է ճեղքել և հասնել սեփական հանդիսատեսին»,- ասել է Գրեմինան:
Նշենք, որ ավելի վաղ «Տեատր. Դոկ» թատրոնի ռեժիսոր Վարվառա Ֆաերը հրավիրվել էր Պսկով՝ տեղի ակադեմիական թատրոնում բեմադրելու «Բաղնիքի սպասավորը» վավերագրական պիեսը: Սակայն, մի խումբ դերասաններ գրավոր դիմել էին ՌԴ մշակույթի նախարարին՝ խնդրելով ուշադրություն դարձնել նախապատրաստվող ներկայացման վրա, որտեղ հանդիսատեսները կլսեն ոչ նորմատիվային հայհոյախոսություն և կտեսնեն բաղնիքում ոգելից խմիչք օգտագործած և մերկացած կանանց:
Հաջորդ օրը ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ժամանել է Պսկով և տեղի համապատասխան պաշտոնյաների հետ միասին եղել թատրոնում: Այս այցից հետո թատրոնում ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ, իսկ ներկայացման պրեմիերան հետաձգվել է: Ավելի ուշ տեղի մշակույթի ոլորտի ղեկավարները հայտարարել են, որ ներկայացումը հանվել է խաղացանկից:
«Բաղնիքի սպասավորը» ներկայացումը կառուցված է «verbatim» անգլիական տեխնիկայի կանոններով, որի հիմքում ընկած են վավերագրական հարցազրույցներ, որոնք անցկացրել են հենց իրենք՝ դերասանները՝ քաղաքի փողոցներում: Պիեսի բոլոր կերպարները իրական են:
Պիեսն այնպես է կառուցված, որ բաղնիքի սպասավորը լսում է այստեղ շոգեհարվելու եկած տարբեր մարդկանց խոսակցությունները: Նա մտորում ու խորհում է այդ ամենի մասին, իսկ խոսակցությունների բեկորները նրան տանում են սեփական կյանքի մասին հիշողությունների գիրկը:
Պիեսի մոսկովյան տարբերակը բեմականացնելու համար այս պահին «planeta.ru» կայքում իրականացվում է դրամահավաք:
Գրեմինան նշել է, որ «Տեատր. Դոկ» -ը որոշել է օժանդակել ռեժիսոր Վարվառա Ֆաերին, ով հանդիսանում է իրենց թատերախմբի ադամ և նրան օժանդակել Պսկովում արգելված բեմադրությունը «հայրենի պատերի ներսում » ներկայացնելու համար: Մոսկովյան թատրոնի տնօրենը նաև ասել է, որ այդ ներկայացման մեջ հանդես կգան նաև պսկովցի դերասաններ:
«Անհրաժեշտ է այս նախագծում մասնակից դարձնել նաև իրենց մասնագիտությանը հավատարիմ մնացած, գործի և բեմադրության համար նյութեր հավաքելու հարցում ջանքեր ներդրած պսկովցի դերասաններին: Անհրաժեշտ է պատրաստել դեկորացիաներ, հագուստներ և ռեկվիզիտ, երաժշտություն գրել, հարթակներ վարձել: Այս նախագծի նպատակն է ճեղքել և հասնել սեփական հանդիսատեսին»,- ասել է Գրեմինան:
Նշենք, որ ավելի վաղ «Տեատր. Դոկ» թատրոնի ռեժիսոր Վարվառա Ֆաերը հրավիրվել էր Պսկով՝ տեղի ակադեմիական թատրոնում բեմադրելու «Բաղնիքի սպասավորը» վավերագրական պիեսը: Սակայն, մի խումբ դերասաններ գրավոր դիմել էին ՌԴ մշակույթի նախարարին՝ խնդրելով ուշադրություն դարձնել նախապատրաստվող ներկայացման վրա, որտեղ հանդիսատեսները կլսեն ոչ նորմատիվային հայհոյախոսություն և կտեսնեն բաղնիքում ոգելից խմիչք օգտագործած և մերկացած կանանց:
Հաջորդ օրը ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ժամանել է Պսկով և տեղի համապատասխան պաշտոնյաների հետ միասին եղել թատրոնում: Այս այցից հետո թատրոնում ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ, իսկ ներկայացման պրեմիերան հետաձգվել է: Ավելի ուշ տեղի մշակույթի ոլորտի ղեկավարները հայտարարել են, որ ներկայացումը հանվել է խաղացանկից: «Բաղնիքի սպասավորը» ներկայացումը կառուցված է «verbatim» անգլիական տեխնիկայի կանոններով, որի հիմքում ընկած են վավերագրական հարցազրույցներ, որոնք անցկացրել են հենց իրենք՝ դերասանները՝ քաղաքի փողոցներում: Պիեսի բոլոր կերպարները իրական են:
Պիեսն այնպես է կառուցված, որ բաղնիքի սպասավորը լսում է այստեղ շոգեհարվելու եկած տարբեր մարդկանց խոսակցությունները: Նա մտորում ու խորհում է այդ ամենի մասին, իսկ խոսակցությունների բեկորները նրան տանում են սեփական կյանքի մասին հիշողությունների գիրկը: Պիեսի մոսկովյան տարբերակը բեմականացնելու համար այս պահին «planeta.ru» կայքում իրականացվում է դրամահավաք: