Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գերմանալեզու դրամատուրգների գործերի նոր ժողովածուում տեղ է գտել 12 պիես

Մոսկվայի «ЗИЛ» մշակութային կենտրոնում հունիսի 10-ին կկայանա «ШАГ 11+» խորագիրը կրող գերմանալեզու դրամատուրգիայի նոր ժողովածուի շնորհանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «zilcc.ru»-ին: Ժողովածուն հասցեագրված է երեխաներին և պատանիներին և ամփոփում է 12 դրամատիկական աշխատանք, որոնց հեղինակները գերմաներենով ստեղծագործող շվեյցարացի, գերմանացի և ավստրիացի ժամանակակից հեղինակներ են:

Նշենք, որ Ռուսաստանում գերմանալեզու դրամատուրգիական աշխատանքները ընթերցող շրջանակներին և թատերական ոլորտին ներկայացվում են պարբերաբար և այդ նպատակով ստեղծված է նման ժողովածուների շարք հրատարակելու ավանդույթ: Ներկայացվող գիրքը հենց այդ շարքից վերջին հրատարակությունն է:

Շնորհանդեսի շրջանակներում կանցկացվի նաև ժողովածուում զետեղված առանձին գործերի հատվածային ընթերցանություն, որին ներկա կլինեն նաև հեղինակներից ոմանք, գիրքը կազմող հանձնաժողովի անդամները, Մոսկվայի Գյոթե-ինստիտուտի, մշակույթի ոլորտի շվեյցարական «Պրո-Հելվեցիա» խորհրդի և դեսպանատների ներկայացուցիչները: Կանցկացվի գրքում զետեղված գործերի քննարկում:
    Դիտվել է 905 անգամ